Monday, 06 05 2024
Պարեկները ապրիլի 29-ից մայիսի 6-ը Երևանում հայտնաբերել են 4 123, մարզերում՝ 12 068 խախտում
00:58
Հռոմը հավաստիացրել է, որ Ուկրաինային հեռահար սպառազինություն չի մատակարարում
Սևան-Գավառ ավտոճանապարհին երեք ավտոմեքենա է բախվել, 5 տուժած տեղափոխվել է հիվանդանոց
00:30
Գերմանիան և Ճապոնիան առաջին անգամ ցամաքային համատեղ զորավարժություններ կիրականացնեն
00:15
Նիդեռլանդները F-35 կործանիչներ կուղարկի Էստոնիա մերձբալթյան օդային տարածքում պարեկության համար
Նախագահ Վահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով գտնվելու է ԱՄՆ-ում
Ինչ փոխվեց մի քանի օրում. ԱՄՆ դեսպանի անակնկալ այցը Շուշի
Ալմաթիի հանդիպման «սեղանին» փաստաթո՞ւղթ է դրվել
Քրիստոնեապետությո՞ւն. Եկեղեցին իշխանություն է ուզում
ՌԴ դեսպանատան կտերը մի հոգի չի, որ կերել ա․ կտավաճառությամբ են զբաղվել
Գիտեք՝ ես չե՞մ ուզում լրագրող ծեծեմ, բայց դրա իրավունքը չունեմ, արգելված է
15 տարվա ընդմիջումից հետո, առաջին անգամ է Հայաստանի դրոշը տեղադրվում մեր նախրարությունում
Սահմանադրական պահանջ իշխանությանը՝ պաշտապանել ՀՀ քաղաքացու արժանապատվությունը
Մեր երթը անձի մասին չի, սա մեր ինքնաճանաչման և ինքնագնահատականի մասին է
Կիրիլի անունով երդվող նեխած, բոտուլիզմը մեջը կոնսերվաները թափվել են Հայաստանի փողոցներ
Ի սկզբանե՞ էր բանը «քրիստոնեապետության»
Ժիրայր Ոսկանյանի դեմ Միկա Բադալյանի բռնարարքը տիրաժավորվում է և ոչ՝ դատապարտվում
Դավադիր կերպով իշխանափոխություն են ուզում․ դրսից ուղղորդված շարժում է
Կրեմլի ներկայացուցիչը հայտնել է, որ մայիսի 8-ին նախատեսվում է Փաշինյան- Պուտին երկկողմ հանդիպումը
Գեղարքունիքի մարզի Կարմիրգյուղ բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ
21:30
Ֆրանսիայի ԱԳՆ-ն հերքել է Ուկրաինա զորք ուղարկելու մասին տեղեկությունները
21:20
Սի Ծինփինը կոչ է արել պայմաններ ստեղծել Ուկրաինայի հարցով խաղաղ բանակցությունների համար
21:10
Չինաստանն աջակցում է Պաղեստինի լիիրավ անդամակցությանը ՄԱԿ-ին
Արարատ Միրզոյանի հայտարարությունը. թուղթ կա՞ Ալմաթիի սեղանին
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 40 սյուն
Միրզոյանը զգուշավոր լավատեսություն է հայտնել առաջիկայում Ալմաթիում սպասվող հայ-ադրբեջանական բանակցությունների վերաբերյալ
20:20
Իրկուտսկում տասնյակ շենքեր ու շինություններ են այրվել անտառային հրդեհներից
20:10
ՀԱՄԱՍ-ը հայտարարել է, որ Ռաֆահում Իսրայելի ռազմական գործողությունը վտանգի տակ կդնի բանակցությունները
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Նարե և Դավիթ անուններն ամենատարածվածն են եղել Հայաստանում 2023 թվականին

Հայ-ռուսական կոշտ ազդակ Բաքվին

Ռուսաստանի Դաշնությունը հավատարիմ է Հայաստանի հետ դաշնակցային պայմանագրերին և կտրամադրի անհրաժեշտ ծավալի աջակցությունը, եթե մարտական գործողությունները տեղափոխվեն Հայաստանի հանրապետության տարածք: ՌԴ արտգործնախարարությունն այդպես է արձագանքել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ՌԴ նախագահ Պուտինին ուղղված նամակի մասին տեղեկությանը, որ տարածել էր Հայաստանի ԱԳՆ-ն: Հայաստանի վարչապետն ինչպես հայտնի է հոկտեմբերի 31-ին նամակով դիմել է Պուտինին, անհապաղ խորհրդակցություն սկսելու նպատակով՝ Հայաստանին անվտանգային աջակցություն ցուցաբերելու տեսակի ու ծավալի վերաբերյալ: Ինչով է կոնկրետ պայմանավորված վարչապետ Փաշինյանի դիմումը, ինչ կոնկրետ սպառնալիքներով, մանրամասնված չէ:

Միաժամանակ հայտնի է, որ թիրախավորվում են ՀՀ բնակավայրեր, արդեն տևական ժամանակ: Նախօրեին էլ հայտնի դաձավ, որ հրթիռակոծվել է Հայաստանի Սյունիքի մարզի Դավիթ Բեկ բնակավայրը: Արդյո՞ք դրանով է պայմանավորված վարչապետի նամակը, թե՞ տեղեկություններով, որ թուրք-ադրբեջանա-ահաբեկչական խառնածինն ունի Հայաստանի դեմ այսպես ասած երկրորդ ճակատ բացելու մտադրություն, որպեսզի կարողանա ջլատել հայկական ուժերը, որոնք Արցախում կարծես թե իրականացրել են վերախմբավորում և չեզոքացնելով հակառակորդի առավելությունը, անցել են իսկապես հյուծիչ և ծանր հարվածներով թշնամու պոտենցիալը մաշելուն:

Մեկամսյա պատերազմի ընթացքում չհասնելով որևէ ռազմավարական հաջողության, թշնամին կարող է դիտարկել երկրորդ ճակատի միջոցով հայկական դիմադրության խնդիրները ավելացնելու հնարավորությունը և այդ իմաստով հայ-ռուսական դաշնակցային պայմանագրային պարտավորությունը ստանում է հույժ կարևոր նշանակություն: Միևնույն ժամանակ, դիտարկելով ռազմական նշանակության հարցերը, մենք չպետք է բաց թողնենք և այն, որ խոշոր հաշվով այդ հարցերը նաև ռազմա-քաղաքական տրամաբանության մեջ են: Որովհետև, երբ Հայաստանը դիմում է պաշտոնապես դիմում է Ռուսաստանին դաշնակցային պայմանագրերով նախատեսված անհրաժեշտ օգնության հարցը քննարկելու համար, սա արդեն ստեղծում է բոլորովին նոր քաղաքական իրավիճակ: Որովհետև, թեև նշվում է, որ Ռուսաստանը անհրաժեշտ ծավալի աջակցություն կցուցաբերի, երբ մարտական գործողությունները տեղափոխվեն ՀՀ տարածք, բայց թերևս հասկանալի է նաև, որ այդ հարցը ռազմա-քաղաքական անհրաժեշտության ծավալում կարող է կրել տեխնիկական բնույթ՝ այսինքն, եթե այդ գործողությունների «պատահական» հետքեր լինում են անգամ Իրանի տարածքի ուղղությամբ, ապա Հայաստանի տարածքում դրանք կարող են լինել, հետևաբար առաջացնել Հայաստանի տարածքից դուրս ՌԴ գործողությունների լեգիտիմ հնարավորություն: Այլ կերպ ասած, սա ոչ այլ ինչ է, քան զգուշացում Ադրբեջանին:

Իհարկե պետք չէ պատկերացնել, որ Բաքուն սսկվելու է վախից: Բայց, քաղաքականությունն իհարկե վարվում է ամենևին ոչ այդ չափումներով, և հետևաբար հայ-ռուսական ռազմա-քաղաքական ազդակը անշուշտ ոչ թե Բաքվի անմիջապես սսկվելուն, այլ բավական խորը մտածելուն ուղղված թիրախավորում է: Ինչ կանի Բաքուն դրանից հետո, արդեն դրանով կպայմանավորի նաև այն, թե ինչ կանի հայ-ռուսական ռազմա-քաղաքական դաշինքը, որը կփոխարինի Մինսկի խմբի համանախագահության ձևաչափին: Այդ իմաստով հատկանշական է, որ Նիկոլ Փաշինյանի դիմումը նախորդում է Ժնևում համանախագահների և Հայաստանի ու Բաքվի արտգործնախարարների ավելի քան վեց ժամ տևած քննարկմանը, որից հետո Ստեփանակերտի թիրախավորումը ցույց տվեց, որ Բաքուն շարունակում է արհամարել համանախագահներին: Ըստ ամենայնի, Ռուսաստանի «դաշնակցային մանդատի» շեշտադրումը ոչ միայն հայ-ռուսական, այլև համանախագահների ազդակն է Բաքվին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում