ԱՄՆ ֆինանսների նախարարությունը ընդլայնել է Սիրիայի նկատմամբ պատժամիջոցների ցուցակը, ասվում է գերատեսչության կայքում:
Ցուցակում ավելացվել են 12 անհատներ և 11 կազմակերպություններ, այդ թվում՝ Նավթի նախարարությունը և Սիրիայի ազգային պաշտպանության ուժերը:
Հունիսի 1-ից ուժի մեջ մտած «Կեսարի օրենքը» կամ «Սիրիայի քաղաքացիական բնակչության պաշտպանության մասին օրենքը» Վաշինգտոնին իրավունք է տալիս սահմանափակումներ մտցնել Սիրիայի կառավարությանը անուղղակի կամ ուղղակի աջակցություն ցուցաբերող կազմակերպությունների կամ անհատների նկաատմամբ:










































