Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) մեկնաբանել է Հայաստանի տարածքում ադրբեջանական զինուժի կողմից ռուսական ուղղաթիռի խոցման ողբերգական միջադեպը:
Կազմակերպության մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովն ափսոսանք է հայտնել, որ Ղարաբաղում հակամարտության սրումը «հանգեցրել է տխուր հետևանքների»:
«Լուրջ մտահոգությունն ենք հայտնում կատարվածի կապակցությամբ, ցավակցում ենք անձնակազմի զոհված անդամների ընտանիքներին և հարազատներին: Կսպասենք հետաքննության արդյունքներին, որտեղից է արձակվել կրակոցը»,- ասել է նա «ՌԻԱ Նովոստի»-ին:
Զայնետդինովը հիշեցրել է, որ ՀԱՊԿ-ը հակամարտող կողմերին բազմիցս կրակի դադարեցման կոչ է արել:








































