COVID-19- ի զոհերի թիվը Վրաստանում հասել է 499-ի: Եվս 24 հիվանդ մահացել է կորոնավիրուսի հետևանքով առաջացած բարդություններից:
Վերջին մեկ օրվա ընթացքում Վրաստանում կորոնավիրուսի 2927 նոր դեպք է հայտնաբերվել: Ամբողջ համավարակի ընթացքում սա օրական հայտնաբերված դեպքերի թվի ռեկորդային ցուցանիշ է:
Ըստ Վրաստանի կառավարության տվյալների, երկրում COVID-19- ի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 60 680 է։