Ռուսաստանի ռազմատրանսպորատյին ավիացիայի Ան -124 ևս երկու«Ռուսլան» ինքնաթիռներ Երեւանի օդանավակայան են տեղափոխել զրահատեխնիկա եւ խաղաղապահ բրիգադային ստորաբաժանումների անձնակազմ։ Հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը:
«Օդանավը տեղափոխել է 10 BTR-82A զրահափոխադրիչ, նյութատեխնիկական աջակցության սարքավորում, ինչպես նաև խաղաղապահ ստորաբաժանումների մոտ 30 զինծառայող»,-նշվում է ՌԴ ՊՆ հաղորդագրությունում։
Նշվում է, որ բեռնաթափումից, զննումից և սարքավորումների նախապատրաստումից հետո ստորաբաժանումները 300 կմ ճանապարհ են անցնելու և հասնելու են Գորիս քաղաքում գտնվող կենտրոնացման տարածք:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Լեռնային ղարաբաղ են տեղափոխվել 20 ինքնաթիռ՝ 170 խաղաղապահներով:
Ընդհանուր առմամբ,հակամարտության գոտում կտեղակայվի կլինի 1960 զինվորական, 90 զրահափոխադրիչ, 380 մեքենա և այլ տեխնիկա:










































