Friday, 26 04 2024
13:15
Ալիևին դիմավորել են Շոլցն ու Բերբոքը
Աղդամի ռուս-թուրքական մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը
12:45
ԱՄՆ-ն ճնշում է Չինաստանի զարգացումը. Չինաստանի ԱԳ նախարար
Ուղիղ․ Էներգետիկայի դիվիեսիֆիկացիայի հեռանկարները․ հանրային քննարկում
Մամիկոն Ասլանյանը կմնա կալանքի տակ․ դատարանը մերժել է նրա խափանման միջոցը փոխելու միջնորդությունը
Ղազախստանի պետականության դեմ աշխատողներ կան. Տոկաև
Լուրերի օրվա թողարկում 12։00
12:01
Ucom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում
«Մեծ խաղում» Հայաստանը միայնակ չի՞ մնա, երաշխավորն ո՞վ է
Ակցիայի մասնակիցներից մեկը հետախուզման մեջ է եղել
Գառնի գյուղում տուն է այրվել
Հանրապետական նշանակության ճանապարհի Նավուրի հատվածում այսօր կիրականացվեն հորատապայթեցման աշխատանքներ
11:20
ՀՀ ԱԳՆ-ն՝ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպման մասին
Երևանում փակ փողոցներ չկան. Ոստիկանություն
11:00
Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը
10:45
Հնդկաստանում մեկնարկել է աշխարհի ամենամասշտաբային ընտրությունների երկրորդ փուլը
10:30
Երազանքն իրականացնելու ճանապարհին
10:15
Նավթի գներն աճել են. 25-04-24
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Ապամոնտաժվել է շուրջ 10 500 ինքնակամ գովազդ
Եթե ատամներ ցույց չտանք, Մոսկվան և Բաքուն կհոշոտեն մեզ. միջազգային ուժեր է պետք ներգրավել
Հրաչյա Փոլադյանն իր հավատարմագրերն է հանձնել Ալժիրի նախագահին
Ցեղասպանության ճանաչումը դասեր չտվեց էրդողանին ու Ալիևին. կրկնում են Լոզանի ատելության խոսույթը
Տեղումներ չեն սպասվում
Կրեմլն անտարբեր չէ հայ-թուրքական հաշտեցմանը. Հրվ. Կովկասում իր գոյությանը սպառնացող վտանգ է տեսնում
Համատեղ պայքարի պլան դեռ չկա. «Հրապարակ»
216 հազար դրամ 36 LED լույսի համար. ի՞նչ գնումներ է արել նախագահի աշխատակազմը․ «Ժողովուրդ»
Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. թեմի առաջնորդը «վտանգ» է համարվում. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԺ–ում կհանդիպեն ՍԴ դատավորի թեկնածուի հետ․ «Ժողովուրդ»

Այդ ամենից հետո ինչպե՞ս է Իրանը պատրաստվում լեգիտիմացնել Անկարայի ագրեսիվ ներկայությունը

Իրանը հայտարարել է հոկտեմբերի 21-ին մեկնարկելիք ՀՕՊ մասշտաբային զորավարժության մասին՝ հայտնելով, որ դա կիրականացվի իրական մարտին մոտեցված միջավայրում: Իրանի հաղորդագրությունը ներառում է մեկ այլ հետաքրքիր ձևակերպում` կիրառվելու են նոր միջոցներ, որոնք մշակվել են հակառակորդի մշտադիտարկման արդյունքում: Ո՞վ է Իրանի հակառակորդը, հարցն ունի մի կողմից արագ և պարզ պատասխան, մյուս կողմից, սակայն, այն բավականին հարաբերական է իր լայն իմաստով: Իրանն իր բացահայտ հակառակորդ է դիտարկում Իսրայելին, Իրանն իր հակառակորդ է դիտարկում ԱՄՆ-ին, սակայն, մեղմ ասած, բաց են Ադրբեջանի և Թուրքիայի հարցերը:

Ավելին, ակնառու է մի բան, որ Արցախի դեմ պատերազմական գործողությամբ Թուրքիան գործողություն է սկսում նաև Իրանի դեմ՝ թե՛ ահաբեկիչներով, թե՛ նաև, ըստ էության, Ադրբեջանում ռազմական ներկայության ընդլայնման իր պլաններով: Այդ իմաստով, Թուրքիան ներկայումս Իրանի առավել ագրեսիվ հակառակորդ է, քան որևէ այլ երկիր: Եվ հակառակորդի մշտադիտարկում ասվածը, թերևս, ավելի շուտ ենթադրում է հենց թուրքական գործողությունների մշտադիտարկումը, առնվազն այլ սպառնալիքների հետ հավասարապես: Իրանի ՀՕՊ վարժանքի մասին հայտարարությանը զուգահեռ, հերթական տեղեկությունը եղավ իրանական տարածքում ԱԹՍ ընկնելու մասին, Խուդաֆերինի նահանգում, որտեղ սահմանային հատվածում ադրբեջանցիները վերջին օրերին փորձել էին գրոհել հայկական զինուժի դիրքերը: Որևէ կասկած լինել չի կարող, որ Թեհրանը գործ ունի ադրբեջանական հերթական ԱԹՍ հետ, և այն էլ հերթական անգամ հնչած զգուշացումներից հետո: Ամբողջ հարցն այն է, սակայն, որ այդ ԱԹՍ-ները թերևս ոչ պատահական են հայտվում Իրանի տարածքում, ամենևին ոչ սխալմամբ: Բանն այն է, որ դրանք Իրանի տարածքում պարզապես ստուգում են իրանական ՀՕՊ աշխատանքը, ինչպես որ Թեհրանն է, այսպես ասած, մշտադիտարկում անում հակառակորդի, այնպես էլ հակառակորդ թուրք-ադրբեջանա-ահաբեկչա-իսրայելական քառյակն է մշտադիտարկում անում Իրանի զգոնությունն ու ՀՕՊ կարողությունը՝ անհրաժեշտ հետևություններ անելու համար:

Այդ ֆոնին իրանական ՀՕՊ ծավալուն վարժանքը, անկասկած, հատկանշական որոշում է, որով Թեհրանը փորձում է զգուշացնել, որ հետախուզական, զգոնությունը չափելու, ՀՕՊ շոշափելու այդ գործողությունները կարժանանան կոշտ պատասխանի: Միևնույն ժամանակ, այս ֆոնին հարց է առաջանում, թե ինչպե՞ս է Թեհրանն այդ պայմաններում կարծում, թե հնարավոր է ինչ-որ քաղաքական ձևաչափ Ռուսաստան-Իրան-Թուրքիա կազմով` ռեգիոնալ հարցեր քննարկելու և իրավիճակը կարգավորելու համար, ինչի մասին խոսել էր Իրանի արտգործնախարար Զարիֆը օրեր առաջ Բաքվի նախարար Բայրամովի հետ զրույցում: Ինչպես է Իրանը պատրաստվում լեգիտիմացնել թուրքական ագրեսիվ ներկայությունն իր հյուսիսային սահմանին, այն դեպքում, երբ այդ ներկայությունն անգամ այլ ուղղությամբ պատերազմ է թիրախավորում Իրանի տարածք:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում