Ռուսաստանը կոչ է արել Թուրքիային միջոցներ ձեռնարկել Իդլիբի դեէսկալացման գոտում ահաբեկչական խմբավորումների ոչնչացման և գրոհայինների ձեռքում գտնվող քաղաքացիներին ազատ արձակելու համար: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հաղորդել է ՍԱՀ-ում պատերազմող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնի ղեկավարի տեղակալ, կոնտր-ծովակալ Ալեքսանդր Գրինկևիչը:
«Թուրքական կողմին կոչ ենք անում գործուն միջոցներ ձեռնարկել Իդլիբի դեէսկալացման գոտու տարածքում ահաբեկչական խմբավորումների ոչնչացման և գրոհայինների կողմից ապօրինի կերպով պահվող քաղաքացիներին ազատելու համար»,- ասել է նա:
Գրինկևիչը նշել է, որ պատերազմող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնն Իդլիբի դեէսկալացման գոտու բնակավայրերի բնակիչներից հաղորդումներ է ստանում անօրինական զինված խմբավորումների գործողությունների և տեղի բնակչության նկատմամբ գրոհայինների վայրագությունների դեմ հանդես եկող հասարակական ակտիվիստների և քաղաքացիական անձանց շարունակական ձերբակալությունների և առևանգումների մասին: