ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը իր խորհրդականների հետ քննարկում է 2024 թվականին կրկին առաջադրվելու հնարավորությունը: Այդ մասին Axios պորտալին հայտնել են երկու իրազեկ աղբյուրներ:
Պարբերականը գրում է, որ քաղաքական գործիչը գիտակցել է իր պարտությունը նոյեմբերի 3-ին կայացած ընտրություններում, չնայած որ նա շարունակում է պնդել հակառակը: Բացի այդ, Թրամփը սկսել է մտածել 2024 թվականին նախագահական ընտրություններին մասնակցելու մասին:
ԱՄՆ Սահմանադրությունը թույլ է տալիս նախագահին, որը չի վերընտրվել, չորս տարի անց կրկին առաջադրվել:










































