Saturday, 27 04 2024
Անահիտ Ավանեսյանը ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել
Իսրայելի ազգային անվտանգության նախարարը վթարի է ենթարկվել
Գեղարքունիքում բախվել են մեքենաներ, կան վիրավորներ
«Թուրքիան ռազմավարական իմաստուն որոշում կկայացնի»․ Էրդողան
00:15
Բայդենը կնոջ և դստեր մահից հետո մտածել է ինքնասպանության մասին
ՌԴ 2 քաղաքացի կանայք ալկահոլի ազդեցության տակ վիրավորել են հայերին
Ճակատագրական որոշումներ են կայացվում․ նոր մանդատ է պետք
Կորոնավիրուսի միջոցների 263 մլն. դրամ հափշտակելու գործն ուղարկվել է դատարան
Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ խոսնակ
Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել. պարզաբանում է փոխվարչապետի գրասենյակը
Հրշեջները մարել են Արարատի մարզի Վանաշեն գյուղում բռնկված հրդեհը
23:15
Բայդենը հայտարարել Է Թրամփի հետ բանավեճին մասնակցելու պատրաստակամության մասին
Թուրքիայի նախագահի այցն ԱՄՆ հետաձգվել է
22:45
Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Գերմանիայի կանցլեր
Երախտամոռությունը քաղաքական կատեգորիա չէ
Ինֆորմացիա ունեմ՝ Բաքուն քարտեզի 33 կտոր է ներկայացրել. ամեն հատվածում մի կեղծ փաստարկ են ստեղծել
Միայն հայի ձեռքով է հնարավոր զրկել Հայաստանը ինքնիշխանությունից
Ինչ է տեղի ունեցել Մոսկվայի մանկապարտեզում հայ երեխայի հետ․ հարցաքննություն, ստուգումներ
Ֆրանսիան անվերապահորեն աջակցելու է Հայաստանին. դեսպանը՝ Ցեղասպանության տարելիցի Մոնտեվիդեոյում կայացած միջոցառմանը
21:40
ՉԺՀ-ում հայտարարել են, որ ՆԱՏՕ-ն ուղիղ պատասխանատվություն է կրում Ուկրաինայի ճգնաժամի համար
Դպրոցը պետք է նաև արժեքներ և դիրքորոշում ձևավորի. 46 մենթոր դպրոցներում մեկնարկել է ուսուցչական համաժողովը
Հանրահավաքի մասնակից մի կին բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողի գլխին. նա ձերբակալվել է
Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները․ ԱԳՆ
Իրաքյան փասիանսի հայաստանյան հարցերը
20:50
F-16 կործանիչները այս տարի կսկսեն ժամանել Ուկրաինա. Պենտագոնի ղեկավար
Մոսկվան ուզում է բոլորիս դարձնել Սիմոնյան Մարգո. նպատակը մեր պետության լիկվիդացիան է
Կոպիրկինը և հայկական «դիվերսիֆիկացիան»
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սյուն
20:20
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը դաշնակիցներին կոչ է արել ավելի արագ սկսել զենքի մատակարարումն Ուկրաինային

Անկարան փորձում է ազդեցության գոտի ձևավորել Լիբանանում՝ ինչպես Միջին Արևելքի տարբեր երկրներում

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Լիբանանի «Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր Շահան Գանդահարյանը։

Պարոն Գանդահարյան, Լիբանանում վարչապետ է ընտրվել Սաադ Հարիրին։ Ինչպե՞ս եք գնահատում տեղի ունեցած ընտրությունը։ Ի՞նչ ակնկալիքներ կան։

Երեկ Լիբանանի խորհրդարանի մեծամասնությունն իր համաձայնությունը փոխանցեց նախագահ Աունին, վարչապետի թեկնածու Սաադ Հարիրին։ Այսօր արդեն վերանշանակված վարչապետը ձեռնարկում է կառավարությունը կազմելու աշխատանք՝ խորհրդակցություններ պատգամավորական խմբակցությունների հետ, ինչը հուշում է այն փաստի մասին, որ իրադրություններն արագ տեմպերով ընթանում են նոր կառավարություն կազմելու ուղղությամբ։ Նկատենք, որ ժողովրդային շարժման սկզբնական շրջանում Հարիրին հրաժարական տվեց՝ հիմնականում մեղադրելով կառավարական իր գործընկերներին արգելակելու բարենորոգումների իր ծրագիրը։

Դրանից հետո թե՛ Դիաբի և թե՛ Ադիբի նշանակումները համոզեցին, որ հանգուցալուծումը չի լինելու, քանի որ չկա միջազգային աջակցություն, որը պայմանավորվել է որոշ պահանջներով։ Այդ պայմաններից էր Իսրայել-Լիբանան ծովային տարածքների սահմանազատման գործընթացի մեկնարկը էներգետիկ պաշարների հետազոտման առումով. այդ գործընթացը մեկնարկել է, ինչը վկայում է, գուցե որոշ ժամանակահատվածի համար, կայունության վերադարձի մասին։ Չմոռանանք, որ Ֆրանսիայի նախաձեռնությամբ նոր միջնորդություն էր սկսվել լիբանանյան կողմերին մի սեղանի շուրջ բերելու և համաձայնեցնելու։ Հարիրիի նշանակումը կարող է դիտարկվել նաև այդ նախաձեռնության ընդհանուր շրջանակում։ Ակնկալիքները կենտրոնանում են երկրում արմատական բարեկարգումներ ձեռնարկելու և երկիրը ֆինանսատնտեսական ճգնաժամից դուրս բերելու հավանականությունների վրա։

Մենք գիտենք, որ Թուրքիան Լիբանանում հակահայկական տրամադրություններ է գեներացնում։ Այս պատերազմի ընթացքում ի՞նչ կացություն է, և որքանո՞վ է հայ համայնքը մասնակից կառավարության ձևավորմանը։

– Այո՛, Լիբանանում թուրքամետ կազմակերպությունների կողմից հակազդելու առումով իրավիճակ է փոխվել. սա չի վերաբերում միայն հայկական գործոնի հետ առնչված հարցերին, այլ ընդհանրապես, Անկարան փորձում է ազդեցության գոտի ձևավորել Լիբանանում՝ ինչպես Միջին Արևելքի տարբեր երկրներում։ Իհարկե, լիբանանահայ քաղաքական գործոնը աշխույժ մասնակից է թե՛ վարչապետի նշանակման և թե՛ կառավարության կազմության բանակցություններին։ Լիբանանահայությունն անպայման կունենա իր մասնաբաժինը նոր նշանակվելիք կառավարությունում՝ լինի քաղաքական, տեխնոկրատ, թե խառը տեսքով կառավարություն։

Հայ համայնքը ևս այս հանգրվանին Հարիրիից ակնկալում է տնտեսական շրջափակումից երկրի դուրսբերում։

Թուրքական գործոնի հարաբերակցությամբ նկատենք, որ լարված են Սաուդյան Արաբիան և Թուրքիան, իսկ այստեղ սուննի համայնքի աշխարհիկ և հոգևոր ներկայացուցչությունը Սաուդյան Արաբիային կապված է կարևոր հանգամանքներով։ Հարիրին մաս է կազմում այդ ներկայացուցչության։

Մինչև պատերազմը շատ լիբանանահայեր էին ցանկանում վերադառնալ Հայաստան՝ մշտական բնակության։ Ի՞նչ իրավիճակ է հիմա։ Արդյոք կա՞ն մարդիկ, որ ցանկանում են գալ և կամավորագրվել։

– Լիբանանահայերի հայրենիք գալու մղումները տարբեր հանգամանքներ ունեն. ուսանողական, բնակարաններ վերցնելու, հողատարածքներ ունենալու,  ներդրումներ անելու, աշխատանքի հնարավորություններ ուսումնասիրելու և այլն։ Իհարկե, ներհոսքի շարժիչ գործոն էր համարվում Լիբանանում գործազրկության խնդիրն ու ֆինանսատնտեսական աննախադեպ ճգնաժամը։ Բնականաբար, պատերազմը կազդի ընդհանուր այս միտումների վրա, քանի որ մինչ այս պահը լիբանանյան ավիաուղիներն իրականացնում են շաբաթական մեկ թռիչք, և կապը այդ առումով ակտիվ աշխատում է։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում