Գնահատելով Հայ ազգային կոնգրեսի դերակատարությունը հայ հասարակական-քաղաքական կյանքում՝ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում արվեստի քննադատ Նազարեթ Կարոյանն ասաց. «Այս երեք տարիները բուռն իրադարձություններով էին լեցուն։ Եվ այդ իրադարձությունները հաճախ կապած էին ՀԱԿ-ի գործունեության հետ»։
Նրա խոսքով՝ այս ընթացքում Կոնգրեսի մեծագույն ձեռքբերումն այն է եղել, որ նպաստել է քաղաքացիական հասարակության ակտիվության մեծացմանը, մի բան, որ մեր հասարակական կյանքում մատնված է եղել անուշադրության։
«Տարիների ընթացքում ՀԱԿ-ի շրջանակում ներգրավված անհատները, կազմակերպությունները կարողացել են ձևավորել թեմաներ, օրակարգեր, դիսկուրսներ, որոնք խանդավառումով եկել ու սահմանել են հասարակական-քաղաքական իմաստով առավել կարևոր առաջնահերթությունները»,- նշեց նա։
ՀԱԿ-ի 3-ամյակը, ըստ Ն.Կարոյանի, մեծ իրադարձություն է ոչ միայն Կոնգրեսում ներգրավված մարդկանց, այլև ամբողջ հայ ժողովրդի համար։





































