Իրանական Entekhab.ir լրատվական կայքը հոդված է հրապարակել՝ շեշտելով, որ Ադրբեջանում իրանա-կովկասյան ազգային փոքրամասնությունները լրջորեն մտահոգված են, որ իրենց առաջնագիծ են ուղարկում Արցախյան պատերազմում:
Հոդվածում նշվում է, որ թալիշների առաջնորդներից Իսմայիլ Շաբանովն ասել է, որ պատերազմում զոհված թալիշների թիվը մեծ է, ինչը հանգեցնում է թալիշ բնակչության թվի նվազմանը, բացի այդ՝ զոհերի ընդհանուր թվի 50%-ը՝ թալիշներ, թաթարներ և լեզգիներ են:
Լենքորանյան լրատվամիջոցների փոխանցմամբ, թալիշներին բռնի ուժով են ուղարկում ռազմաճակատ:
Հոդվածում ընդգծվում է, որ Ադրբեջանում ազգային փոքրամասնություններն անընդհատ ճնշման տակ են և այժմ ստիպված են մեկնել առաջնագիծ: Նշվում է, որ, ըստ Թալիշների պաշտպանության կոմիտեի, պատերազմի առաջին 6 օրերին զոհվել է 40 թալիշ:









































