Saturday, 27 06 2026
Անի համայնքը հյուրընկալել է Բուլղարիայի Նովի-Պազար համայնքի պատվիրակությանը
22:30
Սլովակիայի վարչապետը հայտարարել է, որ երկիրը չի մասնակցի Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնությանը
ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը ներկա է եղել սերժանտական համակարգի զինծառայողների երդման հանդիսավոր արարողությանը
22:10
Հունգարիայում հայտարարվել է շոգ եղանակի առավելագույն սպառնալիքի մակարդակ
ԵՄ-ն ՀՀ-ին տալիս է արտոնություններ, որ բնորոշ են DCFTA-ին. սա պատմական կարևորության զարգացում է
Սուբվենցիոն ծրագրի շրջանակներում Արթիկում մեկնարկել են փողոցների հիմնանորոգման աշխատանքները
Մոսկվայից ամեն մի նոր «խոսող գլխի» հայտարարությունը նոր պատուհան է բացում մեզ համար
Մեկնարկել է Քաջարանի թունելի շինարարությունը․ ՏԿԵՆ
ԵԱՏՄ-ն քայքայվելու է. այլ անդամ երկրներ տեսնում են՝ ինչ է անում ՌԴ-ն և ինչպես է արձագանքում ԵՄ-ն
Գերմանական Նաուբուրգ քաղաքում բացվել է Արմավիրի ծառուղի
Նաթանյահուն Էրդողանի «վրա ճնշում է գործադրում հանուն թուրք-իսրայելական դաշինքի վերածննդի՞»
20:50
Ֆինլանդիան վերացրել է միջուկային զենքի ներմուծման և պահպանման արգելքը
ՍԴ-ում շարունակվել է ԱԺ ընտրությունների արդյունքների վերաբերյալ յոթ քաղաքական ուժերի դիմումների քննությունը
20:30
Մեծ Բրիտանիայի ծովային գործակալությունը լցանավի վրա հարձակումից հետո բարձրացրել է Հորմուզի նեղուցում սպառնալիքի մակարդակը
20:20
Հայ շախմատիստների արդյունքները Իտալիայում անցկացված շախմատի աշխարհի 14-18 տարեկանների առաջնությունում
20:10
ԱՄՆ-ն զինում է Լիբանանին․ եռակողմ համաձայնագիր
Կիևյան կամրջի հիմնանորոգման հետ մեկտեղ կբարեկարգվի նաև համանուն փողոցը
19:50
Թողարկվել է պաշտոնական գովազդային տեսահոլովակ Ղրղզստանում կայանալիք Համաշխարհային քոչվորական խաղերի մասին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական ուղերձ է հղել Ռաիսա Մկրտչյանի մահվան կապակցությամբ
19:30
Սալահը վնասվածք է ստացել ԱԱ-2026-ում
Վարչապետն այցելել է «Կոնդ». դիտարկվել է թաղամասի քաղաքաշինական հայեցակարգի իրականացման հնարավորությունը
19:10
60 միլիոն աստղ մեկ կադրում և նոր մոլորակների որսը
Երևանում բժիշկները փրկել են «կրծքավանդակի կտրած-ծակած վերքերով» 3 քաղաքացու կյանք
18:50
Ռեկորդային 41,3°C՝ Գերմանիայում. բժիշկները մեղադրում են կառավարությանը
Ռաիսա Մկրտչյանի մահվան կապակցությամբ ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվել է հուղարկավորման հանձնաժողով
18:30
Թեհրանը սպառնում է կործանիչ պատասխանով
Ոչնչացվել է 25 տոննա մսամթերք. ՍԱՏՄ
18:10
Թրամփը կմեկնի Հնդկաստան
Վարչապետը շրջայց է կատարել Կոնդ թաղամասում
17:50
Միացյալ Նահանգների պետքարտուղարը խոսել է Հնդկաստանի հետ առևտրային համաձայնագրի շուրջ աշխատանքների մասին

«Սասնա ծռերի» կամավորների առաջին խումբն արդեն մեկնել է առաջնագիծ. Ստորաբաժանում պետք է կազմավորվի. Վարուժան Ավետիսյան

«Սասնա ծռեր» կուսակցությունը նախօրեից կամավորականների խմբեր է ձևավորում և ուղարկում առաջնագիծ: Կուսակցության ներկայացուցիչ Վարուժան Ավետիսյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ երեկ երեկոյան արդեն խմբերից մեկը մեկնել է առաջնագիծ:

«Ստորաբաժանում պետք է կազմավորվի ըստ կամավորագրվողների քանակի և օրենքի պարամետրերի, առողջական պարամետրերի»,- ասաց նա:

Հարցին, թե ինչպես է գնահատում վարչապետի հայտարարությունը, որ գոնե այս փուլում Արցախի խնդիրը դիվանագիտական լուծում չունի, և որ պետք է պայքարել մինչև վերջ, Վարուժան Ավետիսյանն ասաց. «Բայց մենք ուրիշ տարբերակ ունե՞նք բացի պայքարելուց: Ես չեմ կարծում, որ որևէ մեկը կարող է հայտարարել, որ դիվանագիտական ասպարեզում բոլոր տարբերակները սպառված են: Խոսքը վերաբերում էր ընդամենը այս պահին դիվանագիտական լուծմանը պատերազմի իրավիճակում: Իսկ ընդհանրապես դիվանագիտությունը չի դադարում երբեք»:

Ինչ վերաբերում է իրենց կողմից իրավիճակի գնահատմանը, «Սասնա ծռերի» ներկայացուցիչն ասաց. «Մերը զինվորական ստորաբաժանում է, և քննարկումներ չենք կազմակերպում: Զինվորական ստորաբաժանումն իր խնդիրն է կատարում»:

Հարցին, թե արդյոք ինքը և՞ս մեկնելու է առաջնագիծ, Վարուժան Ավետիսյանը պատասխանեց. «Այս պահին ես դեռևս կամավորների գործընթացի մեջ եմ: Ըստ որոշման, ի վերջո, բոլորն էլ մեկնելու են: Չվերածենք իրավիճակը լրագրողական սենսացիայի: Պատերազմի ենք պատրաստվում, և ըստ այդմ քայլեր պետք է ձեռնարկվեն: Իհարկե, երկարատև պատերազմական գործընթացի հետ գործ ունենք»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում