Դանիական DR հեռուստաալիքը հայտնել է, որ Բրանդե քաղաքի բնակչուհին կենդանի է մնացել այն բանից հետո, երբ վայր է ընկել 1 կմ բարձրությունից: 28-ամյա կինը իր ակումբի մի քանի անդամների հետ ինքնաթիռից պարաշյուտով թռիչք է կատարել: Ո՛չ հիմնական, և ո՛չ պահուստային օդապարիկները չեն բացվել:
Փրկարարները, որոնք Աարհուս շրջան են ժամանել ուղղաթիռով, կնոջը հայտնաբերել են գիտակցությունը տեղը: Ոստիկանությունում ասել են, որ կինը կապրի, սակայն այլ մանրամասներ չեն հաղորդվել: