Ռուսաստանի և Թուրքիայի պաշտպանության նախարարներ Սերգեյ Շոյգուն և Հուլուսի Աքարը այսօր հուշագիր են ստորագրել Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմը վերահսկող համատեղ կենտրոն ստեղծելու մասին:
Ըստ ՌԴ ՊՆ-ի, Շոյգուն նշել է, որ Ղարաբաղում ռուս խաղաղապահների ներկայությունը կապահովի կայունությունը տարածաշրջանում, կկասեցնի փախստականների հոսքը և կնպաստի նրանց իրենց բնակավայրեր վերադարձին:
Ինչ վերաբերում է համատեղ դիտորդական կենտրոնին, ապա դա, ինչպես նշել է Շոյգուն, «թույլ կտա ռազմական գործողությունների երկկողմ դադարեցման հուսալի վերահսկողություն իրականացնել»: