Tuesday, 14 05 2024
Զինված ուժերում մեկնարկել է ռազմավարական հրամանատարաշտաբային հերթական զորավարժությունը
Ակցիայի 38 մասնակից բերվել է ոստիկանություն
10:30
Նավթի գներն աճել են. 13-05-24
10:15
ԱՄՆ պետքարտուղարն Ուկրաինայում է
Ուղիղ․ Երևանի ավագանու նիստը
Ընդունել է Եվրասիա համագործակցություն հիմնադրամի ծրագրերի տնօրենին
Ընդդիմությունը հասարակությանն առաջնորդում է մի տեղ, որտեղ նրան մենակ է թողնելու
Տեղումները կշարունակվեն
Կա հանրային կոնսենսուս՝ գնալու սահմանազատման. եթե պարզվի՝ միայն զիջում ենք, կսկսվի քաոս
Բողոքի ակցիաները վերսկսվել են
Ադրբեջանը օգտվելու է այս իրավիճակից, որպեսզի Վազգեն Գալստանյանը ճիշտ դուրս գա
Վոյաժներին ոչինչ չի խանգարում. «Հրապարակ»
Ուղիղ. Երևանի մի քանի հատվածներում անհնազանդության ակցիաներ են, փակ են որոշ փողոցներ
Սթրեսից էր դուրս գալիս. «Հրապարակ»
Իշխանական նավը երերում է. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Փաշինյանը կատարել է Ալիեւի հերթական պահանջը. «Հրապարակ»
Քաղաքապետարանում տեղյակ չեն, որ խորհրդականը 14 օր է, ինչ նշանակված է. «Ժողովուրդ»
Փարիզի ողջույնը. Երեւանին հաջողվել է դիմադրե՞լ
Քննարկվել է մետրոյի զարգացման ու առկա շարժակազմերի արդիականացման խնդիրը
ԱՄՆ-ն հավատում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությանը
Ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցը Հնդկաստանի քաղաքացուց կաշառք է ստացել
Նախկին դիվանագետները բացահայտել են շարժման իրական նպատակը
Ճնշումը մեծացնում ենք հարավից հյուսիս. Գալստանյանը ներկայացրեց վաղվա անելիքները
Մեզ հետ խորհուրդներով մի խոսեք, շարժումը մարի էլ, ժողովուրդն արթնացել է. Գալստանյան
Ռուսաստանը մտադիր է մուտք գործել հարավի աճող շուկաներ
«ՀՀ կառավարությունը պետք է հասկանա, թե իրեն ինչի՞ մեջ են մեղադրում»․ Փաշինյան
Հաշտության քարոզը տապալում է քարոզիչը. նոսրացող շարժում, աճող ագրեսիա
Մահաբեր կրակոցը վեճի ժամանակ արձակել է նույն զորամասի զինծառայողը․ Նրան կալանավորել են
Համատարած անպատասխանատվության հետևանքները

Պուտինն ասաց այն, ինչ կա և արձանագրել ենք վաղուց

Հայաստանի հանրության շրջանում մեծ արձագանք է առաջացրել ՌԴ նախագահ Պուտինի նախօրեի ելույթը Վալդայ փորձագիտական ակումբի ամբիոնից: Այդ արձագանքը բավականին հակասական է՝ հիացականից, մինչև արձանագրում, որ Ռուսաստանը հավասարություն է դնում Հայաստանի և Ադրբեջանի միջև, իսկ Էրդողանին հաստատում է որպես գործընկեր:

Գործնականում Պուտինի ելույթը իրապես պարունակում էր ուշագրավ շեշտադրումներ, որոնք իհարկե արժանի են ո՛չ հիացմունքի և ոչ էլ հուսահատության, այլ պարզապես իրողությունների արձանագրման և դիտարկման՝ Հայաստանի համար կարևոր եզրահանգումներ անելու համար: Մեծ հաշվով, Էրդողանի և Ադրբեջանի մասին խոսակցությունները հերթական անգամ հաստատում են լոկ այն, ինչը մեր հրապարակումներում թե՛ այս օրերին, թե՛ պատերազմից շատ առաջ արել ենք բազմիցս:

Խոսքն այն մասին է, որ Ռուսաստանը, ներկայումս շատ լավ պատկերացնելով Թուրքիայի ագրեսիվությունից բխող մարտահրավերները, ի վիճակի չէ զսպել դրանք նույն կոշտությամբ և ստիպված է լինելու առնվազն հռետորաբանության մակարդակում ավելի շուտ սիրաշահել Անկարային, Էրդողանին, քան հակադրվել և սրել իրավիճակը: Դուր գալիս է դա մեզ, թե ոչ՝ սա այլ հարց է, որը, սակայն, չունի որևէ նշանակություն: Մենք գործ ունենք այդ իրողության հետ, հետևաբար մեր մարտավարությունն ու ռազմավարությունը պետք է կառուցենք ելնելով դրանից:

Միևնույն ժամանակ, Ռուսաստանը չի ուզում կորցնել Ադրբեջանը, ըստ այդմ՝ չի կարող իրեն թույլ տալ նաև բացահայտ դիրքավորում Ադրբեջանի դեմ: Այդ իսկ պատճառով խոսելով, օրինակ, էթնիկ զտումների մասին, հայերի դեմ դաժանությունների մասին՝ Պուտինը միաժամանակ խոսում է նաև Ադրբեջանի «տարածքների վերադարձի» մասին: Եվ սա էլ՝ դուր գա մեզ, թե ոչ, իրողություն է, որի հետ գործ ունենք և ըստ այդմ՝ մենք մեր քայլերը պետք է դիտարկենք այդ իրողությունից ելնելով:

Ռուսաստանը մեզ դաշնակից է Հայաստանի հարցում, Արցախի հարցում կամ հայկական հարցում Ռուսաստանը մեզ դաշնակից չէ՝ այն պարզ պատճառով, որ չի կարող իրեն թույլ տալ Թուրքիայի հետ գնալ կոշտ դիմակայության: Հետևաբար այստեղ առաջանում է հարց՝ ինչ անել այդ դեպքում: Հեշտ պատասխան մենք չունենք, սակայն թերևս կան մի շարք պարզ նվազագույն անհրաժեշտ իրողություններ:

Նախ՝ պահել և ամրապնդել, որակապես և բովանդակությամբ արդիականացնել Հայաստանի հարցում ՌԴ հետ դաշնակցությունը, քանի դեռ մենք տեսնում ենք, որ Թուրքիայի հանդեպ առանձնապես այլ մոտեցում չունեն նաև արևմտյան երկրները: Միաժամանակ, Ռուսաստանի հետ Հայաստանի հարցում դաշնակցության ներուժը բարձրացնել այնքան, որ մենք կարողանանք դա արդեն լոկ մեր դեմքով ու խողովակով տարածել նաև Արցախում մեր անվտանգային խնդիրները լուծելու վրա: Միևնույն ժամանակ, աշխուժացնել դիվանագիտական ջանքը Թուրքիայի ռազմավարական զսպման քաղաքական կարողություններն ու կապերը ընդլայնելու ուղղությամբ: Սրա ներքո իհարկե բացվում են արդեն բազմաթիվ նուրբ շերտեր:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում