Լիբանանի ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել Բեյրութում Ֆրանսիայի դեսպանատան մոտ հավաքված ցուցարարներին ցրելու համար, հաղորդում է AFP-ն:
Ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել այն բանից հետո, երբ ցուցարարները սկսել են քարեր ու շշեր նետել ոստիկանների ուղղությամբ: Իրավապահներն արգելափակել են նաև երթևեկությունը Ֆրանսիայի դեսպանի նստավայրի ուղղությամբ:
Ակցիայի մասնակիցները բողոքել են Մուհամեդ մարգարեի ծաղրանկարների դեմ: Նրանք վանկարկել են իսլամին սատարող կարգախոսներ, ծածանել սև-սպիտակ իսլամիստական դրոշներ, մասնակիցներից ոմանք եղել են պաստառներով: Օրինակ, դրանցից մեկին գրված է եղել. «Ֆրանսիան ճգնաժամի մեջ է Մակրոնի պատճառով»: