Աֆղանստանի անվտանգության ուժերը Գազնի գավառում ոչնչացրել են «Ալ Քաիդա» ահաբեկչական կազմակերպության պարագլուխներից մեկին՝ Աբու Մուխսին ալ-Մասրիին: Այս մասին հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով երկրի անվտանգության վարչությանը:
Նշվում է, որ սպանվածը ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի ցուցակում ամենահետախուզվող ահաբեկիչներից էր:
Վաշինգտոնը Մուսխին ալ-Մասրիին մեղադրել է արտերկրյա ահաբեկչական կազմակերպություններին նյութապես աջակցելու և ԱՄՆ քաղաքացիներին սպանելու նպատակով գործարքի համար: