Լուրեր
Այո, կռիվը երկար է, մենք րոպեների, ժամերի կամ օրերի ընթացքում չենք հաղթելու, բայց հաղթելու ենք, և նրանք վառվելու են դժոխքում

Հայկական կողմը երբեք խաղաղ բնակչությունից մեր անհաջողության վրեժը չի լուծելու, ինչպես անում է ադրբեջանական կողմը: Այս մասին այսօր կայացած ասուլիսում ասաց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը՝ անդրադառնալով հարցին, թե Ստեփանակերտի ծննդատունը ռմբակոծելուն ինչպիսի պատասխան պետք է տա Արցախի ՊԲ-ն:

«Մենք մեր կռիվը վարելու ենք մեր տուն մտած թշնամում դեմ… Մենք ասել ենք՝ բարի գալուստ, դժոխք: Նրանք դժոխքում են լինելու: Այո, կռիվը երկար է, մենք րոպեների կամ ժամերի ընթացքում չենք հաղթելու իրենց, բայց մենք հաղթելու ենք, և նրանք վառվելու են դժոխքում»,- ասաց ՊՆ ներկայացուցիչը:

  • Դիտումներ՝ *