Friday, 26 04 2024
18:20
Բլինքենը Պեկինում հայտարարել է, որ ԱՄՆ-ն պատրաստ է Չինաստանի դեմ նոր պատժամիջոցների
Ղրղզստանում վերացրել են հարևան երկրներին թմրանյութեր մատակարարող միջազգային ուղին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Երեւանի արձագանքը Ալիեւի ձայնին
17:50
Խորվաթիան 6 ֆրանսիական կործանիչ կստանա
Հայաստանի նորոգումը
Ի պատասխան ԵՄ-ի բանաձևի Թբիլիսին խոստացավ ԵՄ-ին օգնել ազատվել սեփական գործակալներից
Գազայի անհայտ գերեզմանում 400 մարմին է գտնվել
Բերման է ենթարկվել պատգամավոր Արթուր Խաչատրյանը
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Սանկտ Պետերբուրգում ոստիկանները գնդակահարել են մի տղամարդու, ում եկել էին փրկելու ինքնասպանությունից
Հայաստանը կանգուն է և գրում է իր և իր ժողովրդի ապագան. Ֆրանսիայի վարչապետ
Եթե հաջողվեց խաղաղություն ապահովել, կլինի նաև տարածաշրջանից էներգակիրներ ներմուծելու հնարավորություն
Հայաստանը դեռևս կախվածություն կունենա բնական գազից
16:40
Օկամպոն հանդես է եկել «Լեռնային Ղարաբաղից հայերի բռնի տեղահանման միջազգային իրավական ասպեկտներ» թեմայի վերաբերյալ զեկույցով
16:33
«Խաղաղության հասնելու շատ լավ հնարավորություններ կան». Ալիև
Քննարկվել են Հայաստան-Իտալիա ռազմական, ռազմատեխնիկական, ռազմատեխնոլոգիական համագործակցության հարցեր
ԱԺ-ն ստացել է Վալենտինա Մատվիենկոյի նամակը
16:31
«Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր». Շոլց
Աղդամի «մոնիտորինգային կենտրոնը» փակվեց. Ռուսաստանն ինչպե՞ս է մնալու ռեգիոնում
ՎԶԵԲ-ը Հայաստանի համար առանցքային գործընկեր
Ադրբեջանից գազ գնելը նույնպես չենք բացառում, օրակարգում նման խնդիր չկա, տեսական հարց է. Թունյան
Դեմ չեմ բարձր աշխատավարձերին, բայց պետք է համապատասխանեն իրենց գործառույթներին. սա մեր բացթողումն է
Օտար երկրների ալիքների փակելը բարդ է, պետք է գտնել քաղաքական օրակարգ չթելադրող կարգավորումներ
16:24
Ֆինլանդիայում մեկնարկում են ՆԱՏՕ-ի ուժերի մասնակցությամբ զորավարժությունները
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
16:08
Իսպանիայում առգրավել են 25 տոննա հաշիշ 50 միլիոն եվրո արժողությամբ
«Նոյեմբերի 9»-ից հրաժարվելու փոխարեն շատ ավելի լավ է Բաքվի հետ բանակցել ապաշրջափակման օրակարգը
15:50
ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան և Կանադան ընդլայնել են Իրանի դեմ պատժամիջոցները
15:40
Պենտագոնը Գազայի ափերի մոտ սկսել է նավամատույց կառուցել հումանիտար օգնություն հասցնելու համար

Eurasianet. Արդյո՞ք Վրաստանի հաղթանակը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում Հայաստանի պարտությունն է

Ի՞նչն էր պատճառը, որ Հայաստանի նախագահը որոշում ընդունեց չմասնակցել ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին Լիսաբոնում: Այս հարցն է տալիս Eurasianet-ի փորձագետներից Ջոշուա Կուչերան: Նա շարունակում է. նախագահական նստավայրից ասեցին, որ դա բողոք է ՆԱՏՕ-ի վերջնական փաստաթղթի բովանդակության դեմ, որում նշված է Հարավային Կովկասի հակամարտությունների լուծման հարցում տարածքային ամբողջականության սկզբունքի մասին, ինչը կուժեղացնի Ադրբեջանի դիրքերը լեռնային Ղարաբաղի շուրջ տարածքային վեճում:
Սակայն փաստաթղթի լեզուն նույնն էր, ինչ 2008թ. ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ: Այդ դեպքում` ինչու՞ հիմա:
Ես հարցրի Էմիլ Սանամյանին, որը «Արմենիան Ռեփորթեր» թերթի խմբագիրն է, և նա նշեց, որ մայիսին Սարգսյանը եղել է ՆԱՏՕ-ում և խնդրել է Լեռնային Ղարաբաղի հարցը քննարկելիս հետևել ԵԱՀԿ երեք սկզբունքներին, որոնք ներառում են ժողովուրդների ինքնորոշման իրավունքը, ինչպես նաև տարածքային ամբողջականությունը և ուժի չկիրառումը (ինքնորոշման իրավունքի սկզբունքը Հայաստանի նախընտրելի սկզբունքն է, քանի որ Ղարաբաղի բնակչությունը հայկական է, սակայն ձևականորեն այն համարվում է ադրբեջանական տարածք):
Մեջբերում Սարգսյանի` ՆԱՏՕ-ում ունեցած ելույթից.
«Իմ հանդիպման ժամանակ ես նշել եմ ղարաբաղյան հարցում ՆԱՏՕ-ի հավասարակշռված դիրքորոշման անհրաժեշտության և կարևորության մասին: Ես հույս եմ հայտնել, որ ապագայում ՆԱՏՕ-ի հայտարարություններում և փաստաթղթերում Լեռնային Ղարաբաղի հարցի շուրջ դիրքորոշումը համահունչ կլինի ԵԱՀԿ դեկտեմբերի 2009թ. հռչակագրի, որում արտացոլված են կարգավորման 3 սկզբունքները:
Այս մեջբերման լույսի ներքո Սամանյանը նշում է մի քանի պատճառներ, թե ինչու է Սարգսյանը մերժել ներկա գտնվել գագաթնաժողովին.
«Եթե ընդհանուր առմամբ վերցնենք, ապա հավանական է, որ Հայաստանն այսուհետ ավելի կոշտ դիրքորոշում կորդեգրի Լեռնային Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանի պահանջների վերաբերյալ:
Սարգսյանին սովորաբար մեղադրել են նրան համար, որ նա գնում է հանդիպումներին հանուն հանդիպումների, լինի դա Թուրքիայի, Ադրբեջանի, թե մեկ այլ երկրի պարագայում` անտեսելով գործընթացի շահերը: Հավանաբար այս քայլով նա ձգտեց հերքել դա: Ավելի հավանական է, որ Հայաստանը խնդրել է ՆԱՏՕ-ին փոխել հուշագրի լեզուն, բայց նրանք դա չեն արել:
Թերթի լրագրողը խնդրել է նաև երևանյան փորձագետ Թևան Պողոսյանին արտահայտել իր կարծիքը այս հարցի վերաբերյալ, և վերջինս նույնպես համաձայնել է Սանամյանի վերջին մտքի հետ: Նա ասել է, որ Սարգսյանը կարծում էր, որ «նախնական պայմանավորվածություն» է ունեցել ՆԱՏՕ-ի հետ հուշագրի բովանդակության շուրջ` նրանում ներառելու ինքնորոշման սկզբունքը, և երբ նա հայտնաբերել է, որ ՆԱՏՕ-ն դա չի արել, նա հրաժարվել է մասնակցելուց:
Պողոսյանը նշել է, որ ՆԱՏՕ-ի համառության պատճառը Վրաստանն է (չկարծեք, թե Վրաստանն այդքան ուժեղ է ՆԱՏՕ-ում, իսկ Հայաստանն ավելի թույլ է): Մի կողմ դնելով Վրաստանի անդամակցության հարցը և նորացնելով հարաբերությունները Ռուսաստանի հետ,` Պողոսյանն ասել է, որ ՆԱՏՕ-ն նրանց ոսկոր է շպրտել, և դա «տարածքային ամբողջականության» պահպանումն է: (Այս սկզբունքը բխում է Վրաստանի շահերից Հարավային Օսեթիայում և Աբխազիայում):
Մինչդեռ Վրաստանն ու Ադրբեջանը հուշագիրն անվանում են իրենց հաղթանակը: « ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ ընդունված հուշագիրը հաստատել է Հայաստանի ագրեսոր լինելը»,- հայտարարել է Ենի Ազերբայջան իշխող կուսակցության գործադիր քարտուղարի տեղակալ Մուբարիզ Կուբանլին` հարցազրույց տալով կուսակցության կայքէջին: Նա ասել է, որ ընդունված հուշագրով ՆԱՏՕ անդամ երկրները պաշտպանել են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը:
Այնուհետև հեղինակները ներկայացրել են նաև այն լուրը, որը վերաբերում էր հայ և վրացի պաշտոնյաների սեքսուալ սկանդալին Լիսաբոնում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում