6 մարդ է զոհվել Գերմանիայի հյուսիսում գտնվող Շտադե քաղաքի մոր և մանկան օգնության կենտրոնում տեղի ունեցած հրաձգության հետևանքով։ Ոստիկանության տվյալներով՝ կասկածյալը մի տղամարդ է, որը դատական վեճի մեջ է իր երեք ամսական դստեր խնամակալության հարցով։
Աղջիկն ու նրա մայրը հարձակման պահին եղել են կենտրոնի շենքում, սակայն չեն տուժել։
Զոհվածների թվում կա չորս կին և երկու տղամարդ։ Հինգ հոգի մահացել են տեղում, իսկ վեցերորդը՝ ավելի ուշ՝ հիվանդանոցում։
Վերջին տվյալներով՝ նրանք բոլորը ճգնաժամային կենտրոնի աշխատակիցներ են եղել։ Ավելի վաղ ոստիկանությունը միջադեպը որակել էր որպես հավանական «ընտանեկան ողբերգություն՝ մասնակիցների ընդլայնված կազմով»։
Եվս մի քանի մարդ վիրավորվել է, նրանց ստույգ թիվն անհայտ է։
Ոստիկանությունը ձերբակալել է երեք հոգու, այդ թվում՝ ենթադրյալ հրաձգին։ Իրավապահների խոսքով՝ բնակչության համար այլևս վտանգ չկա։
Ոստիկանները պնդում են, որ հանցագործությունը, ըստ ամենայնի, կատարվել է «ընտանեկան դրդապատճառներով»։










































