Friday, 26 04 2024
Անահիտ Ավանեսյանը ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել
Իսրայելի ազգային անվտանգության նախարարը վթարի է ենթարկվել
Գեղարքունիքում բախվել են մեքենաներ, կան վիրավորներ
«Թուրքիան ռազմավարական իմաստուն որոշում կկայացնի»․ Էրդողան
00:15
Բայդենը կնոջ և դստեր մահից հետո մտածել է ինքնասպանության մասին
ՌԴ 2 քաղաքացի կանայք ալկահոլի ազդեցության տակ վիրավորել են հայերին
Ճակատագրական որոշումներ են կայացվում․ նոր մանդատ է պետք
Կորոնավիրուսի միջոցների 263 մլն. դրամ հափշտակելու գործն ուղարկվել է դատարան
Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ խոսնակ
Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել. պարզաբանում է փոխվարչապետի գրասենյակը
Հրշեջները մարել են Արարատի մարզի Վանաշեն գյուղում բռնկված հրդեհը
23:15
Բայդենը հայտարարել Է Թրամփի հետ բանավեճին մասնակցելու պատրաստակամության մասին
Թուրքիայի նախագահի այցն ԱՄՆ հետաձգվել է
22:45
Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Գերմանիայի կանցլեր
Երախտամոռությունը քաղաքական կատեգորիա չէ
Ինֆորմացիա ունեմ՝ Բաքուն քարտեզի 33 կտոր է ներկայացրել. ամեն հատվածում մի կեղծ փաստարկ են ստեղծել
Միայն հայի ձեռքով է հնարավոր զրկել Հայաստանը ինքնիշխանությունից
Ինչ է տեղի ունեցել Մոսկվայի մանկապարտեզում հայ երեխայի հետ․ հարցաքննություն, ստուգումներ
Ֆրանսիան անվերապահորեն աջակցելու է Հայաստանին. դեսպանը՝ Ցեղասպանության տարելիցի Մոնտեվիդեոյում կայացած միջոցառմանը
21:40
ՉԺՀ-ում հայտարարել են, որ ՆԱՏՕ-ն ուղիղ պատասխանատվություն է կրում Ուկրաինայի ճգնաժամի համար
Դպրոցը պետք է նաև արժեքներ և դիրքորոշում ձևավորի. 46 մենթոր դպրոցներում մեկնարկել է ուսուցչական համաժողովը
Հանրահավաքի մասնակից մի կին բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողի գլխին. նա ձերբակալվել է
Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները․ ԱԳՆ
Իրաքյան փասիանսի հայաստանյան հարցերը
20:50
F-16 կործանիչները այս տարի կսկսեն ժամանել Ուկրաինա. Պենտագոնի ղեկավար
Մոսկվան ուզում է բոլորիս դարձնել Սիմոնյան Մարգո. նպատակը մեր պետության լիկվիդացիան է
Կոպիրկինը և հայկական «դիվերսիֆիկացիան»
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սյուն
20:20
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը դաշնակիցներին կոչ է արել ավելի արագ սկսել զենքի մատակարարումն Ուկրաինային

Մադրիդում հանուն Արցախի հուժկու ցույցին իրենց աջակցությունն են հայտնել Իսպանիայի պատգամավորները

Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդում հանուն Արցախի հուժկու ցույցի ժամանակ հայ համայնքին իրենց աջակցությունն են հայտնել իսպանացի պատգամավորներն ու հայտնի իսպանահայեր:

Իսպանիայի կոալիցիոն կառավարության մաս կազմող «Միասին կարող ենք» դաշինքի պատգամավորները, թավջութակահար Արա Մալիկյանը, «Թղթե տունը» (La Casa De Papel) իսպանական քրեական դրամայի հայ դերակատար Հովիկ Կեուչկերյանը և բազմաթիվ այլ իսպանացիներ մասնակցել են խաղաղ ակցիային: Այն մեկնարկել էր Տերունական աղոթքով:

Անգամ հորդառատ անձրևի ժամանակ մասնակիցները չէին դադարեցրել ակցիան և շարունակել էին իրենց երթն ընդդեմ Ադրբեջանի և Թուրքիայի ագրեսիայի ու հանուն Արցախի ճանաչման:

Նրանք վանկարկում էին, որ Ալիևը և Էրդողանը մերօրյա Հիտլեր են, ինչպես նաև «Էրդողանը և Ալիևը ահաբեկիչներ են», «Արցախը Հայաստան է», «Հաղթելու ենք» և այլ կարգախոսներ:

Ցուցարարներն իրենց ձեռքում պահում էին Հայաստանի, Արցախի ու Իսպանիայի դրոշները: Ցույցի մասնակիցներից մեկը նկատեց, որ հայերն այլևս խեղճ ազգ չեն:

«Այժմ շարունակվում է ավելի քան 100 տարի առաջ սկսված ցեղասպանությունը, նրանք ցանկանում են վերջ տալ մեր տեսակին: Մենք պետք է բոլոր ուժերը կենտրոնացնենք, որպեսզի մեր թշնամուն ծնկի բերենք ու ողնաշարը կոտրենք, որպեսզի թուրքն այլևս չմտածի, որ կարող է Հայաստանի կողմը նայել: Աշխարհը միշտ կանգնում է ուժեղի կողմը, թույլին էլ խղճում է, սակայն մենք այլևս խեղճ ազգ չենք: Մենք պատրաստ ենք մեր արյունը թափել մեր ազգի, սրբությունների համար»,- նշեց մասնակիցը:

Դերասան Հովիկ Կեուչկերյանն ասաց, որ իր հայրը հայ է և ինքը հպարտ է իր ազգությամբ: Նա վստահ է, պատերազմ սկսողները հաջողության չեն հասնի:

Իսպանիայի կոալիցիոն կառավարության մաս կազմող «Միասին կարող ենք» դաշինքի պատգամավոր Էնրիկե Սանտիագոն «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում ընդգծել է աջակցությունը հայերին: Նա կիսվել է բողոքի ակցիայի ժամանակ արված լուսանկարներով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում