Այսօր պատերազմ է, ամբողջ աշխարհի հայությունը՝ Հայաստանը, Սփյուռքը, Արցախը մեկ մարդու պես միասնական են: Բոլորի նպատակը հաղթելն է: Այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը:
«Ամեն մեկն իր մասով պետք է նպաստի, որ մեր բոլորի նպատակն իրականանա: Ես իմ հերթին Արցախի համար միշտ արել եմ, անում եմ, անելու եմ», – ասաց նա՝ հավելելով, որ անգամ մեկուսարանից զբաղվել է արցախցիներին տեղավորելու, նյութական աջակցություն կազմակերպելու հարցերով և դրանով չի սահմանափակվելու:
«Դա շարունակական է լինելու, մարդը պետք է ձեռագիր, անուն թողնի: Այսօր բոլորս մի ազգ ենք: Այս պահին բոլորս մի մարդու պես միասնական պետք է լինենք: Այսօր հիմնական խնդիրը պետք է լինի այս վիճակից դուրս գալը: Բոլորն իրենց հնարավորությունը պետք է օգտագործեն», – ասաց նա՝ նշելով, որ պետք է մի կողմ դնել բոլոր քաղաքական տարաձայնությունները:
«Այսօր մեր ճակատագիրն է որոշվում, մենք միշտ գործում ենք»,- ընդգծեց ԲՀԿ նախագահը՝ հավելելով, որ կկազմակերպի նաև կամավորների հավաքագրման և առաջնագիծ ուղարկելու գործընթաց:
Մանրամասն՝ տեսանյութում: