Լուրեր
Վարչապետն այսօր այցելել է վիրավոր զինծառայողներին, այդ թվում՝ Սասուն Միքայելանին
  • 20:25
  • 2020-10-23
  • Դիտումներ՝ *

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Պաշտպանության նախարարության կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ: Վարչապետը տեսակցել է ադրբեջանա-թուրքական ագրեսիայի հետևանքով Լեռնային Ղարաբաղում վիրավորված զինծառայողներին:

ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, բուժանձնակազմը կառավարության ղեկավարին ներկայացրել է զինծառայողների առողջական վիճակն ու ապաքինման ընթացքը: Նիկոլ Փաշինյանը զրուցել է զինծառայողների հետ, մաղթել շուտափույթ ապաքինում և շնորհակալություն հայտնել անձնվեր ծառայության համար:

  • Դիտումներ՝ *