Սիրիական Հալեպ քաղաքի թանգարանից գողացված հին Աստվածաշունչը հայտնաբերվել է Թուրքիայի հարավում գտնվող Գազիանթեփ նահանգի մաքսանենգների մոտ: Այս մասին հայտարարել է նահանգի անվտանգության վարչությունը։
Նշվում է, որ այս Աստվածաշունչը գրված է եբրայերենով ՝ եղնիկի թրծված կաշվի վրա: Դրա շուկայական արժեքը մոտ 1 միլիոն դոլար է կազմում:
Հնագույն մասունքի գողության հետաքննության ընթացքում երեք մարդ է ձերբակալվել: