Tuesday, 14 05 2024
Քաղաքացին ընկել է մոտ 7 մետրանոց փոսը․ նա հոսպիտալացվել է
11:00
«Նախկինի պես հավատում ենք, որ խաղաղությունը հնարավոր է»․ Պատել
Զինված ուժերում մեկնարկել է ռազմավարական հրամանատարաշտաբային հերթական զորավարժությունը
Ակցիայի 38 մասնակից բերվել է ոստիկանություն
10:15
ԱՄՆ պետքարտուղարն Ուկրաինայում է
Ուղիղ․ Երևանի ավագանու նիստը
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Ընդունել է Եվրասիա համագործակցություն հիմնադրամի ծրագրերի տնօրենին
Ընդդիմությունը հասարակությանն առաջնորդում է մի տեղ, որտեղ նրան մենակ է թողնելու
Տեղումները կշարունակվեն
Կա հանրային կոնսենսուս՝ գնալու սահմանազատման. եթե պարզվի՝ միայն զիջում ենք, կսկսվի քաոս
Բողոքի ակցիաները վերսկսվել են
Ադրբեջանը օգտվելու է այս իրավիճակից, որպեսզի Վազգեն Գալստանյանը ճիշտ դուրս գա
Վոյաժներին ոչինչ չի խանգարում. «Հրապարակ»
Ուղիղ. Երևանի մի քանի հատվածներում անհնազանդության ակցիաներ են, փակ են որոշ փողոցներ
Սթրեսից էր դուրս գալիս. «Հրապարակ»
Իշխանական նավը երերում է. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Փաշինյանը կատարել է Ալիեւի հերթական պահանջը. «Հրապարակ»
Քաղաքապետարանում տեղյակ չեն, որ խորհրդականը 14 օր է, ինչ նշանակված է. «Ժողովուրդ»
Փարիզի ողջույնը. Երեւանին հաջողվել է դիմադրե՞լ
Քննարկվել է մետրոյի զարգացման ու առկա շարժակազմերի արդիականացման խնդիրը
ԱՄՆ-ն հավատում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությանը
Ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցը Հնդկաստանի քաղաքացուց կաշառք է ստացել
Նախկին դիվանագետները բացահայտել են շարժման իրական նպատակը
Ճնշումը մեծացնում ենք հարավից հյուսիս. Գալստանյանը ներկայացրեց վաղվա անելիքները
Մեզ հետ խորհուրդներով մի խոսեք, շարժումը մարի էլ, ժողովուրդն արթնացել է. Գալստանյան
Ռուսաստանը մտադիր է մուտք գործել հարավի աճող շուկաներ
«ՀՀ կառավարությունը պետք է հասկանա, թե իրեն ինչի՞ մեջ են մեղադրում»․ Փաշինյան
Հաշտության քարոզը տապալում է քարոզիչը. նոսրացող շարժում, աճող ագրեսիա

«Տեղական փոխադրողները փրկություն են. արտաքին աշխարհի հետ կապը պետք է պահել»

Պատերազմական իրավիճակում ավելի ակնառու է դառնում տվյալ երկրի օդային անվտանգության ու փոխադրման կարևորությունը՝ հատկապես ազգային փոխադրող ունենալու կարևորությունը, որին արցախյան այս պատերազմի օրերին Հայաստանը և Արցախը բախվեցին։ Սեպտեմբերի 27-ից սկսած, երբ ադրբեջանա-թուրքական հրոսակները ահաբեկիչների ներգրավմամբ հարձակվեցին Արցախի ու ժամանակ առ ժամանակ նաև Հայաստանի վրա, ամբողջ աշխարհի հայությունը մեկ մարդու նման սկսեց հումանիտար օգնություն հայրենիք հասցնելու գործընթացը։

Մամուլում ու սոցցանցերում տարատեսակ հայտարարություններ եղան այն մասին, որ, օրինակ, Վրաստանը թույլ չի տալիս իր տարածքով դեպի Հայաստան թռիչքները, հումանիտար բեռի տեղափոխումը։ Ավիացիոն ոլորտի մասնագետները բազմիցս բարձրաձայնել են այն հարցը, որ Հայաստանին անհրաժեշտ է ազգային, սեփական ավիափոխադրող, որն այս օրերին անխափան կիրականացնի կապն արտաքին աշխարհի հետ։

 «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ավիացիոն ոլորտի մասնագետ Հակոբ Ճաղարյանը, որևէ քննադատություն չհնչեցնելով կառավարության հասցեին, ևս մեկ անգամ հաստատեց ազգային փոխադրող ունենալու կարևորությունն ու ռազմավարական նշանակությունը՝ հատկապես նման պատերազմական իրավիճակում։

«Ազգային փոխադրողը երկրում ստեղծված երկրի օրենքներով աշխատող միակ կամ հիմնական փոխադրողն է, որը ավելի շուտ կոչում է, քան ստատուս։ Դա կոչում է, վաստակ է։ Ազգային փոխադրողը օդային փոխադրումների կարգավորման ազգային գործիք է։ Ես հիմա չեմ ուզում վերադառնալ նույն բանին, ինչը բազմիցս ասել եմ, այս պահին դրա ժամանակն էլ չէ»,- նշեց Ճաղարյանը։

Այս օրերին բազմիցս հայտարարվում է, որ այս կամ այն երկիրը թույլ չի տալիս փոխադրումներ իրականացնել Հայաստան, կամ Հայաստանում գրանցված ընկերությունները պատերազմի ժամանակ հրաժարվում են թռիչքներ իրականացնել, այդ համատեքստում, ըստ Ճաղարյանի, տեղական փոխադրողները պարզապես փրկություն են՝ հատկապես պատերազմի ժամանակ։

«Մենք պատերազմի հենց առաջին օրը հայտարարությամբ հանդես եկանք, որում նշել ենք, որ պատերազմական իրավիճակում շատ ավիաընկերություններ պարզապես դադարեցնելու են թռիչքները դեպի Հայաստան, ինչը մենք տեսանք, որ տեղի ունեցավ։ Հիմա սրանց կարող են փոխարինել միայն տեղական փոխադրողները։ Դա մեր կապն է աշխարհի հետ։ Մենք ինչ իրավիճակում էլ գտնվենք, մեր կապն արտաքին աշխարհի հետ պետք է անդադար պահենք։

Մենք այս հարցին ավելի մանրամասն կանդրադառնանք խաղաղության ժամանակ։ Մեզ պետք են տեղական փոխադրողներ, ու այդ հարցը քննարկման ենթակա չէ»,- մանրամասնեց Հակոբ Ճաղարյանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում