Saturday, 27 04 2024
Անահիտ Ավանեսյանը ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել
Իսրայելի ազգային անվտանգության նախարարը վթարի է ենթարկվել
Գեղարքունիքում բախվել են մեքենաներ, կան վիրավորներ
«Թուրքիան ռազմավարական իմաստուն որոշում կկայացնի»․ Էրդողան
00:15
Բայդենը կնոջ և դստեր մահից հետո մտածել է ինքնասպանության մասին
ՌԴ 2 քաղաքացի կանայք ալկահոլի ազդեցության տակ վիրավորել են հայերին
Ճակատագրական որոշումներ են կայացվում․ նոր մանդատ է պետք
Կորոնավիրուսի միջոցների 263 մլն. դրամ հափշտակելու գործն ուղարկվել է դատարան
Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ խոսնակ
Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել. պարզաբանում է փոխվարչապետի գրասենյակը
Հրշեջները մարել են Արարատի մարզի Վանաշեն գյուղում բռնկված հրդեհը
23:15
Բայդենը հայտարարել Է Թրամփի հետ բանավեճին մասնակցելու պատրաստակամության մասին
Թուրքիայի նախագահի այցն ԱՄՆ հետաձգվել է
22:45
Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Գերմանիայի կանցլեր
Երախտամոռությունը քաղաքական կատեգորիա չէ
Ինֆորմացիա ունեմ՝ Բաքուն քարտեզի 33 կտոր է ներկայացրել. ամեն հատվածում մի կեղծ փաստարկ են ստեղծել
Միայն հայի ձեռքով է հնարավոր զրկել Հայաստանը ինքնիշխանությունից
Ինչ է տեղի ունեցել Մոսկվայի մանկապարտեզում հայ երեխայի հետ․ հարցաքննություն, ստուգումներ
Ֆրանսիան անվերապահորեն աջակցելու է Հայաստանին. դեսպանը՝ Ցեղասպանության տարելիցի Մոնտեվիդեոյում կայացած միջոցառմանը
21:40
ՉԺՀ-ում հայտարարել են, որ ՆԱՏՕ-ն ուղիղ պատասխանատվություն է կրում Ուկրաինայի ճգնաժամի համար
Դպրոցը պետք է նաև արժեքներ և դիրքորոշում ձևավորի. 46 մենթոր դպրոցներում մեկնարկել է ուսուցչական համաժողովը
Հանրահավաքի մասնակից մի կին բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողի գլխին. նա ձերբակալվել է
Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները․ ԱԳՆ
Իրաքյան փասիանսի հայաստանյան հարցերը
20:50
F-16 կործանիչները այս տարի կսկսեն ժամանել Ուկրաինա. Պենտագոնի ղեկավար
Մոսկվան ուզում է բոլորիս դարձնել Սիմոնյան Մարգո. նպատակը մեր պետության լիկվիդացիան է
Կոպիրկինը և հայկական «դիվերսիֆիկացիան»
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սյուն
20:20
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը դաշնակիցներին կոչ է արել ավելի արագ սկսել զենքի մատակարարումն Ուկրաինային

Գնում ենք ապրելու և ապրեցնելու․Մարզպետներն ու քաղաքապետները մեկնում են ճակատ, ՏԻՄ աշխատանքը չի ձախողվի

Երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կոչ արեց ՏԻՄ ղեկավարներին, գյուղապետներին, ՀԿ-ներին, կուսակցություններին ջոկատներ հավաքել։ Նաև նշեց, որ այնպես չէ, որ բոլորը պետք է դաշտային հրամանատար դառնան. երկրի կառավարելիությունը պետք է պահվի, սակայն բոլոր ուսանողները, բիզնեսմենները և մյուսները պետք է շտապեն զինվորագրվել։ Լոռու մարզպետարանում արդեն խումբ է ձևավորվում: Լուռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ խումբը ձևավորելուց հետո կմեկնեն ռազմաճակատ:

Հարցին, թե եթե բոլոր համայնքապետները մեկնում են ճակատ, ՏԻՄ-երը խնդիր չե՞ն ունենա, նա պատասխանեց. «Կաշխատեն այն աշխատակիցները, որոնք կմնան, որևէ խնդիր չենք ունենալու: Իմ աշխատանքը կկատարի իմ կին տեղակալը»: Նա հավելեց, որ նրանք, ովքեր չունեն զինվորական կոչումներ, հավաքագրում են մինչև 50 տարեկանը, իսկ սպայական անձնակազմի դեպքում՝ մինչև 55 տարեկանը: Անդրեյ Ղուկասյանն ասաց, որ ինքը ծառայել է բանակում և սպա է, իսկ մինչև ռազմաճակատ մեկնելը բոլորը վերապատրաստում են անցնելու:

Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն էլ նշեց, որ մարզում պրոցեսն ընթացքի մեջ է, և եթե ցուցում լինի, ինքն էլ կմեկնի:

Սպիտակի քաղաքապետ Գագիկ Սահակյանն էլ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ քաղաքում կամավորագրվում են, և մինչև վարչապետի կոչն էլ բազմաթիվ կամավորականներ եղել են ու գնացել են ճակատ, այդ կոչին չեն սպասել: Սպիտակի քաղաքապետը նշեց, որ իր գլխավորությամբ են տղաները մեկնելու առաջնագիծ:

«Տղաները մինչ այդ էլ գնացել են, որովհետև հասկանում են, որ իրենց կարիքը հայրենիքն ունի: Սա նոր բան չի, 2016-ի Քառօրյա պատերազմի ժամանակ ևս Սպիտակից կամավորականներ են եղել, այդ թվում՝ քաղաքապետարանի աշխատակիցներ:

Հարցին, թե եթե քաղաքապետը կամավորների հետ միասին մեկնի ճակատ, քաղաքապետարանի աշխատանքները չե՞ն ձախողվի, Գագիկ Սահակյանը պատասխանեց. «Ես չեմ կարող ասել, որովհետև առաջին անգամ եմ մեկնում ճակատ, բայց իմ տեղակալն ու աշխատակազմի ղեկավարը մնում են: Պատկերացրեք՝ արձակուրդ եմ գնացել: Այնպես որ, դրա մասին մի անհանգստացեք բացարձակ, աշխատանքը կկատարվի: Դե, եթե այնպես ստացվի, որ զոհվեմ, նոր ընտրություն կանեն: Այո՛, հոգեբանորեն դրան էլ եմ պատրաստ, բայց ես գնում եմ ապրելու և ապրեցնելու նաև ձեզ»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում