ԱՄՆ-ում անցկացված նախագահական ընտրությունները եղել են անվտանգ, կորած կամ չհաշվված ձայների մասին տեղեկություններ չկան: Նման հայտարարություն են արել ԱՄՆ-ի Ներքին անվտանգության նախարարությանը կից CISA կիբերանվտանգության և ենթակառուցվածքների անվտանգության գործակալությունը և կառավարության ընտրական ենթակառուցվածքների համակարգման խորհուրդը (GCC):
Ըստ գերատեսչությունների, չկա ոչ մի ապացույց, որ քվեարկության որևէ համակարգ հեռացրել կամ կորցրել է ձայները, փոխել է կամ կեղծել: Այս մասին ասվում է ԱՄՆ կիբերանվտանգության գործակալության կայքում տեղադրված համատեղ հայտարարության մեջ:
Գերատեսչությունները վստահություն են հայտնել ընտրությունների անվտանգությանն ու արդարությանը՝ չնայած «բազմաթիվ անհիմն պնդումներին և ապատեղեկատվության հնարավորությանը»:










































