Անցած շաբաթ ոսկին թարմացրեց իր պատմական առավելագույն գները՝ հասնելով 1632.16 ԱՄՆ դոլար/ունցիայի (աճը մոտ 1.6%): FOREX CLUB-ի վերլուծաբանները սա պայմանավորում են ԱՄՆ-ում պարտքի վերին շեմի շուրջ շարունակվող քննարկումներով, ինչպես նաև Moody’s և Standard & Poor’s վարկանշային կազմակերպությունների կողմից Հունաստանի երկարաժամկետ վարկային վարկանիշը հերթական անգամ իջեցնելով:
Ոսկու գների վրա ազդել են նաև ՀՆԱ աճի տեմպերը. ԱՄՆ-ում ՀՆԱ-ն երկրորդ եռամսյակում աճել է ընդամենը 1.3%-ով, թեև կանխատեսվում էր 1.8% աճ: Աշխարհի խոշորագույն տնտեսության աճի միտումների նվազման շուրջ շուկայի խաղացողների մտավախությունները շաբաթվա վերջին հանգեցրին ոսկու գների կտրուկ աճի:
Անցած շաբաթ 1.84%-ով ավելացել են նաև պղնձի գները՝ հասնելով 4.4855 ԱՄՆ դոլար/ֆունտ-ի:
Առաջիկա շաբաթ ոսկու և պղնձի գները կպայմանավորվեն ԱՄՆ և եվրոգոտու մակրոտնտեսական ցուցանիշներով, ինչպես նաև այդ երկրների պարտքային խնդիրներով:









































