Saturday, 27 04 2024
Անահիտ Ավանեսյանը ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել
Իսրայելի ազգային անվտանգության նախարարը վթարի է ենթարկվել
Գեղարքունիքում բախվել են մեքենաներ, կան վիրավորներ
«Թուրքիան ռազմավարական իմաստուն որոշում կկայացնի»․ Էրդողան
00:15
Բայդենը կնոջ և դստեր մահից հետո մտածել է ինքնասպանության մասին
ՌԴ 2 քաղաքացի կանայք ալկահոլի ազդեցության տակ վիրավորել են հայերին
Ճակատագրական որոշումներ են կայացվում․ նոր մանդատ է պետք
Կորոնավիրուսի միջոցների 263 մլն. դրամ հափշտակելու գործն ուղարկվել է դատարան
Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ խոսնակ
Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել. պարզաբանում է փոխվարչապետի գրասենյակը
Հրշեջները մարել են Արարատի մարզի Վանաշեն գյուղում բռնկված հրդեհը
23:15
Բայդենը հայտարարել Է Թրամփի հետ բանավեճին մասնակցելու պատրաստակամության մասին
Թուրքիայի նախագահի այցն ԱՄՆ հետաձգվել է
22:45
Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Գերմանիայի կանցլեր
Երախտամոռությունը քաղաքական կատեգորիա չէ
Ինֆորմացիա ունեմ՝ Բաքուն քարտեզի 33 կտոր է ներկայացրել. ամեն հատվածում մի կեղծ փաստարկ են ստեղծել
Միայն հայի ձեռքով է հնարավոր զրկել Հայաստանը ինքնիշխանությունից
Ինչ է տեղի ունեցել Մոսկվայի մանկապարտեզում հայ երեխայի հետ․ հարցաքննություն, ստուգումներ
Ֆրանսիան անվերապահորեն աջակցելու է Հայաստանին. դեսպանը՝ Ցեղասպանության տարելիցի Մոնտեվիդեոյում կայացած միջոցառմանը
21:40
ՉԺՀ-ում հայտարարել են, որ ՆԱՏՕ-ն ուղիղ պատասխանատվություն է կրում Ուկրաինայի ճգնաժամի համար
Դպրոցը պետք է նաև արժեքներ և դիրքորոշում ձևավորի. 46 մենթոր դպրոցներում մեկնարկել է ուսուցչական համաժողովը
Հանրահավաքի մասնակից մի կին բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողի գլխին. նա ձերբակալվել է
Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները․ ԱԳՆ
Իրաքյան փասիանսի հայաստանյան հարցերը
20:50
F-16 կործանիչները այս տարի կսկսեն ժամանել Ուկրաինա. Պենտագոնի ղեկավար
Մոսկվան ուզում է բոլորիս դարձնել Սիմոնյան Մարգո. նպատակը մեր պետության լիկվիդացիան է
Կոպիրկինը և հայկական «դիվերսիֆիկացիան»
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սյուն
20:20
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը դաշնակիցներին կոչ է արել ավելի արագ սկսել զենքի մատակարարումն Ուկրաինային

Իրանի կողմից Արաքսն անցնելը ամենևին էլ չի կարելի ժխտել. Ժոզեֆ Ամիրյան

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Իրանում բնակվող փաստաբան Ժոզեֆ Ամիրյանը:

– Պարոն Ամիրյան, Իրանն ուժգնացնում է իր հյուսիսային սահմանին ռազմական ներկայությունը։ Ի՞նչ նպատակ է հետապնդում Իրանը։

– Բնական է, որ Իրանը իր սահմանամերձ շրջանում շարունակվող զարգացումների և հատկապես իսրայելական, թուրքական և Թուրքիայի կողմից Ադրբեջան բերված ջիհադիստ ահաբեկչական ուժերի առկայության նկատմամբ չէր կարող անտարբեր մնալ: Այդ իրողությունը հաշվի առնելով՝ Իրանը զորքեր և զինտեխնիկա է կուտակում երկրի հյուսիսարևմտյան սահմանագծում: Իսկ թե ինչ նպատակ է հետապնդում Իրանը սահմանագծում զորք-զինամթերքի կուտակմամբ՝ ամենաառաջինը իր անվտանգությունն ապահովելու հարցն է, որը բացատրվում է վերոնշյալ ուժերի՝ տարածաշրջանում առկայությամբ, Իրանի հողային ամբողջականության և քաղաքացիների անվտանգության պահպանմամբ:

Իրանի կողմից այլ քայլերի դիմելը, պարզ ասած՝ անցնելու Արաքսը, իմ կարծիքով՝ ամենևին էլ չի կարելի ժխտել, որովհետև, ինչպես Թեհրանն է վերջերս մի քանի անգամ հայտարարել՝ իր համար ընդունելի չեն միջազգայնորեն ճանաչված տարածքային փոփոխությունները։ Նման հարցը, հասկանալիորեն, անընդունելի կարող է լինել, մանավանդ, երբ սահմանային փոփոխությունները առաջացնեն աշխարհաքաղաքական բոլորովին նոր իրավիճակներ, այս դեպքում՝ ՀՀ-Իրան ընդհանուր սահմանի նկատմամբ ոտնձգություններ։ Ամեն ինչ կախված է հաջորդող զարգացումներից։

Իրանի պատգամավոր Զաբիօլլահ Ազամի Սարդուին հայտարարել է, որ Իրանը երբեք, ոչ մի պարագայում չի հանդուրժի ահաբեկչական խմբավորումների ներկայությունն իր սահմաններին։ Ահաբեկիչների տեղակայումը Կովկասում չի բխում ոչ մի երկրի շահերից։ Հիմա երբ կոնկրետ 2000 ահաբեկիչների առկայության մասին են խոսում, ի՞նչ քայլեր պետք է անի Իրանը։

– Պրն Զաբիօլլահ Ազամի Սարդուիի հայտարարությանը ես ավելի լուրջ կվերաբերվեի, եթե նա նշեր, թե որ կողմն է Իրանի թշնամի ահաբեկչական խմբերին հավաքագրել և Ադրբեջանի տարածք փոխադրել։ Չէ՞ որ նման ուժերը ինչպես Սիրիայում, նույնպես և Արցախում չեն կարող լինել ազատագրող ուժեր։ Հետևաբար այդ հայտարարության մեջ բացակայում է քաղաքական բաղադրիչը, որ շատ անհրաժեշտ է տարածաշրջանում հետագա սպառնալիքները կանխելու համար։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում