Այսօր Վրաստանում տեղի կունենան խորհրդարանական ընտրություններ: Վրաստանի շուրջ 10 առաջատար ընդդիմադիր կուսակցություններ հուշագիր են ստորագրել, ըստ որի՝ կուսակցությունները համաձայնում են, որ իշխող «Վրացական երազանք» կուսակցության հետ կոալիցիոն կառավարություն չեն կազմելու:
Ինչպես հայտնել են կուսակցությունների առաջնորդները, սա Վրաստանի քաղաքական կյանքում աննախադեպ իրադարձություն է, երբ ընդդիմադիր կուսակցությունները համաձայնության են հասնում միասին պայքարելու իշխանության դեմ: Ըստ Վրաստանի Ընտրական օրենսգրքի՝ կոալիցիոն կառավարություն ձևավորելու անհրաժեշտություն կլինի միայն այն դեպքում, եթե ոչ մի կուսակցություն չկարողանա հավաքել ընդհանուր ձայների 40 տոկոսից ավելին:
«Բազմազգ Վրաստան» նախաձեռնության ղեկավար Առնոլդ Ստեփանյանի կարծիքով՝ այս ընտրությունները նախկին ընտրություններից շատ չեն տարբերվում, արդեն իսկ կան որոշակի խախտումներ։ Սակայն այս պահին դժվար է ասել, թե դրանք ինչպես կանդրադառնան ընտրությունների արդյունքների վրա։