Ռուսաստանի Դաշնությունը հավատարիմ է Հայաստանի հետ դաշնակցային պայմանագրերին եւ կտրամադրի անհրաժեշտ ծավալի աջակցությունը, եթե մարտական գործողությունները տեղափոխվեն Հայաստանի հանրապետության տարածք: ՌԴ արտգործնախարարությունն այդպես է արձագանքել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ՌԴ նախագահ Պուտինին ուղղված նամակի մասին տեղեկությանը, որ տարածել էր Հայաստանի ԱԳՆ: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է Արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանի հետ: