Friday, 12 06 2026
17:10
Եվրահանձնաժողովը 540 միլիոն եվրո կհատկացնի ֆերմերներին՝ պարարտանյութերի գների աճի պատճառով
Ընտրակաշառքի գործերով 3 թեկնածու փախուստի մեջ է. Ալեքսանյան
Իսրայելը հայտարարել է մեկ շաբաթում Լիբանանում «Հեզբոլլահ»-ի 310 թիրախի հարվածելու մասին
Բնապահպանական հորդոր․ կենդանական տեսակների բացթողումը միայն օրենքով սահմանված կարգով
16:30
Հնդկաստանի ԱԳՆ-ն կանչել է Նյու Դելիում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարին առևտրային նավերին հարվածների առնչությամբ
ՀՀ պատվիրակությունը խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ հայտարարությամբ է հանդես եկել ԵԱՀԿ Մշտական խորհրդի 1568-րդ նիստում
16:10
Լեհաստանի սպառազինությունը համալրվել է F-35 կործանիչներով
Երկրաշարժ՝ Հայաստանում
Երկրաշարժ՝ Ադրբեջանում
Ձերբակալվել է ԵՊՀ-ի դասախոս՝ իշխանությունը զավթելուն և սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի համար
Թիվ 12/13 ընտրական տեղամասի քվեարկության արդյունքներն անվավեր են ճանաչվել
ՀԾԿՀ-ն և HELVETAS SWISS Intercooperation-ը ստորագրեցին փոխըմբռնման հուշագիր.
15:10
Ռուսաստանն ու Ուկրաինան նոր փոխադարձ հարվածներ են հասցրել
Ինչո՞ւ ապրիլյան քառօրյա մարտերից հետո Երևանում բացվել է Նժդեհի արձանը
14:50
ԱՄՆ-ում ուժեղ փոթորիկներ․ տորնադոները վնասներ են հասցրել մի քանի նահանգներում
«Ասում ա գործ կա Ծառուկյանի ընտրությունների համար, հա՞»․ ՀԿԿ նոր ձայնագրությունը ընտրակաշառքի գործով
14:30
Ֆրանսիայի և Իրանի ԱԳ նախարարները հեռախոսազրույց են ունեցել
Ոչ մեկ չի կարող ձեզ հանել տեղամասից». Արմեն Գալջյան
14:10
Իրանի հրթիռային ծրագրի հարցը բանակցությունների օրակարգից դուրս է մնացել. «Mehr»
Դավթաշենի համայնքային ոստիկանները բացահայտել են մեքենայից գողության դեպք․ 28-ամյա երիտասարդը ձերբակալվել է
13:50
Քենեդիի կենտրոնի խորհուրդը վիճարկել է Թրամփի անունը շենքի ճակատամասից հանելու վերաբերյալ դատարանի որոշումը. WP
Հերթով գնալու եք բանտ՝ ընտրակաշառք տալու և վերցնելու համար. Ալեն Սիմոնյան
Լիբանանում ավիահարվածի հետևանքով մալայզիացի երկու խաղաղապահ է վիրավորվել
Ուզում եմ փաստել՝ ՀՀ ում տեղի են ունեցել ազատ, արդար և թափանցիկ ընտրություններ․ ՆԳ նախարար
Վարչապետ Փաշինյանի ուղերձը Պուտինին՝ Ռուսաստանի ազգային տոնի առթիվ
Պահանջում եմ շարունակել ջարդը ընտրակաշառատուների նկատմամբ․ Ալեքսանյանը դիմեց ՆԳ նախարարին
13:10
Բրիտանիայի պաշտպանության նախարարից հետո հրաժարականի դիմում է ներկայացրել Զինված ուժերի նախարարը
Մի անգամ տրվող հնարավորություն է․ նախագիծ՝ վարորդական վկայականի վերականգման վերաբերյալ
ԸՕ-ով նախատեսված կարգով ԿԸՀ-ն ընդունելու է վերջնական որոշում
12:50
Ալիևը շնորհավորել է Պուտինին

«Հայտնվել ենք հակասահմանադրական հեղաշրջման իրավիճակում». Հմայակ Հովհաննիսյան

«Հայելի» ակումբում այսօր հյուրընկալված ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանը և քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը անդրադարձան Հայ ազգային կոնգրես – իշխանություն երկխոսության թեմային:

Հ.Հովհաննիսյանը սխալ է համարում իշխանության ներկայացուցիչների, մասնավորապես Գագիկ Մինասյանի այն հայտարարությունը, թե ստեղծվել է «ինստիտուտ»: «Եղբայր, ո՞վ է ձեզ լիազորել ինստիտուտ ձևավորել»,- հարց ուղղեց քաղաքագետը՝ նկատելով, որ նման ինստիտուտներ ձևավորելը Սահմանադրությանը հակասում է, և հղում կատարեց Սահմանադրության 5-րդ կետին, թե պաշտոնյաները ինչ լիազորություններով են օժտված: «Եթե ուզում եք ինստիտուտ ստեղծել՝ հարցը դրեք հանրաքվեի, տեսնենք՝ ժողովուրդը կո՞ղմ է, որ այդպիսի ինստիտուտ ստեղծվի»:

Լրագրողների դիտարկանը ի պատասխան, թե դրանք աշխատանքային խմբեր են, քաղաքագետը դարձյալ հղում կատարեց Գ.Մինասյանի նույն հայտարարությանը՝ շարունակելով. «Եթե ստեղծվել է այս հակասահմանադրական ձևաչափը, ընդդիմությունը, որը համարում է, որ սա ավազակապետություն է, որ Սահմանադրությունը չի գործում, ներքաշեց իշխանությանը այնպիսի գործընթացի մեջ, երբ իշխանությունը, ըստ էության, իր քայլերով ապացուցում է, որ ինքն էլ է համաձայն, թե մեզանում չկա սահմանադրական կարգ, չկա իրավական պետություն: Բերեք այդ ընդդիմությանը խորհրդարան և այնտեղ Սահմանադրությանը համապատասխան կարող եք քննարկել ցանկացած հարց»:

«Առաջին լրատվական»-ի դիտարկմանը, թե արդյո՞ք Հմայակ Հովհաննիսյանը նույն մտահոգությունները ուներ, երբ Սերժ Սարգսյանը մի քանի տասնյակ կուսակցությունների ղեկավարների էր հրավիրել քննարկումների, նա պատասխանեց. «Սա աշխատանքային խումբ է… Բա որտեղի՞ց է այս խորհրդավորությունը, բա որտեղի՞ց են մեկնաբանությունները, բա որտեղի՞ց է այդ Կառավարության ընդունելությունների տունը…»: Հ.Հովհաննիսյանը կարծում է, որ Ս.Սարգսյանի հրավիրած հավաքը երկխոսության համար էր ստեղծված, իսկ այսօր «մշտապես գործող մարմին է ստեղծվել»: «Առաջին լրատվականը» Հ.Հովհաննիսյանին հիշեցրեց, որ «մշտապես գործող մարմին» չի ստեղծվել, այլ Կոնգրեսի կողմից ստեղծվել է պատվիրակություն, որը իշխանության հետ պետք է քննարկի կոնկրետ հարց՝ արտահերթ ընտրությունների նշանակման հարցը՝ կոնկրետ ժամկետներում: Հ.Հովհաննիսյանը, սակայն, դարձյալ օրինակ բերեց Գագիկ Մինասյանի հայտարարությունը, որ իշխանության և ընդդիմության միջև ստեղծվածը «ինստիտուտ» է:

Լեռնիկ Ալեքսանյանն իր հերթին նկատեց, որ ընթանում է երկխոսություն, այլ ոչ թե բանակցություններ Կոնգրեսի հետ։

«Հանրապետության նախագահը հայտարարեց, որ եթե խնդիրներ կան՝ այս խնդրով կարող եք դիմել այս պաշտոնյային, այն խնդրով՝ մյուսին… Այդ իսկ պատճառով ստեղծվեց աշխատանքային խումբ, որովհետ ճիշտ չէր լինի, եթե պետական պաշտոնյան բանակցությունների գնար քաղաքական ուժի հետ: Երկխոսությունը քաղաքական ուժերի միջև է»,- ասաց ՀՀԿ-ական պատգամավորը: Այստեղ Հ.Հովհաննիսյանը հակադարձեց, թե Կոնգրեսի պահանջից հետո հայտարարվել է, որ կոալիցիայի ներկայացուցիչները ներկայացնում են գործադիրին, օրենսդիրին և Սերժ Սարգսյանին: «Այսինքն՝ ստեղծվում է մի մարմին, մի պատվիրակություն, և նախագահը, խորհրդարանը իրենց լիազորությունները փոխանցում են այդ մարմնին: Սահմանադրության մեջ չկա նման բան… Սա «պերեվարոտ» է, սա հեղաշրջում է, սա հեղաշրջման սկիզբ է Սերժ Սարգսյանի և Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից…»,- նշեց Հ. Հովհաննիսյանը՝ հավելելով, որ Հայաստանը հայտնվել է հակասահմանադրական հեղաշրջման իրավիճակում:

«Առաջին լրատվական»-ի դիտարկմանը, թե Հայ ազգային կոնգրեսը հստակ ամրագրել է, որ մինչև սեպտեմբեր պարզ կլինի՝ արդյոք իշխանությունները պատրա՞ստ են արտահերթի, թե՞ ոչ, եթե ոչ, ապա երկխոսությունը կհամարվի սպառված: «Ճիշտ է: Ուրեմն հակասական են ՀԱԿ-ի մոտեցումները: Ես էլ իրենց ասում եմ՝ խելքի աշեցեք, հա է՝ հա, չէ է՝ չէ, և վերջացրեք այս ֆարսը, որովհետև մի հարց կարող եք քննարկել, որը Սահմանադրությանը համապատասխանում է: Այն է՝ ուժերի հաշվեկշիռը փոխվել է, մենք, հասարակությունը պահանջում եք, որ քաղաքական ներկապնակը համապատասխանի հասարակական տրամադրություններին, և գնանք արտահերթ ընտրությունների»,- ասաց քաղաքագետը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում