Monday, 13 05 2024
Քաղաքացին վայր է ընկել շենքի տանիքից և մահացել
Մեհրաբյան online
Ադրբեջանի հետ եկել ենք համոզման՝ սահմանազատման գործընթացը սկսել Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա
Գազայում մարդասիրական նոր անցակետ է բացվել
Ինձ վերագրվող «փաստական» տեղեկությունների վերաբերյալ. Բաբաջանյան
3 անգամ խնայում ենք բենզինային շարժիչների համեմատ․ ԿԲ նախագահը՝ էլեկտրական ավտոմեքենաների մասին
Իրաքի հետ հարաբերությունները արտաքին քաղաքական դաշտում բավական բարվոք են․փոխնախարար
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
13:45
Լիտվայի նախագահն ու վարչապետն անցել են պետության ղեկավարի ընտրությունների երկրորդ փուլ
Բողոքի ակցիաների և Եվրամիության քննադատության ֆոնին՝ կրկին պաշտպանվեց «ռուսական» օրինագիծը
Բեռնատար ավտոմեքենան դեպի ցուցարարները վարած վարորդին մեղադրանք է ներկայացվել
ՀՀ նախագահը հանդիպել է Հյուսիսային Ամերիկայի Հայ Ավետարանական միության ներկայացուցիչների հետ
ՀՀ վարչապետն ու ԵԱՀԿ գործող նախագահը մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում տեղի ունեցող զարգացումների շուրջ
13:15
Թուրքիայում տեղի կունենա Հունաստանի վարչապետի և Էրդողանի հանդիպումը
Քաղաքացիները փակել են Թումանյան-Հյուսիսային պողոտա
Որևէ կաթիլ լրջություն այդ մարդկանց նկատմամբ չեմ կարող ունենալ. Միրզոյանը՝ նախկին դիվանագետների մասին
Երևանում բողոքի ակցիայի ընթացքում քաղաքացու ավտոմեքենան վնասելու դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել
Խաչով պատերազմ հրահրելը կարող է հակամարտությանը կրոնական բնույթ հաղորդել՝ աղետալի հետևանքներով
Թուրքիայում Ադրբեջանի ռազմական կցորդը նշանակվել է ՊՆ փոխնախարար
Ալմաթիի հանդիպումից ակնկալիք չէր կարող լինել. այս վիճակում ճեղքման հասնելն իրատեսական չէ
Թբիլիսիում 20 ցուցարար է ձերբակալվել
Սրանք սիրում են կորցրածի վրա լացել. նպատակը Հայաստանը հզորացնելը չէ
Վրաստանի խորհրդարանի կոմիտեն 1 րոպեում աջակցել է օտարերկրյա գործակալների օրենքը
Լուրերի օրվա թողարկում 12։00
ՀՀ ՄԻՊ-ը բողոքի ակցիաների ընթացքում ԶԼՄ-ների գործունեությունը խոչընդոտելու կապակցությամբ պարզաբանումներ կպահանջի իրավապահներից
Բաքուն ակտուալացնում է «շրջափակված» Նախիջեւանի հարցը. սպասե՞լ էսկալացիայի
Վայոց Ձորում բողոքի ակցիայի մասնակիցը բռունցքով հարվածել է ոստիկանի գլխին. ՔԿ
Բերետավորները բերման են ենթարկում քաղաքացիներին, որոնք Սրբազանի կոչով փակում են Կենտրոնի փողոցները
Հեղափոխական նոր՝ GIS մեթոդ ենք սկսել կիրառել՝ մեր ծառայություններն ավելի թափանցիկ կդառնան. Ավինյան

Դեռևս ունենք հաղթաթղթեր, որոնք հնարավորություն են տալիս ապահովել տնտեսական կայունություն. տնտեսագետ

Հայաստանում 2021 թվականի պետական բյուջեի նախագծով 2020 թվականի համար կանխատեսվում է 6 տոկոս տնտեսական անկում, իսկ 2021-ի համար՝ 4.8 տոկոս աճ: ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստերում «ՀՀ 2021 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկման ժամանակ այս մասին հայտնել է ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը: «Ներկայացված նախագծով 2020 թվականի համար կանխատեսվում է տնտեսական աճի բացասական 6 տոկոս մեծություն, իսկ 2021-ի համար այն գնահատված է 4.8 տոկոս»,- ասել է Ջանջուղազյանը:

 «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում տնտեսագետ Արմեն Քթոյանը նշեց՝ տնտեսական կանխատեսումները սովորաբար հիմնված են լինում երկու խոշոր բաղադրիչների վրա՝ քանակական ու որակական։ Թե որքանով են իրատեսական 2021 թվականի 4,8 տոկոս տնտեսական աճի կանխատեսումները, տնտեսագետը նշեց. «Եթե մենք դիտարկենք քանակականը, ապա ֆինանսների նախարարությունն ունի որոշակի սցենարներ, թե որ դեպքում ինչ կլինի։ Նույն կորոնավիրուսային համավարակի պարագայում իրենք ունեն որոշակի կանխատեսում կամ ենթադրություն, և 2021 թվականի  տնտեսական աճի հիմքում դրված են այդպիսի ենթադրությունները։ Ես հիմա պատրաստ չեմ ասել, թե իրենք ինչ ենթադրություններ են դնում, բայց տնտեսական աճի հիմքում կան հենց այդպիսի ենթադրություններ»։

Գալով որակական բաղադրիչին՝ տնտեսագետը նախ ասաց, որ այս տարվա տնտեսական անկումը պայմանավորված է երկու խոշոր ցնցումով՝ կորոնավիրուսային համավարակ և պատերազմ։ Մեր զրուցակիցը  չի կարծում, թե 2021 թվականին այս երկու բաղադրիչները կշարունակեն գործել ու ազդել տնտեսության վրա։ «Չեմ կարծում, թե իրատեսական է համարելը, որ այդ երկու գործոնների ազդեցությունը կլինի նաև 2021 թվականին։ Եթե մենք բացառում ենք այդ երկու գործոնները, ապա վերադառնում ենք զարգացման այն տրամաբանությանը, որը կար 2019 թվականին։ Այստեղ կարող ենք ևս մեկ որակ ավելացնել, որ մենք ունենք ավելի հասուն հասարակություն, ավելի միասնական ու համախմբված, նպատակասլաց: Դա ևս որակական բաղադրիչ է։ Չպետք է մոռանանք, թե հետպատերազմյա վերականգնման ինչ լավ օրինակներ կան՝ Գերմանիա, Կորեա, Ճապոնիա։ Այս երկրները մի քանի տասնամյակի ընթացքում զրոյից կարողացան կառուցել բարեկեցիկ երկրներ, ինչը եթե որևէ քանակական մեթոդով գնահատեինք, չէր ստացվի»,- մանրամասնեց Արմեն Քթոյանը։

Տնտեսական գործոնների առումով տնտեսագետն ընդգծեց՝ այս իրավիճակում մենք պահում ենք տնտեսական, բյուջետային կայունություն, դրամի փոխարժեքի էական փոփոխություններ չկան, ունենք պահուստային նշանակալի մեծություն, կան պայմանագրեր Արժույթի միջազգային հիմնադրամի հետ, մի քանի հարյուր միլիոն դոլարի արտարժութային բարձիկ ունենք, որը վճարային հաշվեկշռի հնարավոր խնդիրների դեպքում հնարավոր կլինի լրացնել։

«Ինչու չէ՝ նաև ունենք «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործոնը, հանքարդյունաբերություն ունենք, որը կարող է ֆորսմաժորային իրավիճակում կարճաժամկետ առումով մեզ փրկել։ Այո, պատերազմը՝ պատերազմ, COVID-ը՝ COVID, բայց մենք դեռևս ունենք հաղթաթղթեր, որոնք հնարավորություն են տալիս ապահովել տնտեսական կայունություն։ 6 տոկոս անկումը, այո, նախորդ տարիների նկատմամբ զգալի է, բայց մյուս կողմից՝ այս մարտահրավերների համատեքստում կործանարար կամ աղետալի չէ։ Մենք պահում ենք կայունությունը 2020 թվականին, ինչը հավատ է ներշնչում, որ 2021 թվականին տնտեսական աճ կարող ենք ունենալ»,- ընդգծեց տնտեսագետ Արմեն Քթոյանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում