Saturday, 27 04 2024
Անահիտ Ավանեսյանը ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել
Իսրայելի ազգային անվտանգության նախարարը վթարի է ենթարկվել
Գեղարքունիքում բախվել են մեքենաներ, կան վիրավորներ
«Թուրքիան ռազմավարական իմաստուն որոշում կկայացնի»․ Էրդողան
00:15
Բայդենը կնոջ և դստեր մահից հետո մտածել է ինքնասպանության մասին
ՌԴ 2 քաղաքացի կանայք ալկահոլի ազդեցության տակ վիրավորել են հայերին
Ճակատագրական որոշումներ են կայացվում․ նոր մանդատ է պետք
Կորոնավիրուսի միջոցների 263 մլն. դրամ հափշտակելու գործն ուղարկվել է դատարան
Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ խոսնակ
Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել. պարզաբանում է փոխվարչապետի գրասենյակը
Հրշեջները մարել են Արարատի մարզի Վանաշեն գյուղում բռնկված հրդեհը
23:15
Բայդենը հայտարարել Է Թրամփի հետ բանավեճին մասնակցելու պատրաստակամության մասին
Թուրքիայի նախագահի այցն ԱՄՆ հետաձգվել է
22:45
Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Գերմանիայի կանցլեր
Երախտամոռությունը քաղաքական կատեգորիա չէ
Ինֆորմացիա ունեմ՝ Բաքուն քարտեզի 33 կտոր է ներկայացրել. ամեն հատվածում մի կեղծ փաստարկ են ստեղծել
Միայն հայի ձեռքով է հնարավոր զրկել Հայաստանը ինքնիշխանությունից
Ինչ է տեղի ունեցել Մոսկվայի մանկապարտեզում հայ երեխայի հետ․ հարցաքննություն, ստուգումներ
Ֆրանսիան անվերապահորեն աջակցելու է Հայաստանին. դեսպանը՝ Ցեղասպանության տարելիցի Մոնտեվիդեոյում կայացած միջոցառմանը
21:40
ՉԺՀ-ում հայտարարել են, որ ՆԱՏՕ-ն ուղիղ պատասխանատվություն է կրում Ուկրաինայի ճգնաժամի համար
Դպրոցը պետք է նաև արժեքներ և դիրքորոշում ձևավորի. 46 մենթոր դպրոցներում մեկնարկել է ուսուցչական համաժողովը
Հանրահավաքի մասնակից մի կին բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողի գլխին. նա ձերբակալվել է
Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները․ ԱԳՆ
Իրաքյան փասիանսի հայաստանյան հարցերը
20:50
F-16 կործանիչները այս տարի կսկսեն ժամանել Ուկրաինա. Պենտագոնի ղեկավար
Մոսկվան ուզում է բոլորիս դարձնել Սիմոնյան Մարգո. նպատակը մեր պետության լիկվիդացիան է
Կոպիրկինը և հայկական «դիվերսիֆիկացիան»
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սյուն
20:20
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը դաշնակիցներին կոչ է արել ավելի արագ սկսել զենքի մատակարարումն Ուկրաինային

«Եթե հրադադարը նախկին ստատուս-քվոյի ձևով է լինելու, ապա 2-3 տարվա մեջ ավելի դաժան պատերազմ ենք ունենալու»

Կարևոր հարց է՝ մենք հրադադար ուզո՞ւմ ենք, թե՞ ոչ. եթե հրադադարը նախկին ստատուս-քվոյի ձևով է լինելու, ապա մինչև 2-3 տարվա ընթացքում ավելի դաժան պատերազմ ենք ունենալու: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց քաղաքագետ Լևոն Շիրինյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ, շատերի պնդմամբ՝ հրադադարի բանալիները Մոսկվայի ձեռքում են, բայց դրա համար Հայաստանը պետք է ամեն ինչով օգնի նրան:

«Հայկական կողմն ի՞նչ արդյունք է գրանցել այս պատերազմում. հրադադարը պետք է լինի ռազմավարական նշանակության այնպիսի կետերով, որը կապահովի Ադրբեջանի նկատմամբ որոշակի վերահսկողություն: Եթե դա չի լինելու, եթե լինելու է Մոսկվայի ուզածով հրադադար, իսկ դա նշանակում է, որ երկու կամ երեք տարի հետո նորից պատերազմ է լինելու, և այդ դեպքում մենք չենք շահում: Ապրիլյան պատերազմի դադարից մենք ի՞նչ շահեցինք, իրենք ավելի լավ զինվեցին և հարձակվեցին: Մեր պետությունը դեռ ամբողջապես ազատված չէ գողապետությունից, իսկ նրանք, Թուրքիայի աջակցությամբ, շատ արագ նորագույն տեխնոլոգիաներով զինվելու են, թուրքերն էլ իրենց հուշելու են, թե ոնց դա անեն: Հիմա, փաստորեն, Հայաստանի բանակի դեմ անօդաչու թռչող սարքերն են կռվում, մենք դրանից չունեինք, փոխարենն ունեինք Մանվել:

Միջնորդներն ասում են՝ հակամարտությունը պետք է կարգավորվի, ինչը նշանակում է արտաքինից կառավարում իրականացնել, իսկ ներսից էլ 5-րդ շարասյունն օգնելու է, որ կառավարեն»,- ասաց Շիրինյանը:

Նա նկատեց, որ Ռուսաստանն այսօր տնտեսական վայրիվերումներ է ապրում, պատժամիջոցների տակ է, և դոլարը կյանքի նման պետք է նրանց. «Այս վիճակում Ադրբեջանը 5 մլրդ դոլարի զենք է ուզելու առնի, չեն տալո՞ւ:

Արդյունքում Ադրբեջանը 2-3 տարի հետո պատերազմը վերսկսելու է ավելի կազմակերպված: Դրա համար, ես կարծում եմ, որ հրադադարի մասին հիմա խոսելը սխալ է: Դիվանագետներն ինչքան կարող են, թող խոսեն, բայց բանակի գործողությունները պետք է վերածվեն հակահարձակման գործողությունների»:

Քաղաքագետը համաձայնեց պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանի հայտարարությանը, որ խաղաղության ամենակարճ ճանապարհը երկարատև պատերազմն է։ «Բացարձակ ճիշտ է ասում: Պատերազմը պետք է արդյունք ունենա: Այս պատերազմում մենք արդյունք չունենք. ունենք հաշմանդամ դարձածներ, զոհեր, ավերված բնակավայրեր և որոշակի տարածքներ, որ եթե նույնիսկ հետ բերենք, դրանք տանկերի տակ տրորված տարածքներ են, ու եթե արդյունք չունենանք, ժողովրդի ոգին կմեռցնենք: Ամեն պատերազմի ժամանակ չի, որ հայ ժողովուրդն այսպես կանգնում է: Սա պատմության մեջ եզակի դեպք է, երբ մարդիկ զանգվածաբար կամավոր գնում են զինկոմիսարիատ: Սա ուղղակի հեղափոխության արդյունքն է: Իսկ մենք երկու տարի հետո կարողանալո՞ւ ենք ևս մեկ ծանր պատերազմ հաղթահարել»,- ասաց Շիրինյանը:

Ինչ վերաբերում է պատերազմը շարունակելու համար ռեսուրսներին, նա նկատեց. «Այո՛, պատերազմը շարունակելու համար ռեսուրս է պետք: Ռեսուրսը մեր անկազմակերպվածությունը շտկելն է, պետական ապարատի, հասարակության և զինվորականության միջև մեկ օրվա մեջ կարելի է այդ ռեսուրսը հանել և ավելի կազմակերպված կռվել և արդյունք ունենալ: Մյուս կողմից, Սփյուռքը մեկ մարդու պես կանգնած է. Թրամփի առաջ հարցեր են բարձրացնում, Եվրոպայում ճանապարհներ են փակում»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում