Friday, 26 04 2024
Ոնց որ քաղաքացին գնա բժշկի, քեզ ասի՝ գույքահարկդ չես վճարել, չեմ բուժելու. ՔՊ պատգամավոր
Ստացվում է «շահումով խաղերին» 10 օր ուշացումով հարկի վճարում ենք թույլ տալիս, ո՞նց. Թունյան
«Գալ-գնալ… այլևս չի լինի». նոր համակարգի ներդրումով հարկատուն ժամանակի կորուստ չի ունենա
13:30
Իդրամն ու IDBank-ը՝ Career City Fest-ի մասնակից
13:15
Ալիևին դիմավորել են Շոլցն ու Բերբոքը
Աղդամի ռուս-թուրքական մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը
12:45
ԱՄՆ-ն ճնշում է Չինաստանի զարգացումը. Չինաստանի ԱԳ նախարար
Ուղիղ․ Էներգետիկայի դիվիեսիֆիկացիայի հեռանկարները․ հանրային քննարկում
Մամիկոն Ասլանյանը կմնա կալանքի տակ․ դատարանը մերժել է նրա խափանման միջոցը փոխելու միջնորդությունը
Ղազախստանի պետականության դեմ աշխատողներ կան. Տոկաև
Լուրերի օրվա թողարկում 12։00
12:01
Ucom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում
«Մեծ խաղում» Հայաստանը միայնակ չի՞ մնա, երաշխավորն ո՞վ է
Ակցիայի մասնակիցներից մեկը հետախուզման մեջ է եղել
Գառնի գյուղում տուն է այրվել
Հանրապետական նշանակության ճանապարհի Նավուրի հատվածում այսօր կիրականացվեն հորատապայթեցման աշխատանքներ
11:20
ՀՀ ԱԳՆ-ն՝ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպման մասին
Երևանում փակ փողոցներ չկան. Ոստիկանություն
11:00
Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը
10:45
Հնդկաստանում մեկնարկել է աշխարհի ամենամասշտաբային ընտրությունների երկրորդ փուլը
10:30
Երազանքն իրականացնելու ճանապարհին
10:15
Նավթի գներն աճել են. 25-04-24
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Ապամոնտաժվել է շուրջ 10 500 ինքնակամ գովազդ
Եթե ատամներ ցույց չտանք, Մոսկվան և Բաքուն կհոշոտեն մեզ. միջազգային ուժեր է պետք ներգրավել
Հրաչյա Փոլադյանն իր հավատարմագրերն է հանձնել Ալժիրի նախագահին
Ցեղասպանության ճանաչումը դասեր չտվեց էրդողանին ու Ալիևին. կրկնում են Լոզանի ատելության խոսույթը
Տեղումներ չեն սպասվում
Կրեմլն անտարբեր չէ հայ-թուրքական հաշտեցմանը. Հրվ. Կովկասում իր գոյությանը սպառնացող վտանգ է տեսնում
Համատեղ պայքարի պլան դեռ չկա. «Հրապարակ»

Նիկոլ Փաշինյանը խթանեց նոր ալիք

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախօրեի ուղիղ եթերը մեծ աղմուկ է առաջացրել հանրային ամենատարբեր շրջանակներում: Պատճառն այն է, որ վարչապետի ելույթը դիտվել է հուսահատական, նա խոսել է «ցավոտ փոխզիջումների» պատրաստ լինելու մասին: Դա գնահատվել է պատերազմական բարդ իրավիճակում ռազմա-քաղաքական առումով ոչ համարժեք և ոչ արդյունավետ խոսակցություն, հատկապես այն դեպքում, երբ հակառակորդը խոսում է կոշտ և անզիջում տրամաբանության դիրքից:

Մյուս կողմից, հանրային մեկ այլ շերտում էլ հենց այդ ֆոնին վարչապետի ելույթի բովանդակությունը դիտարկվում է դիվանագիտական մարտավարության շրջանակում, որով Հայաստանի ղեկավարը իր վրա վերցնելով ներքին հարված, այդուհանդերձ արտաքին շրջանակին՝ միջնորդներին փորձում է ցույց տալ, որ Հայաստանը հակված է քաղաքական կարգավորման, իսկ Անկարան և Բաքուն՝ արհամարում են թե Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարներին, թե միջազգային անվտանգության համակարգը: Հանրային, քաղաքական, նաև զինվորական շրջանակների այդ երկու իրարամերժ գնահատականների տոնայնության մեջ հայտնված վարչապետի ուղիղ եթերն այդուհանդերձ կարծես թե կամա, թե ակամա լուծեց մի կարևոր հարց: Այն խթանեց հայկական դիմադրունակության ու պաշտպանունակության տրամադրվածության նոր ալիք: Վարչապետ Փաշինյանն այդ հարցը փաստացի, կամա, թե ակամա լուծեց իր հանդեպ քննադատության ալիքի գնով, սակայն «լուծված» հարցի նշանակության համեմատությամբ այդ քննադատությունը դառնում է թերևս ավելի փոքր խնդիր: Իսկ երկարաժամկետ, մաշող տրամաբանությամբ պատերազմի, դիմակայության պայմաններում հանրային տրամադրվածության, դիմադրունակության ու պաշտպանունակության պարբերական խթանումը անշուշտ ունի ռազմավարական նշանակություն:

Երկարատև, մաշող պատերազմի պարագայում հոգնելու, նաև էմոցիոնալ առումով հոգնելու ու սպառվելու, առաջնագծի և թիկունքի զգայական, էներգետիկ կապի որոշակի խզման վտանգները լինում են առկա և դրանք ժամանակին չեզոքացնելը, այդ կապը պարբերաբար սնուցելը՝ զանազան ձևերով, էական խնդիր է: Ընտրե՞լ էր վարչապետ Փաշինյանը սնուցման այդ ձևը, այսպես ասած հակառակ էֆեկտի տրամաբանությամբ, թե՞ դա ստացվեց ակամա, դժվար է իհարկե ասել, սակայն, որ նա խթանեց նոր պաշտպանական էներգիա, թերևս ակնառու է: Սակայն, հաջորդիվ անշուշտ այդ էներգիայի արդյունավետ կապիտալիզացիայի, այդ էներգիան շատ կոնկրետ ռազմական, քաղաքական, թիկունքային արդյունքի փոխակերպման խնդիրն ու հրամայականն է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում