«Եդինայա Ռոսիա» իշխող կուսակցությունն այսօր թողարկել է վարչապետ Վլադիմիր Պուտինի մասնակցությամբ նախընտրական տեսահոլովակ, որը շատ է նման նախագահական նախըտրական տեսահոլովակի: Այն Youtube-ում տեղադրվել է այսօր՝ հուլիսի 31-ին: Տեսահոլովակը կոչվում է «Մենք կառուցում են նոր Ռուսաստան. Վ.Պուտին»: Տեսանյութում տեղ են գտել դրվագներ Պուտինի ելույթներից՝ նախընտրական կոչերով՝ «Իրական գործողությունները մեր ուժն են», «Հաղթանակը սպորտում հաղթանակ է կյանքում», «Մենք հրաժարվում ենք ամբոխահաճությունից և դատարկ խոստումներից» և այլն:
Կադրում լսվում է Պուտինի ձայնը. նա պատմում է ներկայիս Ռուսաստանի և իշխանությունների կողմից իրականացվող քաղաքականության մասին:










































