Ռուսաստանը և Ղազախստանը սկսել են «Բայտերեք» տիեզերական հրթիռային համալիր ստեղծելու նախագծի գործնական իրականացումը Բայկոնուրի տիեզերակայանում: Այս մասին հայտնում է Ինտերֆաքս-ը՝ հղում անելով «Ռոսկոսմոս»-ին:
««Ռոսկոսմոսի» գլխավոր տնօրեն Դմիտրի Ռոգոզինը և Ղազախստանի թվային զարգացման, նորարարության և ավիատիեզերական արդյունաբերության նախարար Բաղդատ Մուսինը շաբաթ օրը Մոսկվայում ստորագրել են «Բայկոնուր» տիեզերակայանում «Բայտերեք» տիեզերական հրթիռային համալիրի ստեղծման միջպետական համաձայնագրում փոփոխությունների և լրացումների մասին արձանագրություն», – ասվում է հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ Ռուսաստանի Դաշնության և Ղազախստանի նախագահներ Վլադիմիր Պուտինին և Նուրսուլթան Նազարբաևին ներկայացվել էր «Բայտերեք» նոր տիեզերական համալիրի նախագիծը: