Friday, 26 04 2024
Իսրայելի բանակը Գազայում 20 կմ թունել է ոչնչացրել
«Պզոն» ակումբներից մեկում հայհոյել է, հարվածներ հասցրել․ նրան մեղադրանք է ներկայացվել
18:40
Ռուսաստանի հետ Իրանի հարաբերությունները նոր մակարդակի վրա են. Իրանի պաշտպանության նախարար
ԱՍՀ նախարարությունը նախատեսում է ներդնել անապահովության գնահատման նոր համակարգ. Վահագն Խաչատուրյանն ընդունել է Նարեկ Մկրտչյանին
18:20
Բլինքենը Պեկինում հայտարարել է, որ ԱՄՆ-ն պատրաստ է Չինաստանի դեմ նոր պատժամիջոցների
Ղրղզստանում վերացրել են հարևան երկրներին թմրանյութեր մատակարարող միջազգային ուղին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Երեւանի արձագանքը Ալիեւի ձայնին
17:50
Խորվաթիան 6 ֆրանսիական կործանիչ կստանա
Հայաստանի նորոգումը
Ի պատասխան ԵՄ-ի բանաձևի Թբիլիսին խոստացավ ԵՄ-ին օգնել ազատվել սեփական գործակալներից
Գազայի անհայտ գերեզմանում 400 մարմին է գտնվել
Բերման է ենթարկվել պատգամավոր Արթուր Խաչատրյանը
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Սանկտ Պետերբուրգում ոստիկանները գնդակահարել են մի տղամարդու, ում եկել էին փրկելու ինքնասպանությունից
Հայաստանը կանգուն է և գրում է իր և իր ժողովրդի ապագան. Ֆրանսիայի վարչապետ
Եթե հաջողվեց խաղաղություն ապահովել, կլինի նաև տարածաշրջանից էներգակիրներ ներմուծելու հնարավորություն
Հայաստանը դեռևս կախվածություն կունենա բնական գազից
16:40
Օկամպոն հանդես է եկել «Լեռնային Ղարաբաղից հայերի բռնի տեղահանման միջազգային իրավական ասպեկտներ» թեմայի վերաբերյալ զեկույցով
16:33
«Խաղաղության հասնելու շատ լավ հնարավորություններ կան». Ալիև
Քննարկվել են Հայաստան-Իտալիա ռազմական, ռազմատեխնիկական, ռազմատեխնոլոգիական համագործակցության հարցեր
ԱԺ-ն ստացել է Վալենտինա Մատվիենկոյի նամակը
16:31
«Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր». Շոլց
Աղդամի «մոնիտորինգային կենտրոնը» փակվեց. Ռուսաստանն ինչպե՞ս է մնալու ռեգիոնում
ՎԶԵԲ-ը Հայաստանի համար առանցքային գործընկեր
Ադրբեջանից գազ գնելը նույնպես չենք բացառում, օրակարգում նման խնդիր չկա, տեսական հարց է. Թունյան
Դեմ չեմ բարձր աշխատավարձերին, բայց պետք է համապատասխանեն իրենց գործառույթներին. սա մեր բացթողումն է
Օտար երկրների ալիքների փակելը բարդ է, պետք է գտնել քաղաքական օրակարգ չթելադրող կարգավորումներ
16:24
Ֆինլանդիայում մեկնարկում են ՆԱՏՕ-ի ուժերի մասնակցությամբ զորավարժությունները
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը

Օնտարիոյի Օրենսդիր ժողովի պատգամավորը պահանջել է դատի տալ Էրդողանին և Ալիևին

Կանադայի Օնտարիո նահանգի Օրենդիր ժողովի հոկտեմբերի 21-ի քննարկմանը պատգամավոր Արիս Պապիկյանը պահանջել է դատի տալ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին ներկայացնել միջազգային դատական ատյանին՝ որպես պատերազմական հանցագործների։ Այս մասին տեղեկացրին Արիս Պապիկյանի գրասենյակից։

«Չորեքշաբթի՝ 21 Հոկտեմբեր 2020-ին Օնթարիոյի խորհրդարանին մէջ տեղի ունեցաւ մէկ ժամ տասնհինգ վայրկեան տեւողութեամբ քննարկում, նիւթ ունենալով Թուրք-Ազրպէյճանական մեծածաւալ ռազմական յարձակումները Արցախի ու Հայաստանի վրայ:

Օնթարիոյի խորհրդարանի երեք կուսակցութիւններուն անդամները խստօրէն դատապարտեցին Ազրպէյճանի ու Թուրքիոյ զոյգ կառավարութիւններուն անմարդկային ոճիռը Արցախի Հայութեան դէմ:

Իշխող կառավարութեան երեք նախարարները իրենց ելոյթի ընթացքին, ներկաներուն ուշադրութեան յանձնեցին որ այսօրուայ Թուրք-Ազրպէյճանական զինեալ յարձակումները երկրորդ ցեղասպանութիւն է Արցախի եւ Հայ ժողովորդին դէմ:

Երեսփոխանները առանց բացառութեան կոչ ուղղեցին միջազգային հանրային կարծիքին եւ համայն աշխարհի պետութիւններուն՝ անմիջապէս դադրեցնեն պատերազմը, հրադադարի համաձայնութեան պահպանման կարեւորութիւնը եւ առիթը ընծայուի խաղաղ բանակցութիւններու ճամբով խնդրի լուծման։ Յաւելեալ, անոնք պահանջեցին Արցախի ժողովուրդին ինքնորոշման արդար իրաւունքը։ Երեսփոխանները իրենց խօսքերուն մէջ անդրադարձան վարձկաններու ներկայութեան երեւոյթին, Արցախի ճակատին վրայ եւ թրքական բանակին գործոն մասնակցութիւնը Ազրպէյճանի բանակի կողքին:

Նշենք, որ Երեսփոխանները նաեւ պահանջեցին կասեցնել Թուրքիոյ զէնքի մատակարարումը բոլոր պետութիւններէն:

Արիս Պապիկեան նշեց, որ Թուրքիա եւ Ազրպէյճան  պէտք է դատուին որպէս պատերազմի յանձագործներ որոնք նաեւ կը  կիրառեն մարդկութեան դէմ ոճիրներ: Պր. Պապիկեան նաեւ յիշատակեց, որ Արցախ երբեւիցէ Ազրպէյճանական տարածք չէ եղած եւ այդ շրջանը նուէր շնորհուած է Սթալինի կողմէ Ազրպէյճանին։  Շատ մը երեսփոխաններ նաեւ անդադարձան, որ Թուրքիա մինչեւ օրս, կը մերժեն հայկական ցեղասպանութեան իրողութիւնը: Աւելցնելով, որ Ազրպէյճան թիրախաւորած է անմեղները եւ ռմբակոծաց անպաշտպան դպրոցներ, հիւանդանոցներ, եկեղեցիներ եւ մշակոյթի կեդրոններ: Այս վիճակի իբր արդիւնք աւելի քան 90,000 Արցախցիներ գաղթական դարձած են եւ ապաստանած Հայաստան: մնացեալ բնակչութիւն ալ կ՛ապրին ապաստարաններու մէջ:

Ամենաուշագրաւը, մինչ Հայաստան առիթ կու տայ միջազգային մամլոյ ներկայացուցիչներուն, որ ազատօրէն սփռեն եւ անդրադառնան պատերազմական կացութեան, Ազրպէյճան արգիլած է անոնց գործունէութիւնը եւ ընդհատած համացանցի կապերը:

Պէտք է նշէլ որ, այս նախաձեռնութիւնը կազմակերպուած էր Օնթարիոյի խորհրդարանի Պահպանողական կուսակցութեան անդամներ՝ ԲօԼ Գալանտրա, Ռօտ Ֆիլիբս եւ Արիս Պապիկեանի՝ համագործագցութիամբ Թորոնթոյի Հայ դատի յանձնախումբին: Պարոն Արիս Պապիկեան խօսք առնելով պահանջեց Թուրքիան վտարել ՆԱԹՕ-էն, եւ դադրեցնել իր անդամակցութիւնը տնտեսական G 20 Գագաթնայ համախումբէն։ Աւելին, պահանջեց նախագահներ Էրտողանին եւ Ալիեւին ներկայացնել միջազգային դատական ատեանին,որպէս պատերազմի յանձագործներ: Ան, կոչ ուղղեց համաաշխարհային ընտանիքին, չկրկնել նախկին Անգլիոյ վարչապետներէն Չամպրլէնի սխալը՝ հաճոյ պահելով երրորդ Ռայխը երկրորդ համաշխարհային պատերազմի նախօրեակին, որ պատճառ դարձաւ մեծ աղէտին:

Լայն մանրամասնութիւնները եւ Երեսփոխանական նիստի երիզը պիտի փոխանցենք յառաջիկայ օրերուն»,- ասված է հաղորդագրության մեջ:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում