Համացանցում ակտիվորեն շահարկվող լուրերն այն մասին, թե,իբր, «Եղնիկներ»-ի զորամասի մարտական հերթապահություն իրականացնող անձնակազմը պետք է լքի զբաղեցրած դիրքերը, ինչին, իբր, ընդդիմանում է հրամանատար Կարեն Ջալավյանը, իրականությանը չեն համապատասխանում:
Տվյալ տեղամասում ՊԲ ստորաբաժանումները շարունակում և շարունակելու են իրականացնել մարտական հերթապահություն:










































