Ամերիկացի գիտնականների և դիզայներների թիմը ստեղծել է արհեստական միս, որն աճեցվել է մարդու բջիջների հիման վրա, ասում է Deezen հրատարակությունը:
Այսպիսով, փորձագետները բացատրեցին, որ իրենց ստեղծածը մարդակերության դրսևորում չեն համարում: Ընդհակառակը, դա կօգնի կենդանիներին ազատվել տառապանքներից:
Նրանց խոսքով՝ ապագայում յուրաքանչյուրը կկարողանա տանը նման միս աճեցնել: Այն ստանալու համար հարկավոր է ձեր այտի ներսից հավաքել սեփական բջիջները, այնուհետև դրանք տեղադրել ժամկետանց արյան շիճուկում: Երեք ամիս անց կունենաք սեփական մսի մի փոքրիկ կտոր, որը կբավականացնի մեկ պատառի համար։
Նշվում է, որ ուսումնասիրություններում օգտագործված արյան պիտանելիության ժամկետն ավարտված է եղել, և բժիշկները, միևնույն է, պետք է ոչնչացնեին այն։
Նախագծի ստեղծողները կարծում են, որ որոշ ժամանակ անց իրենց արտադրանքն արդեն կարող է վաճառվել ճաշարաններում և արտադրվել ավելի մեծ քանակով: