Monday, 13 05 2024
Վրաստանի խորհրդարանի կոմիտեն 1 րոպեում աջակցել է օտարերկրյա գործակալների օրենքը
Բաքուն ակտուալացնում է «շրջափակված» Նախիջեւանի հարցը. սպասե՞լ էսկալացիայի
Վայոց Ձորում բողոքի ակցիայի մասնակիցը բռունցքով հարվածել է ոստիկանի գլխին. ՔԿ
Բերետավորները բերման են ենթարկում քաղաքացիներին, որոնք Սրբազանի կոչով փակում են Կենտրոնի փողոցները
Հեղափոխական նոր՝ GIS մեթոդ ենք սկսել կիրառել՝ մեր ծառայություններն ավելի թափանցիկ կդառնան. Ավինյան
Աշխարհաքաղաքական զարգացումների համատեքստում այսօր ԵԱՀԿ-ն կանգնած է լրջագույն մարտահրավերների առջև
Մետրոպոլիտենն այսօրվանից աշխատելու է մինչև ժամը 24։00-ն
Ասել եմ՝ բակերում սպիտակ լույսեր պետք չի դնել. ավելի շատ վնաս ենք տալիս, քան օգուտ. Ավինյան
ԵԱՀԿ գործող նախագահը Հայաստանում է
Բողոքի ակցիայի 151 մասնակից բերման է ենթարկվել
Ուղիղ. ՀՀ ԱԳ նախարարների և ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի ԱԳ նախարարի մամուլի ասուլիսը
Իսրայելն Գազայի հարավում ակտիվացնում է ռազմական գործողությունները
Բելգորոդում գնդակոծության զոհերի թիվը հասել է 19-ի
10:45
Ֆրանսիան կոչ է անում Հայաստանին և Ադրբեջանին շարունակել սահմանի սահմանազատումը համաձայնեցված սկզբունքների հիման վրա
10:30
IDBank-ը թողարկել է դոլարային պարտատոմսերի 2024 թվականի թվով 2-րդ տրանշը
Ակցիայի 88 մասնակից բերման է ենթարկվել
Թբիլիսիի բողոքի ցույցերի ժամանակ Մոլդովայի քաղաքացի է ձերբակալվել
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Վայոց Ձորում ճանապարհ փակելու բողոքի ակցիայի ընթացքում ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրած անձը կալանավորվել է
Նրանք տապալվելու են, քանի որ դեմ են առել իշխանության լեգիտիմության պատին
Սևանում մեքենա է այրվել․ վարորդը այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց
Առաջ ռուսի խաղաթուղթն էինք, հիմա դա էլ չենք. հիմա պրիզ ենք
Սպասվում են տեղումներ
Արտահերթ ընտրություն կլինի, թե ոչ, կախված է նրանից՝ շարժումն ինչ դիրքի դուրս կգա
Մուշավան թաղամասում մեքենա է այրվել
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մեքենան գլխիվայր շրջվել է․ կան տուժածներ
Քաղաքական աղճատվածության անընդհատ պտտվող բումերանգը
Լավրովը կվերանշանակվի ՌԴ ԱԳ նախարարի պաշտոնում
Ֆրանսիան Հայաստանին և Ադրբեջանին հորդորում է շարունակել սահմանազատումն ըստ պայմանավորվածության

Մեծ հաշվով բիզնեսը շատ չի տուժի. Թուրքիային փոխարինող շատ երկրներ կան

Կառավարության որոշմամբ 2021 թվականի հունվարի 1-ից Թուրքիայից  վերջնական սպառման ապրանքների ներմուծումը ժամանակավորապես՝ 6 ամսով, արգելված է:

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը որպես այլընտրանք Թուրքիային նշում է ԵԱՏՄ անդամ երկրներից ներմուծումների հնարավորությունը: Նա նշել է, որ  հայ տնտեսվարողները Թուրքիայից հիմնականում ներմուծել են հագուստ և տեխնիկա՝ հավելելով, որ նմանատիպ ապրանքներ նրանք հնարավորություն ունեն ներկրելու նաև այլ երկրներից և առաջին հերթին՝ Եվրասիական տնտեսական միության անդամ երկրներից:

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում «Էքսպորտ Արմենիա» խորհրդատվական կազմակերպության հիմնադիր Էմիլ Ստեփանյանը նախ ասաց՝ պետությունը այս փուլում պետք է տնտեսվարող սուբյեկտներին խորհրդատվական աջակցություն ցուցաբերի, թե որ երկրներից կարելի է ապրանքներ ներմուծել, փոխարինել թուրքական ապրանքները։ Նրա խոսքով՝ մենք մի քանի հարյուր ապրանք ներմուծում ենք Թուրքիայից, որը կարելի է փոխարինել Չինաստանով, Հնդկաստանով, Վիետնամով, Ուկրաինայով, Իրանով և այլն։

ՊԵԿ նախագահի հայտարարության վերաբերյալ, թե կարելի է Թուրքիան փոխարինել ԵԱՏՄ երկրներով, Ստեփանյանը կարծում է, որ դա զուտ խորհրդատվական բնույթ ունի, քանի որ ԵԱՏՄ տարածքում մաքսատուրքեր չեն գործում։ «Իհարկե, մեզ ավելի հեշտ կլինի այդ ապրանքները փնտրել ԵԱՏՄ տարածքում, քանի որ մաքսատուրքեր չեն գործում։ Բայց ԵԱՏՄ ոչ բոլոր երկրներն են ունակ մատակարարել մրցունակ ապրանք։ ՊԵԿ նախագահի ասածը, ես կարծում եմ, ավելի շատ գաղափարական հուշում է»,- ասաց մեր զրուցակիցը։

Նրա խոսքով՝ օրինակ, ԵԱՏՄ երկրներից կարող ենք պատրաստի հագուստ ներկրել։ «Մենք հագուստի մոտ 70 տոկոսը ներմուծում ենք Չինաստանից, 30-ը՝ Թուրքիայից։ 30 տոկոսի որոշ մասը բաժին կընկնի տեղական արտադրությանը, և, իհարկե, Չինաստանի տեսակարար կշիռը կավելանա։ Հիմա ապրանքներ կան, որոնք 70-80 տոկոս ներմուծվում են Թուրքիայից»,- նշեց Ստեփանյանը։

Հարցին՝ զուտ բիզնեսի տեսանկյունից տնտեսվարողներին ձեռնտու կլինի՞ ԵԱՏՄ երկրներից ապրանքների ներմուծումը, ինչպես դա Թուրքիայի դեպքում էր, մեր զրուցակիցն ասաց՝ Թուրքիայից պարզապես ավելի հեշտ է ու հարմար ապրանք ներմուծելը, թուրքերն այդ առումով ավելի պրոֆեսիոնալ են աշխատում։

«Ես կարծում եմ՝ մեծ հաշվով բիզնեսը շատ չի տուժի կամ ընդհանրապես չի տուժի։ Հարցն այն է, որ Թուրքիայից ներմուծելը հեշտ է, հարմար է։ Թուրքերը շատ պրոֆեսիոնալ վաճառք են իրականացնում այդ առումով, նրանք տալիս են հետաձգված վճարով։ Իսկ ռուսների դեպքում դա չի գործի, իրենք 100 տոկոս կանխավճար են պահանջում։ Ռուսները վաճառքի արվեստում զիջում են թուրքերին։ Նույնը վերաբերում է բելառուսներին. այնտեղի ապրանքը, որպես կանոն, թանկ է։ Ղրղըզստանը գուցե լավ մատակարար լինի, բայց այնտեղ արդյունաբերության ծավալը մեծ չէ։ Ինչպես մենք ենք շատ քիչ բան արտադրում, այնպես էլ Ղրղըզստանը։ Բայց Թուրքիայի հիմնական մրցակիցը Չինաստանն է։ Իսկ Չինաստանը հեռու է, ապրանքը ուշ է հասնում, Չինաստանի համար գուցե պետք է անգլերեն կամ չինարեն իմանալ, իսկ թուրքերը նույնիսկ հայերեն են խոսում։ Երբ հեշտ աղբյուր կա, ման չես գալիս այլ բաներ։ Գուցե ման գանք, տեսնենք, որ ուրիշ երկրներից գնելն ավելի էժան է։ Բայց դա գործողություն ու ջանք է պահանջում։ Իսկ թուրքը մեզ հետ առևտրի ժամանակ կարող է գները բարձրացնել, չիմանանք էլ, որ, օրինակ, Չինաստանում, Վիետնամում, Հնդկաստանում ավելի էժան ու որակով կարող ենք նույն ապրանքը գնել։ Իրանի դեպքում մենք էլի մաքսադրույք ենք վճարում։ Դրա համար ՊԵԿ նախագահը առաջին հերթին խորհուրդ է տալիս փնտրել ԵԱՏՄ-ում»,- մանրամասնեց մասնագետը։

Հարցին, թե այս իրավիճակում պետության դերակատարումը որն է լինելու, ինչպես պետք է աջակցի տնտեսվարողներին գտնելու այլ շուկաներ, Էմիլ Ստեփանյանն ասաց՝ կան գնումներով զբաղվող արհեստավարժ կազմակերպություններ, որոնցից պատվիրում ես արտադրանքը։ «Գոյություն ունեն նաև էլեկտրոնային հարթակներ։ Որոշ գործարարներ գուցե գնումների մասնագետներին հանձնարարեն դրանով զբաղվել։ Փոքր տնտեսվարողները գուցե դժվարանան, մասնագետ չպահեն։

Հիմա, քանի որ պետությունը որոշում է կայացրել, որպես պատասխանատու մարմին՝ ամեն դեպքում պարտավոր է իր հոգածության մասին հայտնել ու ինչ-որ գործողություն անել։ Օրինակ՝ ինչ-որ ընկերություն վարձել, որին արտադրողը, վաճառողը կարող են դիմել, ստանալ անվճար խորհրդատվություն։ Հիմա ես գիտեմ, որ պետությունը խորհրդատվական ընկերություն է ընտրում, որը կարող է այդ հարցերով զբաղվել։ Չգիտեմ, թե որ փուլում է, բայց մենք ունենալու ենք խորհրդատվական նման ընկերություն, որին կկարողանանք դիմել»,- մանրամասն ներկայացրեց Էմիլ Ստեփանյանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում