Ըստ Worldometer-ի՝ Իտալիայում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 1,028,424-ի` մեկ օրում աճելով 32,961-ով: Իտալիան դարձել է աշխարհի տասներորդ երկիրը ԱՄՆ-ից, Հնդկաստանից, Բրազիլիայից, Ֆրանսիայից, Ռուսաստանից, Իսպանիայից, Արգենտինայից, Մեծ Բրիտանիայից և Կոլումբիայից հետո, որտեղ կորոնավիրուսը գրանցվել է ավելի քան մեկ միլիոն անգամ:
Գարնանը Իտալիան որոշ ժամանակ մնաց աշխարհում կորոնավիրուսի աճի «առաջատարներից» մեկը, բայց հետո նրան «շրջանցեցին» շատ այլ երկրներ: Երեկ երկիրը աճի ցուցանիշով հինգերորդ տեղում էր:










































