Մեկ ժամ առաջ հրավեր ենք ստացել կառավարությունից եւ մեր կուսակցությունը որոշում է կայացրել, որ երկրորդ հանդիպմանը եւս ՀՀԿ-ն պետք է մասնակցի: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 19-ին, կառավարությունում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ արտախորհրդարանական ուժերի ներկայացուիչների հետ հանդիպումից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը: