Thursday, 18 06 2026
17:20
Շանթ Սարգսյանն արագ շախմատի թիմային ԱԱ-ի հերթական տուրում հաղթել է Մագնուս Կարլսենին
17:10
ԱՄՆ-ի պաշտպանության ոլորտում 1,5 տրիլիոն դոլարի ներդրումն «ուղերձ է աշխարհին». Հեգսեթ
Ի՞նչ եղանակ է սպավում առաջիկայում
16:50
ՖԻՖԱ-ն հրապարակել է խմբային փուլի առաջին տուրի վիճակագրությունը
Տնտեսագիտական համալսարանը դարձել է CFA Institute-ի կողմից հավատարմագրված առաջին համալսարանը Հայաստանում
Ռուսաստանը բողոքի նոտա է հղել Հայաստանին
«Արիդես» ՍՊԸ-ն դարձել է Ինժեներական քաղաքի 17-րդ ռեզիդենտը
16:10
Իսկական արժեք է. Թրամփը հիացել է Վերսալի պալատով
Ինչո՞ւ է անձրևի ժամանակ տաքսի ծառայությունների գինը 4 անգամ բարձրանում. Նազարյանը՝ Գևորգյանին
15:50
Ամերիկյան զորքերը որոշ ժամանակ կմնան Պարսից ծոցի տարածաշրջանում․ Թրամփ
Գիտենք «ջրային մաֆիայի» մասին, որին արմատախիլ պետք է անենք, այլապես ոչ մի ռեֆորմ չի լինի․ Նազարյան
15:30
Շվեդիան 108 միլիոն դոլար կհատկացնի Ուկրաինայի համար զենք գնելու նպատակով
15:20
Հայկական լոլիկը կարտահանվի Եվրոպա
15:10
Իրանի և Իտալիայի ԱԳ նախարարները քննարկել են ԱՄՆ-Իրան փոխըմբռնման հուշագիրը
Ֆիդանի պատասխանը ավելի շատ հարցեր է ծնում, քան պարզաբանում հայ-թուրքական կարգավորումը
14:50
Գերմանիայի նավերն ընթանում են դեպի Կարմիր ծով՝ Հորմուզի նեղուցում հնարավոր առաքելության համար
Կարեն Սարգսյանը որոնվում է որպես անհետ կորած
Հարվածները չեն մոտեցնում Պուտին-Զելենսկու անձնական շփումները. Ուշակով
Սևանա լճի ափամերձ 60 հողամասերում ապամոնտաժվել է 162 ապօրինի շենք-շինություն
14:10
Սադրանքները կարող են վատ հետևանքներ ունենալ. Լուկաշենկո
Վերահաստատվել է Հայաստանի հանձնառությունը՝ աջակցել ճգնաժամերից տուժած անձանց պաշտպանությանն ուղղված միջազգային ջանքերին
Մոսկովյան օդանավակայանները կաթվածահար են անօդաչուների հարձակումից հետո
2027 թվականից կգործի նոր ծրագիր. պետությունը կաջակցի գործատուներին
Լիբանանը հայտնել է իսրայելական հարվածներից 58 նոր զոհի մասին
Բացահայտվել են հանցավոր կազմակերպության կազմում առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի իրացման դեպքեր. 1 անձի մասով նախաքննությունն ավարտվել է
13:10
Գրոսին չի բացառել իր ներկայությունը ԱՄՆ-ի և Իրանի բանակցություններին
Հայաստան՝ Իրանից թմրամիջոցների ներմուծման փորձը բացահայտվել է
12:50
ԱՄՆ-ն ՆԱՏՕ-ի հետ կքննարկի պաշտպանական ծախսերի ավելացման հարցը. Հեգսեթ
Ընտրություններին արձանագրած ՔՊ-ի արդյունքներն անխոցելիորեն լեգիտիմ են․ Փաշինյան
12:40
Ucom-ը և Իմփաքթ Հաբ Երևանը շարունակում են աջակցել կանաչ ստարտափների զարգացմանը Հայաստանում

Փաշինյանը սխալվեց, պետք է շատ ավելի արագ թալանը հետ վերադարձներ. Սիլվա Համբարձումյան

«Առաջին լրատվական»-ի հարցերին պատասխանել է գործարար Սիլվա Համբարձումյանը:

– Տիկին Համբարձումյան, այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ պետք է օլիգարխների և մեծահարուստ պաշտոնյաների ողջ գույքը ազգայնացնել։ Դուք ինչպե՞ս եք գնահատում տեղի ունեցող գործընթացները:

– Ես նախկինում էլ ասել եմ, որ բոլորը պետք է պատժվեն և բոլոր թալանված գումարները վերադարձնեն Հայաստանի բյուջե: Վարչապետը շատ ճիշտ է, մենք բոլորս վարչապետի կողքին ենք այսօր էլ, վաղն էլ, մյուս օրն էլ: Վարչապետը ինչ հրահանգ տա, մենք պատրաստ ենք դա անելու: Այս գիշեր ժամը 3-ի սահմաններում այդ ամենը իմ տան մոտ էր կատարվում, ես մի պահ իջա և տեսա, թե ինչ ամբոխ էր հավաքված՝ ալկոհոլիկներ, թմրամոլներ, և իհարկե կային նաև ինտելիգենտ մարդիկ, որոնք նայում էին այդ ամբոխին: Ես, որպես ՀՀ քաղաքացի, հորդորում եմ վարչապետին, որ այն տղաները, որոնք ջարդում էին կառավարության շենքի պատուհանները, մտան, ամբողջը կոտրեցին, դրանց բոլորին կալանավորել, դրանց ունեցվածքը վաճառել և վերականգնել բոլոր վնասները: Եթե ԱԺ-ում էլ կան այդպիսի մեծ վնասներ, դա էլ պետք է այդ մարդկանց հաշվին վերականգնել, որ հասկանան՝ չի կարելի պետական գույքը ջարդել: Կամ մտել են վարչապետի կեցավայրը, գողություն են արել: Իհարկե, դա այն զանգվածն էր, որ պետք է գողություն աներ: Ես վստահ եմ, որ կառավարության շենքից էլ, խորհրդարանի շենքից էլ բավականին գողություններ արած կլինեն՝ լինի համակարգիչներ, հեռախոսներ, ամեն ինչ:

Շատ է քննադատվել իշխանությունը, որ ավելի վաղ պետք է ձեռնարկեր օլիգարխների ունեցվածքն ազգայնացնելու հարցը:

– Այո, շատ ուշացրել են: Թավիշը վաղուց պետք էր թողնել ու դրանց անցնել: Վարչապետը երևի մտածում էր՝ օրինական դաշտում հետ բերվեն այդ գումարները, քանի որ ինքը ընտրված վարչապետ է, ամբողջ աշխարհը տեսնի, որ օրինական դաշտում է դա կատարվում, բայց սխալվեց: Դա պետք է աներ շատ ավելի արագ և թալանը հետ վերադարձներ, ոչ թե այսօր կաշառակեր դատավորների միջնորդությամբ բոլորն ազատվեցին կալանքից:

Նկատի ունեք նաև Ծառուկյանի՞ն:

– Այո, ես հիշում եմ՝ նշվում էր, որ Գագիկ Ծառուկյանը ազատ արձակվելուց հետո պետք է գնա առաջնագիծ: Գնա՞ց առաջնագիծ, չգնաց: Այսօր հենց այդ թափթփուկներն էին հավաքվել այնտեղ:

Կարծում եք՝ դա ԲՀԿ-ի կազմակերպա՞ծն էր:

– Ես կարծում եմ, որ այդտեղ խառն է համատեղ հայտարարություն ստորագրած բոլոր կուսակցությունների, ինչպես նաև նախկին նախագահների մատը:

Կարծում եք՝ հեղաշրջման փո՞րձ էր սա:

– Այո: Գիտեք, ցավը որն է, երեկ Խաչիկ Ասրյանը կանգնել ուրիշ թեմայից էր խոսում, լավ է՝ ժողովուրդը հասկացավ և ասաց՝ մի հատ իջիր, մենք էստեղ ուրիշ հարցի մասին ենք ուզում լսել: Իհարկե, ուզում են հեղաշրջում անել, ուզում են օգտվել առիթից, խեղճ ամբոխին լցրել են փողոց՝  եսիմ ինչեր խոստանալով օլիգարխները: Ուզում են հեղաշրջում անել, բայց դա չի ստացվելու իրենց մոտ: Մի հատ տեսեք, թե ովքեր էին. գնանք հարցնենք՝ երբևիցե Ղարաբաղում եղե՞լ են, թե՞ ոչ: Երեկ դիրքերից մի լավ կամավորական տղա էր խոսում, ասում էր՝ եթե տղա եք, եկեք մեր կողքը կանգնեք: Ասացին՝ մենք էստեղ վերջացնելու ենք, գալու ենք ձեզնով զբաղվենք, որովհետև դուք թուրքից բեթար եք: Մի տղա էր կառավարության շենքի մոտ, ասում էր՝ տագնապ է, ես վաղն իմ ջոկատով գնում եմ, դուք էլ գրանցվեք, դուք էլ եկեք, եթե այդքան լավ տղամարդ եք և հողի համար կռիվ եք անում: Հողի համար սահմանին են կռիվ անում, ոչ թե Երևանի կենտրոնում:

Ես հիշում եմ, որ մի քանի օր առաջ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն ասաց՝ ձեր կարիքն ունենք, խնդրում եմ եկեք: Չգնացին, բայց 10 րոպեում լցվեցին Հանրապետության հրապարակ: Պարզ չի՞, որ կազմակերպել էին այդ կուսակցությունները: Այսօր էլ շատ վատ տպավորություն ունեմ մեր նախագահի ելույթից: Ի՞նչ էր նա խոսում: Ինքը շատ լավ կապեր ուներ ամեն տեղ, բայց ոչինչ չարեց, չուզեցավ օգնել: Ես կարծում եմ, որ ինքն առաջինը պետք է հրաժարական տա ու գնա էս երկրից, գնա իր Լոնդոնում ապրի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում