Wednesday, 08 05 2024
16:24
Նավթի գները նվազել են. 07-05-24
Ալմաթիի հանդիպումը լրացուցիչ խթան կհանդիսանա սահմանազատման գործընթացը լեգիտիմացնելու համար
16:06
ԱՄՆ-ն դադարեցրել է ռումբերի մատակարարումն Իսրայել՝ Ռաֆահում դրանք օգտագործելու մտավախությունների պատճառով. CNN
Գալստանյանը կրկնում է Կրեմլից ուղղորդված թեզերն ու նմանակում մեզ. ծրագիրը գծվել է 2020-ին
Գլխավոր դատախազության կողմից պետությանը վերադարձված 1 հա մակերեսով երկու հողամասերն ամրացվեցին Պետական գույքի կառավարման կոմիտեին
«Տավուշի փրկության երթ, թե Տավուշից փրկության երթ»
15:40
Հյուսիսային Մակեդոնիայում մեկնարկել են խորհրդարանական և նախագահական ընտրությունները
15:38
Վիվա-ՄՏՍ. տեխնոլոգիական ժամանակակից լուծումներ սահմանամերձ գյուղի ենթակառուցվածքի արդիականացման նպատակով
Գրեթե 6400 տուն և ամառանոց հեղեղված է մնում ՌԴ Կուրգանի մարզում
Ողջունում և աջակցում ենք Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը Ալմաթիում. Զախարովա
Շեշտվել է Օմանի Սուլթանության հետ ուղիղ չվերթեր ունենալու անհրաժեշտությունը
Կիլիկյան Հայաստան. ռազմական համակարգը
Թբիլիսիի հանրահավաքներում անկարգություններ են նախապատրաստվում. Վրաստանի ՊԱԾ
Նիկոլ Փաշինյանի «անսպասելի» գրառումը
14:45
Ուկրաինայի իշխանությունները հայտնել են երկրի վրա հերթական մասշտաբային հարձակման մասին
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
14:30
Լուգանսկի իշխանությունները հայտնել են Ուկրաինայի կողմից նավթաբազայի և գազատարի գնդակոծության մասին
Փաշինյանը ժամանել է Մոսկվա
Հայաստանի տնտեսության մի շարք ճյուղեր աճ են արձանագրել
Այո՛, Վեհափառ Հայրապետը օրհնել է մեր շարժումը. Բագրատ Սրբազան
«Հայաստանը օգուտներ ունի ԵԱՏՄ-ին մասնակցությունից». Պեսկով
«Սևան» ՔԿՀ-ի ծառայողները կիսագուլպաների վրա հայտնաբերել են ներծծված թմրամիջոց
«Պուտինն ու Փաշինյանը կքննարկեն խաղաղության, կայունության և անվտանգության հարցերը Հարավային Կովկասում». Զախարովա
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Աստծո անունը քաղաքական կապիտալի վերածելը աստվածահաճո գործ չէ, մեղմ ասած»․ Ռուբեն Ռուբինյան
Կրեմլում հայտարարել են, որ Պուտինի և Փաշինյանի հանդիպումն անհրաժեշտ է և սպասված
Թուրքիան 10 մլն դոլարով տուգանել է Meta-ին
13:30
Սի Ծինփինը մեկնարկել է պետական այցը Սերբիա
13:15
AstraZeneca-ն հետ է կանչել կորոնավիրուսի դեմ իր պատվաստանյութը՝ հազվադեպ կողմնակի ազդեցությունները դատարանում ընդունելուց հետո
Իսրայելը բացել է Քերեմ Շալոմ հսկիչ անցակետը Գազայի հատված մարդասիրական օգնության մուտքի համար

ՌԴ-ն աչք է փակել, երբ Թուրքիան ահաբեկիչներ էր հավաքագրում Ադրբեջան ուղարկելու համար. դե հիմա թող մտածեն

«Առաջին լրատվական»-ի հարցերին պատասխանում է թուրքագետ Հակոբ Չաքրյանը:

Թուրքիայի փոխնախագահ Ֆուադ Օքթայը CNN turk-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Թուրքիան պատրաստ է զորք ուղարկել Ադրբեջան, եթե նման խնդրանք լինի: Մասնավորապես, նշել է, որ եթե Հայաստանի կողմից անսպասելի քայլեր ձեռնարկվեն, և զորք ուղարկելու դիմում լինի Բաքվից, «Թուրքիան չի վարանի»: Ինչպե՞ս եք գնահատում ստեղծված իրավիճակը և Թուրքիայի միջամտությունը:

– Թուրքիան զորք ուղարկելու կարիք չունի, արդեն ուղարկել է: Բացի զորքից, նաև ահաբեկիչ-վարձկաններ է բերել, էլ ի՞նչ զորք պետք է բերի, չեմ հասկանում: Բայց բացի Օքթայից, հայտարարություն է արել նաև Էրդողանի խորհրդականը և խոսնակը: Նա, ի պատասխան մեր վարչապետի հայտարարության, հայտարարել էր, թե Ղարաբաղում խաղաղություն ու կայունություն կլինի այն ժամանակ, երբ Հայաստանը դուրս գա այդ տարածքից: Կարծում եմ՝ նման անհավասարակշիռ հայտարարություններից հետո մի քիչ էլ պետք է Ռուսաստանը մտածի, որովհետև Հարավային Կովկասը համարվում է ռուսական ազդեցություն տարածք, այստեղ մեր սահմանին տեղակայված են ռուսական զորքեր: Ռուսաստանը ըստ էության աչք փակեց, որ Թուրքիան Սիրիայից ահաբեկիչների հավաքագրի: Բանն այն է, որ Ռուսաստանը Սիրիայում ունի երկու բազա և գերիշխող դիրք, Լիբիայում ունի ռազմաքաղաքական բավականին նկատելի ներկայություն: Այսինքն՝ ռուսական հետախուզությունը ինչպես Սիրիայում, այնպես էլ Լիբիայում չէր կարող չիմանալ, որ Թուրքիան ահաբեկիչներ է հավաքագրում և ուղարկում Ղարաբաղյան հակամարտության գոտի: Աչք փակեցին, հետո տեսան՝ չէ, իրավիճակը բարդանում է, դրանց մի մասն անցավ Դաղստան, մյուս մասը՝ Չեչնիա, անգամ հայտնվեցին Վոլգոգրադում, նոր սկսեցին ահաբեկիչների մասին արտահայտվել՝ առանց նշելու, թե ով է նրանց բերել: Այսինքն՝ աղջկա ամաչկոտությամբ Թուրքիայի անունը չէին տալիս: Մինչև հիմա էլ առանձնապես չեն ուզում տալ:

Ինչ վերաբերում է Թուրքիայի կողմից Ադրբեջան զորք ուղարկելուն, դրանք արդեն կան, Թուրքիայի ռազմաօդային ուժերը այնտեղ են, գումարած վարձկան ահաբեկիչները: Հետևաբար թող Ռուսաստանը դրա մասին մտածի:

Մեր զինվորները պայքարում են, կռվում են. մի բուռ զինվոր, մի բուռ Արցախ և դիմացը՝ 84 միլիոնանոց Թուրքիա, ներառյալ Ադրբեջանն ու ահաբեկիչները: Ու այդ կռվում մերոնք հաղթում են:

Ձեր կարծիքով՝ ինչո՞ւ ոչ միայն Ռուսաստանը, այլև միջազգային հանրությունն է լուռ Թուրքիայի քայլերի նկատմամբ, մտահոգություն հայտնելուց այն կողմ չեն անցնում:

– Աշխարհ կոչվածը ՆԱՏՕ-ի երկրներն են՝ ԱՄՆ-ը, Ֆրանսիան, Գերմանիան, Բելգիան և այլն: Համենայնդեպս, այդ երկրների խորհրդարաններում գոնե Արցախի անկախության ճանաչման նախաձեռնություններ կան, Թուրքիային ու Ադրբեջանին դատապարտող բանաձևեր: Իսկ Ռուսաստանի Պետդումայում ի՞նչ կա,  մեր դաշնակիցն ի՞նչ է անում: Ընդ որում, հայ-ռուսական դաշնակցությունը 1991 և 1995 թվականների պայմանագրերով ամրագրված դաշնակցություն է: Նրանք ծպտուն չեն հանում, փոխարենը Ադրբեջան պատվիրակություն են ուղարկում, որ Բաքվում Իլհամ Ալիևին քծնելու համար հայտարարեն, թե Արցախը ադրբեջանական տարածք է: Դա էլ մեր դաշնակիցներն են: Այստեղ են ասել՝ Տեր իմ Աստված, դու ինձ իմ բարեկամներից պաշտպանիր, թշնամիներիս դեմ ինքս կպայքարեմ:

Կարծում եք՝ Թուրքիայի հետ կապված խնդրին Ռուսաստանը կարո՞ղ է լուծում տալ:

– Ռուսաստանը ժամանակին՝ դեռևս ահաբեկիչների հավաքագրման ժամանակ, կարող էր կանխել այդ գործընթացը, այդ թվում՝ ռմբակոծությունների միջոցով: Նման դեպքեր եղել են, որ ռուսները ռմբակոծելով են այդ հարցերը լուծել, բայց քանի որ այս անգամ խոսքը հայերի, Հայաստանի ու Արցախի մասին է, մատը մատին չեն խփում: Հիմա սկսել են մի քիչ տեղից շարժվել, քիչ թե շատ դատապարտել, այն էլ այն ժամանակ, երբ ահաբեկիչները հասել էին Վոլգոգրադ: Արդեն Չեչնիայում կան, Դաղստանում կան: Հիմա ռուսները վախենում են, որ կտարածվեն: Այսինքն՝ եթե մեր երիտասարդների արյան գնով Արցախը չկասեցնի այդ ահաբեկիչներին, նրանք վաղուց արդեն մերձմոսկովյան  շրջաններում հայտնված կլինեն, առնվազն մի քանի մեծ քաղաքներում: Այսինքն՝ մեր զինվորները ոչ միայն Արցախի անկախության համար են արյուն թափում, նաև ինչ-որ տեղ Ռուսաստանի ներքաղաքական անդորրը, ռուսական քաղաքներն ահաբեկիչների համապատասխան գործողություններից են պաշտպանում: Դրա համար եմ ասում՝ թող Ռուսաստանը մտածի, մենք կորցնելու էլ բան չունենք: Մենք չենք էլ կարող Թուրքիային արգելել, որ զորք բերի:
Ի վերջո, Ղարաբաղի խնդրի կարգավորումը հանձնարարված է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներին: Ռուսաստանը այդ երկրներից մեկն է և մինչև հիմա «ամաչում է» Թուրքիայի անունը տալ: Այնպես որ՝ թող Պուտինը մտածի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում