Tuesday, 14 05 2024
Տեղումները կշարունակվեն
Կա հանրային կոնսենսուս՝ գնալու սահմանազատման. եթե պարզվի՝ միայն զիջում ենք, կսկսվի քաոս
Բողոքի ակցիաները վերսկսվել են
Ադրբեջանը օգտվելու է այս իրավիճակից, որպեսզի Վազգեն Գալստանյանը ճիշտ դուրս գա
Վոյաժներին ոչինչ չի խանգարում. «Հրապարակ»
Ուղիղ. Երևանի մի քանի հատվածներում անհնազանդության ակցիաներ են, փակ են որոշ փողոցներ
Սթրեսից էր դուրս գալիս. «Հրապարակ»
Իշխանական նավը երերում է. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Փաշինյանը կատարել է Ալիեւի հերթական պահանջը. «Հրապարակ»
Քաղաքապետարանում տեղյակ չեն, որ խորհրդականը 14 օր է, ինչ նշանակված է. «Ժողովուրդ»
Փարիզի ողջույնը. Երեւանին հաջողվել է դիմադրե՞լ
Քննարկվել է մետրոյի զարգացման ու առկա շարժակազմերի արդիականացման խնդիրը
ԱՄՆ-ն հավատում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությանը
Ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցը Հնդկաստանի քաղաքացուց կաշառք է ստացել
Նախկին դիվանագետները բացահայտել են շարժման իրական նպատակը
Ճնշումը մեծացնում ենք հարավից հյուսիս. Գալստանյանը ներկայացրեց վաղվա անելիքները
Մեզ հետ խորհուրդներով մի խոսեք, շարժումը մարի էլ, ժողովուրդն արթնացել է. Գալստանյան
Ռուսաստանը մտադիր է մուտք գործել հարավի աճող շուկաներ
«ՀՀ կառավարությունը պետք է հասկանա, թե իրեն ինչի՞ մեջ են մեղադրում»․ Փաշինյան
Հաշտության քարոզը տապալում է քարոզիչը. նոսրացող շարժում, աճող ագրեսիա
Մահաբեր կրակոցը վեճի ժամանակ արձակել է նույն զորամասի զինծառայողը․ Նրան կալանավորել են
Համատարած անպատասխանատվության հետևանքները
Հայկական դիվանագիտության դասալիքները
«Փորձառու դիվանագետների» ուտելու և քնելու ժամը ռուսն է որոշել. ստորաքարշ աշխարհայացքի կրող են
Մեքենան գլխիվայր հայտնվել է ճանապարհի աջակողմյան հատվածում. կան տուժածներ
Պարեկները մայիսի 6-13-ը Երևանում հայտնաբերել են 3 641, մարզերում՝ 12 683 խախտում
23:00
Կանադայի հարավ-արևմուտքում անտառային հրդեհներ են մոլեգնում
«Դուք փակեցիք դուռը հայրենիք ու պատիվ ունենալու հույսի ու հավատի առջև». Վահե Սարգսյան
Սրբազանը՝ հանրային անհանդուրժողական քարոզի՞չ

Փաշինյանը ճիշտ է արել, որ դիմել է Պուտինին, ավելի շուտ պետք է դիմեր. Արցախի ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նախագահ

«Առաջին լրատվական»-ի հարցերին պատասխանել է Արցախի ԱԺ պաշտպանության, անվտանգության, և օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սեյրան Հայրապետյանը:

-Պարոն Հայրապետյան, ՀՀ վարչապետը դիմել է ՌԴ նախագահին սկսելու անհապաղ խորհրդակցություններ՝ սահմանելու աջակցության տեսակները և չափը, որը Ռուսաստանի Դաշնությունը կարող է հատկացնել Հայաստանի Հանրապետությանը՝ իր անվտանգության ապահովման համար, որի պատասխանն արդեն ստացվել է: Օրեր առաջ էլ Արցախի նախագահն էր դիմել Պուտինին: Ի՞նչ ակնկալիքներ կան, ի վերջո, ավելի հավանական է, որ հենց ՌԴ-ն կարողանա՞ զսպել Էրդողանին ու Ալիևին:

-Ոչ թե հավանական է, այլ հենց Ռուսաստանն էլ պետք է իր ստորագրած պայմանագրի շրջանակներում քայլ անի: Հայտնի է, որ մեր տարածաշրջանը թե՛ պատմական, թե՛ քաղաքական և այլ առումներով գտնվում է Ռուսաստանի ազդեցության գոտում: Ռուսաստանը պետք է պայմանագրով իր պարտավորությունները կատարի: Շատ ճիշտ է արել Նիկոլ Փաշինյանը, որ նամակով դիմել է, դեռ կարելի էր ավելի շուտ դիմել:

-Այս պահին իրավիճակն ինչպե՞ս եք գնահատում, երբ հակառակորդը, ըստ էության, Հայաստանի սահմաններին է հասել:

-Իրավիճակը բոլորն էլ գիտեն, տեսնում են, մեր զինված ուժերը կենաց-մահու պատերազմ են տանում թուրքա-ադրբեջանական և ահաբեկչական խմբավորումների դեմ: Մեր հերոս տղաների անձնազոհությամբ պայքարում ենք 21-րդ դարի նորագույն տեխնոլոգիաների դեմ: Ինչպես տեսնում եք, արդեն ֆոսֆորային ռումբեր են կիրառում, որոնք քիմիական տարրեր են պարունակում, նաև արգելված բոլոր ռումբերի տեսակները: Այդ ամենը կատարվում է Արցախի ու Հայաստանի և խաղաղ ժողովրդի, և զինված ուժերի դեմ: Այդուհանդերձ, մենք հիմա այնքան մեծ գին ենք վճարել, որ դատապարտված ենք հաղթելու: Ինչ վերաբերում է ՌԴ նախագահին ուղղված նամակին, ապա իհարկե, ակնկալիքները շատ են, որ կունենանք  Ռուսաստանի աջակցությունն ու միջամտությունը: Քաղաքակիրթ աշխարհից  տարբեր կոչեր հնչում են, մարդասիրական աջակցություն է ստացվում, բայց էական, առարկայական ոչինչ չկա: Մենք այստեղ հանդիպում ենք ունեցել Ռուսաստանի պետդումայի պատգամավորների հետ, ներկայացրել ենք ռեալ իրավիճակը:

-ԱՄՆ-ի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ռոբերտ Օ՛Բրայանը նախօրեին առաջարկել է ԼՂ հակամարտության գոտում սկանդինավյան խաղաղապահներ տեղակայել: Մինչ այդ խոսվում էր ռուս խաղաղապահներ տեղակայելու մասին: Դուք ի՞նչ դիրքորոշում ունեք այս հարցում:

-Սկանդինավյան խաղաղապահների մասին հայտարարություններն, իմ կարծիքով, այս պահին սոսկ խոսակցություններ են: Ինչ վերաբերում է ռուս խաղաղապահներին կամ հակաահաբեկչական գործունեությանը, ես դրան դրական եմ վերաբերվում: Դա իմ կարծիքը չի, ժողովրդի մեծ մասը նույնպես ունի այդ ակնկալիքը, դա կլինի խաղաղապահի տեսքով, թե կլինի հակաահաբեկչական գործողության տեսքով: Իրականում Արցախի թե՛ քաղաքական, թե՛ ռազմական ղեկավարությունը անում է հնարավոր ամեն ինչ, բայց ինչպես ժամանակին ասել էր Սամվել Բաբայանը, դուխով ու ոգով հրթիռ չես կարող իջեցնել: Իրականում ռուսական աջակցության հրատապությունը կա և դա կա սեպտեմբերի 27-ից:

Արցախի բանակը, Հայաստանի աշխարհազորը պայքարում են, պատերազմ են վարում միջազգային ահաբեկչության դեմ, որի նպատակն է էթնիկ զտումներ անել, կազմակերպել ցեղասպանություն Արցախի, ողջ հայ ժողովրդի և ամբողջ քաղաքակիրթ աշխարհի դեմ: Եթե Եվրոպան ասում է՝ մենք թույլ ենք, ԱՄՆ-ն նախընտրական ինչ-որ խաղեր է տալիս, գեղեցիկ բառեր են ասում, այդ պայմաններում միակ ակնկալիքը, որ կարող է հակաահաբեկչական գործողություններ կատարել, այս պահին Ռուսաստանից է: Եթե ողջ աշխարհը գտնում է, որ մենակ հայ ժողովուրդը պետք է կանգնեցնի այդ ահաբեկչական գործողությունը՝ հանձինս Թուրքիայի ու Ադրբեջանի, ապա մենք առանց այդ էլ դա ենք անում: Մենք հիմա փաստեր էլ ունենք, որ վարձկան ահաբեկիչներ են կռվում մեր դեմ, թե գերի վիճակում, թե սպանված: Եթե դա էլ աշխարհի համար բավարար չէ, էլ ինչի՞ մասին է խոսքը: Ինչ վերաբերում է նրան, թե ռեալ ով կարող է թուրք-ադրբեջանական ու ահաբեկչական ուժերին կանգնեցնել, ապա ով ուզում է, կամ ով համաձայն է, թող անի: Բայց արդյոք ուզո՞ւմ են, թե միայն խոսում են: Դրա համար մենք կարծում ենք, որ Ռուսաստանն է, որ ինչպես Սիրիայում, այստեղ էլ պետք է իրականացնի հակաահաբեկչական գործողություն: Թե դրա անունը կդնենք խաղաղապահ ուժեր, թե մեկ այլ բան, դա երկրորդ հարցն է: Հարցն այն չէ, որ մենք ասում ենք՝ արդեն մենք ի վիճակի չենք: Մենք միևնույն է, մինչև վերջ այստեղ կռվելու ենք, պաշտպանելու ենք: Մենք չենք թողնելու գնանք, դա շատ պարզ է: Ուղղակի պետք է հասկանանք, թե ինչ տեխնոլոգիաների, ինչ զինատեսակների հետ գործ ունենք: Եթ երկար տարիներ ինչ-որ բաներ բաց են մնացել, թերացել ենք, այս պահին դրա մասին չեմ ուզում խոսել: Աստված տա, ամեն բան լավ լինի, հետագայում դրա մասին էլ կխոսենք: Դեռևս 2000-ական թվականներից բաց նամակներով դրա մասին ահազանգել ենք, որ Ադրբեջանը գնում է պատերազմի: Դա, ինչ-որ տեղ լսելի չի եղել ու հիմա մենք այդ պատերազմը ստացել ենք անհավասար պայմաններում: Փառք ու պատիվ այն տղաներին, որոնք իրենց կյանքի գնով ամսից ավելի պահում են երկիրը: Նրանք չեն թողել, որ թշնամու բլիցկրիգը կատարվի, բայց վերջապես պետք է հասկանալ, որ ամեն ինչը չափ ու սահման ունի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում