ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հանդիպել է հատուկ ջոկատայինների հետ, որոնք մասնակցել են «թիվ մեկ ահաբեկիչ» Աբու Բաքր ալ-Բաղդադիի ոչնչացման գործողությանը, լրագրողներին հայտնել է նախագահի մամուլի քարտուղար Քեյլի Մաքինանին:
Հանդիպումը տեղի է ունեցել փակ դռների հետեւում՝ Հյուսիսային Կարոլինա նահանգի Ֆորտ-Բրեգ քաղաքի ռազմաբազայում, իսկ Թրամփի ժամանակացույցում ի սկզբանե նշվել է որպես «շփում զինվորականների հետ»:
Ըստ Մաքինանիի, Թրամփը պարգևատրել է ալ-Բաղդադիի ոչնչացման գործողությանը մասնակցած ստորաբաժանման զինվորականներին և այցելել զոհված հատուկ նշանակության ջոկատայինների հուշահամալիր: