Monday, 13 05 2024
Ադրբեջանի հետ եկել ենք համոզման՝ սահմանազատման գործընթացը սկսել Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա
Գազայում մարդասիրական նոր անցակետ է բացվել
Ինձ վերագրվող «փաստական» տեղեկությունների վերաբերյալ. Բաբաջանյան
3 անգամ խնայում ենք բենզինային շարժիչների համեմատ․ ԿԲ նախագահը՝ էլեկտրական ավտոմեքենաների մասին
Իրաքի հետ հարաբերությունները արտաքին քաղաքական դաշտում բավական բարվոք են․փոխնախարար
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
13:45
Լիտվայի նախագահն ու վարչապետն անցել են պետության ղեկավարի ընտրությունների երկրորդ փուլ
Բողոքի ակցիաների և Եվրամիության քննադատության ֆոնին՝ կրկին պաշտպանվեց «ռուսական» օրինագիծը
Բեռնատար ավտոմեքենան դեպի ցուցարարները վարած վարորդին մեղադրանք է ներկայացվել
ՀՀ նախագահը հանդիպել է Հյուսիսային Ամերիկայի Հայ Ավետարանական միության ներկայացուցիչների հետ
ՀՀ վարչապետն ու ԵԱՀԿ գործող նախագահը մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում տեղի ունեցող զարգացումների շուրջ
13:15
Թուրքիայում տեղի կունենա Հունաստանի վարչապետի և Էրդողանի հանդիպումը
Քաղաքացիները փակել են Թումանյան-Հյուսիսային պողոտա
Որևէ կաթիլ լրջություն այդ մարդկանց նկատմամբ չեմ կարող ունենալ. Միրզոյանը՝ նախկին դիվանագետների մասին
Երևանում բողոքի ակցիայի ընթացքում քաղաքացու ավտոմեքենան վնասելու դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել
Խաչով պատերազմ հրահրելը կարող է հակամարտությանը կրոնական բնույթ հաղորդել՝ աղետալի հետևանքներով
Թուրքիայում Ադրբեջանի ռազմական կցորդը նշանակվել է ՊՆ փոխնախարար
Ալմաթիի հանդիպումից ակնկալիք չէր կարող լինել. այս վիճակում ճեղքման հասնելն իրատեսական չէ
Թբիլիսիում 20 ցուցարար է ձերբակալվել
Սրանք սիրում են կորցրածի վրա լացել. նպատակը Հայաստանը հզորացնելը չէ
Վրաստանի խորհրդարանի կոմիտեն 1 րոպեում աջակցել է օտարերկրյա գործակալների օրենքը
Լուրերի օրվա թողարկում 12։00
ՀՀ ՄԻՊ-ը բողոքի ակցիաների ընթացքում ԶԼՄ-ների գործունեությունը խոչընդոտելու կապակցությամբ պարզաբանումներ կպահանջի իրավապահներից
Բաքուն ակտուալացնում է «շրջափակված» Նախիջեւանի հարցը. սպասե՞լ էսկալացիայի
Վայոց Ձորում բողոքի ակցիայի մասնակիցը բռունցքով հարվածել է ոստիկանի գլխին. ՔԿ
Բերետավորները բերման են ենթարկում քաղաքացիներին, որոնք Սրբազանի կոչով փակում են Կենտրոնի փողոցները
Հեղափոխական նոր՝ GIS մեթոդ ենք սկսել կիրառել՝ մեր ծառայություններն ավելի թափանցիկ կդառնան. Ավինյան
Աշխարհաքաղաքական զարգացումների համատեքստում այսօր ԵԱՀԿ-ն կանգնած է լրջագույն մարտահրավերների առջև
Մետրոպոլիտենն այսօրվանից աշխատելու է մինչև ժամը 24։00-ն

Եթե այս ձևաչափը չաշխատող է՝ կարելի է «շուռ տալ բանակցային սեղանը» և ասել՝ «մենք չենք բանակցում ձեզ հետ այս բանի շուրջ»

«Փաստը մնում է փաստ, որ ավելի քան 10 տարի սեղանին դրված Մադրիդյան սկզբունքները նույնիսկ մեկ սանտիմետր չեն մոտեցրել կողմերի դիրքորոշումները, ինչի ամենալավ թեսթն ու ապացույցը 2016 թվականի ապրիլյան պատերազմն էր։ Դա ցույց էր տալիս, որ Մադրիդյան փաստաթուղթը չաշխատող է, բանակցություններով այդ հարցը չէր լուծվելու։ Այս իրավիճակում և այս մթնոլորտում տեղի ունեցող բանակցությունները հայկական կողմի համար չեն տանում բարենպաստ լուծման։ Եվ եթե Հայաստանը՝ ներառյալ Արցախը, կարծում են, որ այս ճանապարհը, որով հիմա մեզ նստեցնում են բանակցությունների սեղան, շատ կոնկրետ փաստաթղթի շուրջ, որի բովանդակությունը մենք գիտենք, մեզ իսկապես չեն տանում դրական արդյունքի, ապա կարելի է, պատկերավոր ասած, «շուռ տալ բանակցային սեղանը» և ասել՝ «մենք էլ չենք բանակցում ձեզ հետ այս բանի շուրջ, որովհետև մեզնից, ըստ էության, պահանջվում են միակողմանի զիջումներ»։

Արցախյան ռազմաճակատում և Արցախի շուրջ ծավալվող վերջին իրադարձությունների շուրջ «Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է քաղաքական տեխնոլոգիաների մասնագետ Վիգեն Հակոբյանը:

– Պարոն Հակոբյան, ներկա իրավիճակում, երբ ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղի գոտում չեն դադարում, Արցախի խաղաղ հայկական բնակավայրերը, այդ թվում՝ Ստեփանակերտը, գտնվում են մշտական հրետակոծության, ռմբակոծության, հրթիռակոծության տակ, և ինչպես ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն է ընդգծել Euronews-ին տված հարցազրույցում՝ «Լեռնային Ղարաբաղի հայությունը հենց այս պահին գտնվում է գոյութենական սպառնալիքի ներքո», մեր երկրի ղեկավարությունը բարձրացնում է Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման հարցը՝ որպես միակ ելքը ստեղծված իրավիճակից և արցախահայության անվտանգության ավելի ամուր երաշխիքների ապահովում, Արցախի նախագահն էլ իր հերթին ասել էր, որ եթե Ադրբեջանը շարունակի խախտել Մոսկվայում ձեռք բերված պայմանավորվածությունը մարդասիրական հրադադարի մասին, ապա այդ դեպքում Ստեփանակերտը դիմելու է Հայաստանին՝ Արցախի անկախությունը ճանաչելու խնդրանքով, վարչապետ Փաշինյանն էլ մասնավորապես Ֆրանսիայի նախագահի հասցեին ասել է, թե ինքն ակնկալում է, որ Ֆրանսիայի նախագահը և Ֆրանսիան ճանաչեն Լեռնային Ղարաբաղի անկախությունը, որովհետև այն մտահոգությունները, որ Էմանյուել Մակրոնը բարձրացրել է, այսօրվա իրավիճակում լուծման այլ տարբերակ ուղղակի չունեն, Ձեր կարծիքով՝ որո՞նք պիտի լինեն մեր դիվանագիտական քայլերը՝ նկատի ունենալով նաև Մոսկվայի հանդիպումը։ Հայաստա՞նը պիտի առաջինը ճանաչի Արցախի անկախությունը, թե՞ սպասի միջազգային գործընկերներին։

– Գիտեք, ես կարծում եմ, որ եթե խոսքը գնում է միայն Հայաստանի կողմից ճանաչման մասին, ապա դա օգուտի տեսակետից վիճարկելի է։ Եթե առաջինը Հայաստանը պիտի ճանաչի ու միակը մնա, ապա դա այնքան էլ խելամիտ չէ։ Բայց կա նաև այլ տարբերակ՝ առաջինը ճանաչես, որից հետո, այսպես ասած, ուրիշ երկրներ էլ լինեն։ Տեսականորեն դա հնարավոր է։ Այս պահի դրությամբ մի քիչ դժվար է ասել, թե ի՞նչ տենդենց (միտում) կա, որովհետև առայժմ նման միտման նշույլները դեռ չեն երևում, այդ թեման, կարծես թե, առայժմ միայն Հայաստանի և Արցախի օրակարգում է, ուրիշներն առայժմ չեն խոսել դրա մասին՝ ո՛չ դրական, ո՛չ բացասական իմաստով։ Առայժմ այնպիսի տպավորություն է, որ փորձում են ընդհանրապես չտենալու տալ այդ հարցը, որպեսզի ընդհանրապես օրակարգային հարց չդառնա, որովհետև նույնիսկ եթե բացասական ես խոսում, ամեն դեպքում այն դառնում է օրակարգային թեմա, քննարկվում է, և այլն, և այլն։

Ես կարծում եմ, որ Հայաստանը պետք է ճանաչի այն պահին, եթե գիտի, որ էլի կան երկրներ կամ երկիր, որն իրենից հետո կճանաչի Արցախը։ Հակառակ դեպքում դա, իմ գնահատականով, ըստ էության դառնում է մեկ քայլանոց կոմբինացիա։ Դրանով կարող ես ընդամենը ցույց տալ, թե քանի որ առարկայական բանակցային գործընթացը, որի մասին հիմա խոսվում է և որը պետք է հիմնված լինի բազային ինչ-որ սկզբունքների վրա, ու կասկած չկա, որ խոսքը վերաբերում է Մադրիդյան փաստաթղթին․․․ եթե բանակցային գործընթացն ընթանում է մեզ համար ոչ բարենպաստ ճանապարհով, եղանակով կամ տեմպով, ապա այդ պարագայում մենք պիտի փորձենք նոր էլեմենտ մտցնել խաղի մեջ և նոր քաղաքական օրակարգ ձևավորել։

– Միայն թե եկեք չմոռանանք ներկայիս իրողությունը և փաստենք այն, որ ոչ թե բանակցային գործընթացում փոփոխություններ մտցնելու մասին է խոսքը, այլ, ինչպես ասում են, «բանը բանից անցել է», և Մինսկի խմբի մեխանիզմն էլ այսօր, ըստ էության, չի գործում, և նույնիսկ ռուսական միջնորդությունը չի կարողանում դադարեցնել ռազմական գործողությունները։ Այսինքն՝ ֆորս-մաժորային իրավիճակ է, որից դուրս գալու քաղաքական ելքը, Երևանի կարծիքով, Արցախի անկախության միջազգային ճանաչումն է։

– Ես չեմ ասում, որ դա պետք չէ։ Ես ասում եմ՝ եթե այլ ելք չի տեսնում, այսինքն՝ եթե բանակցություններն ընթանում են այնպիսի տեմպով, այնպիսի տրամաբանությամբ, որը բարեհաջող չէ մեզ համար, նկատի ունեմ՝ ե՛ւ պաշտոնական Երևանի, ե՛ւ պաշտոնական Ստեփանակերտի համար, ու եթե, ինչպես Դուք եք ասում, այլ ելք չի տեսնում, ապա պարզ է, որ պետք է, ինչպես ասում են, բանակցային սեղանը շուռ տաս բառի բուն իմաստով և ասես՝ «ես այլևս չեմ ուզում այդ թեմայով, այդ տրամաբանությամբ բանակցել, ես առաջարկում եմ սա, ես հիմա առաջարկում եմ, որ մենք ընդունում ենք սա, ուրեմն բոլորդ ընդունեք սա»։

Այսինքն՝ պիտի ասես, որ «ես չեմ բանակցում, ես սա եմ ասում»։ Հիմա թե դրան ի՞նչ կհետևի՝ մոտավորապես կարելի է ենթադրել ընդհանուր առմամբ։ Ես այդ պարագայում ավելի պրագմատիկ եմ համարում ոչ թե անկախության ճանաչումը, այլ Հայաստանի և Արցախի վերամիավորման որոշումը կյանքի կոչելը։ Կարող եմ նաև ասել՝ ինչու․ որովհետև դու նոր քաղաքական օրակարգ ես առաջարկում, այսինքն՝ նոր խնդիրներ ես առաջադրում միջազգային հանրության և շահագրգիռ կողմերի առջև, ապա եթե վերամիավորման մասին ես ասում՝ այդ պարագայում ավելի մեծ խնդիրներ ես առաջացնում որոշ գործընկերների համար ու գուցե ստիպում ես, որպեսզի այդ գործընկերները, իմանալով, որ դու այդ քայլը կարող ես անել, ամեն ինչ անեն, որ գործը քո այդ հայտարարությանը չհասնի, որովհետև եթե դու, օրինակ, հայտարարում ես, որ Արցախը Հայաստանի անքակտելի մասն է, ապա այդ պարագայում նույն ՀԱՊԿ-ի մոտ հարցեր են առաջանում, իսկ որոշ պարագաներում՝ նաև պրոբլեմներ՝ ինչպե՞ս վերաբերվի, եթե արդեն ֆորմալ առումով պատերազմ է սկսվում Ադրբեջանի և Հայաստանի միջև, քանի որ Արցախն արդեն հայտարարել ես Հայաստանի անքակտելի մաս և միացրել ես Հայաստանի Հանրապետության տարածքին։ Այսինքն՝ խնդիր առաջացնում է, այդպես չէ՞։

Ամեն դեպքում, դիվանագիտական տեսակետից, քաղաքական տեսակետից, բանակցային տեխնոլոգիայի տեսակետից եթե հայտարարում ես, որ ճանաչում ես Արցախի անկախությունը կամ հայտարարում ես, որ դա Արցախը Հայաստանի Հանրապետության անքակտելի մասն է, և դա ամրագրում ես իրավականորեն, ապա դա նոր խնդիրներ է առաջացնում միջազգային հանրության մոտ, և այդ խնդիրներն իրենք կա՛մ պիտի լուծեն, նախօրոք լուծեն, որպեսզի այդ խնդիրների առաջ չկանգնեն, կա՛մ Հայաստանի այդ հայտարարությունից հետո, երբ այդ խնդիրներն արդեն դե ֆակտո առաջանում են, իրենք կփորձեն լուծել կա՛մ խաղաղ ճանապարհով, կա՛մ թողնեն, որպեսզի դա պատերազմական ճանապարհով ինչ-որ ձևով իր հանգուցալուծմանը հասնի։ Կա՛մ այս կողմ, կա՛մ այն կողմ։

– Մինչև կոնկրետ քայլերին անցնելը՝ ճանաչե՞լ, թե՞ վերամիավորվել, եկեք նախ ընդհանրացված արձանագրենք այսօրվա իրավիճակը և դրանից հետո նոր հասկանանք մեր քաղաքական և դիվանագիտական անելիքները։ Կրկին ու նորից հաշվի առնենք ու չմոռանանք, որ պատերազմը դեռևս շարունակվում է՝ չնայած հրադադարի համաձայնությանը։ Իմ տպավորությամբ, ավելի պարզ լեզվով ասած՝ ընդհանուր իրավիճակը ղարաբաղյան պրոցեսում՝ ներառյալ թե՛ ռազմական, թե՛ դիվանագիտական բաղադրիչները, այսպիսին է՝ Մինսկի խումբը մինչև հիմա եղել ու գործել է նրա համար, որ հիմնախնդրի խաղաղ լուծման հարթակ տրամադրի հակամարտող կողմերին, կողմերն էլ, որոշակի սկզբունքների հիման վրա, հանձնառություններ են ստանձնել, որ պիտի հարցը լուծեն դիվանագիտական, քաղաքական ճանապարհով՝ հրաժարվելով ուժի կամ դրա սպառնալիքի կիրառումից։ Եվ նույնիսկ եթե Մինսկի խումբը գործ չի արել կամ այս գործընթացի շրջանակներում չի հաջողվել հասնել խաղաղ հաշտության հաստատմանը, ապա գոնե եղել է պատերազմի այլընտրանքը, պատերազմի զսպման որոշակի մեխանիզմ՝ ի դեմս երեք ազդեցիկ համանախագահող պետությունների։ Բայց այժմ Երևանը տեսնում է, որ միջազգային այդ մեխանիզմը այլևս չի գործում։ Նույնիսկ տարածաշրջանի ամենաազդեցիկ տերության՝ Ռուսաստանի դիվանագիտական ջանքերն են ապարդյուն անցնում։ Հետևաբար, եթե այսպես թե այնպես պատերազմը անխուսափելի է, եթե պատերազմը զսպել հնարավոր չէ, ուրեմն մենք, ժողովրդական լեզվով ասած, իմանանք մեր անելիքները։ Իսկ թե որո՞նք պիտի լինեն մեր անելիքները՝ դրա մասին արդեն կարելի է մտածել։ Բայց ինչ էլ որ լինի, ինչ որոշում էլ որ ընդունվի՝ համաձայն չե՞ք, որ դրա հիմքում պիտի լուրջ հաշվարկներ ընկած լինեն։

– Իհա՛րկե։ Իմ տեսակետը վերլուծական իմաստով շատ չի տարբերվում Ձեր տեսակետից։ Նորից եմ ասում՝ եթե մենք գտնում ենք, որ այս ձևաչափը հիմա չաշխատող է, ավելին՝ այն ճանապարհը, այն հունը, որով գնում է պրոցեսը, մեզ տանում է բացասական արդյունքի, ապա պարզ է, որ մենք չպետք է այդ ճանապարհով գնանք։ Ես մի քիչ պատկերավոր ասացի, թե ինչ պիտի անենք։ Ինչպես ասում են՝ շուռ ենք տալիս բանակցային սեղանը և ասում ենք՝ «մենք էլ չենք բանակցում, որովհետև սա մեզ ձեռնտու չէ»։ Կամ էլ հայտարարում ենք, որ կա՛մ Արցախի անկախությունն ենք ճանաչում, կա՛մ էլ ասում ենք, որ Արցախը մերն է, մեր երկրի անքակտելի մասն է։ Բայց նորից եմ ասում՝ դա պիտի անենք այն պարագայում, եթե վերջնականապես գալիս ենք այն եզրակացության և վերջնականապես որոշել ենք, որ այս ձևաչափով, այս կազմով, այս թեմայի շուրջ, այս բանակցային փաստաթղթի շուրջ մենք չենք բանակցելու։ Սա է իմ ասածը։

Բայց քանի որ հարց տվեցիք՝ հիմա ի՞նչ փուլում ենք գտնվում, ապա իմ տեսակետից այսպես է հարցը դրվում՝ Ադրբեջանը ասում է՝ «եթե խաղաղ ճանապարհով, որոշակի ժամանակացույցով տարածքների հետհանձնման մեխանիզմ կլինի՝ որոշակի երաշխիքներով, ապա ես դադարեցնում եմ  պատերազմը»։ Այլ կերպ ասած՝ ադրբեջանական կողմը որպես բանակցությունների արդյունք հասկանում է կապիտուլյացիան (անձնատուրությունը)։ Նա այլ բան չի ասում, որովհետև մինչև հիմա էլ այլ բան չի ասել։ Նույնիսկ Մադրիդյան սկզբունքներում, որտեղ ամրագրված է ինքնորոշման իրավունքը, ադրբեջանական կողմը դա մեկնաբանում է յուրովի՝ իր տարածքի մեջ միայն, իր օրենքներին համապատասխան։ Այսինքն՝ բացառում է, որ Արցախը կարող է լինել Ադրբեջանի կազմից դուրս։ Այսինքն՝ ի սկզբանե էլ նա այս է ասում, հիմա էլ առաջարկում է «խաղաղություն՝ տարածքների դիմաց» սխեման, հակառակ դեպքում՝ «պատերազմ՝ տարածքների դիմաց»։ Հիմա արդեն այդպես էլ է ասում։ Հիմա, իմիջիայլոց, շատ են անկեղծացել։ Առաջ այդպես չէին ասում։ Ասում է՝ «բայց եթե հայերը համաձայն չեն փաստացի կապիտուլյացիայի, ապա ես պատերազմ եմ անում և պատերազմով եմ այդ ամեն ինչը վերցնում»։ Ադրբեջանն այսօր սա է ասում։ Այսօր մենք ստացել ենք այս իրավիճակը։

Այս համատեքստում հատկանշական է, որ այն, ինչ ստորագրվել է Մոսկվայում, առաջին երկու կետերը հումանիտար հրադադարի մասին են, իսկ 3-րդ ու 4-րդ կետերն, ըստ էության, բանակցությունները նույն փաստաթղթի՝ Մադրիդյան սկզբունքների շուրջ վերսկսելու մասին են։ Ընդ որում մի երկու կարևոր շեշտադրումներ են արվում, որ բանակցությունները պետք է լինեն «առարկայական», և կողմերն էլ վերահաստատում են Մինսկի բանակցային գործընթացի ձևաչափի անփոփոխությունը։ Այսինքն՝ այդտեղ չեն կարող լինել Արցախը, և չի կարող լինել Թուրքիան։ Այսինքն՝ մի կողմից չի լինելու այն, ինչ հայերն են առաջարկում ու պահանջում, որ Արցախի ներկայացուցիչները վերադառնան բանակցային սեղանի շուրջ, բայց մյուս կողմից չի իրականացվելու նաև թե՛ Ադրբեջանի, թե՛ Թուրքիայի առաջարկը, որ Թուրքիան դառնա Մինսկի խմբի համանախագահող և ուղղակիորեն մասնակցի բանակցություններին։ 3-րդ և 4-րդ կետերն իրենց էությամբ այսպիսին են, որ «պետք է անհապաղ գաք, նստեք, սկսեց կետ առ կետ բանակցել», և առաջին կետը, եթե չեմ սխալվում, երկու թե երեք շրջանների վերադարձի խնդիրն է։ Հետո նոր երկրորդ կետով գալիս ե կոմունիկացիաները բացելը,  հետո՝ և այլն, և այլն։

– Իսկ ի՞նչ պլանի մասին է խոսքը։ «Լավրովի պլանի» մասի՞ն եք խոսում։

– Չէ, ես խոսում եմ Մադրիդյան սկզբունքների մասին։ Հիմա թե անունը «Լավրովի պլան» կդնենք, թե ոչ, միևնույն է, «Լավրովի պլանը» Մադրիդյան սկզբունքների ինչ-որ մոդիֆիկացված տարբերակն է։ Ես դժվարանում եմ ասել՝ այս պահին ո՞ր մոդիֆիկացիան են իրենք քննարկում։

– Այսինքն՝ այս պահին, այս իրավիճակում կարգավորման ինչ-որ ծրագի՞ր են քննարկում։

– Ներեցեք, մոսկովյան համաձայնության 3-րդ կետը հենց դրա մասին է։ Ասում է՝ «Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ, կարգավորման հիմնարար սկզբունքների հիման վրա ձեռնամուխ են լինելու առարկայական բանակցությունների` խաղաղ կարգավորմանը շուտափույթ հասնելու նպատակով»։ Ի՞նչ փաստաթուղթ է եղել մինչև հիմա, ի՞նչ հիմնարար սկզբունքներ են եղել։ Եթե չեմ սխալվում՝ 2007 թվականից սեղանի վրա եղել է Մադրիդյան փաստաթուղթը։

– Դե բայց դա ընդամենը նախագիծ է, մշակված ծրագիր չէ։

– Այո՛, ճիշտ է։ Հենց դա եմ ասում, որ դրա շուրջ են խոսում։ Հիմա դա են քննարկում։ Օրինակ, երեկ մեր արտգործնախարարը որ հանդիպել է Մինսկի խմբի համանախագահների հետ՝ բացի առաջին երկու կետերից, քննարկել են նաև 3-րդ և 4-րդ կետերը։ Դա ընդհանուր փաստաթուղթ է։ «Բանակցությունները անհապաղ պետք է սկսվեն»․ այնտեղ այսպիսի բառեր կան։ Այսինքն՝ «անհապաղ պիտի նորից նստեղ բանակցությունների սեղանի շուրջ և խոսեք կարգավորման մասին»։

– Ներեցեք, բայց ժամանակը չէ՞ արդեն, որ այսքանից հետո վերջապես ասենք, որ այդ սկզբունքները կարգավորման առաջարկված տարրերը կամ դրանց հաջորդականությունը, կարգավորման առաջարկված բանաձևը պետք է վերանայվեն։ Որովհետև դա խաղաքարտ է Բաքվի ձեռքին՝ ասելու, թե «հայերը խուսափում են բանակցություններից, դրա համար էլ ես գնում եմ ուժային ճանապարհով»։

– Ես համաձայն եմ։ Մեր նախորդ հարցազրույցներում ես միշտ ասել եմ՝ փաստը մնում է փաստ, որ ավելի քան 10 տարի սեղանին դրված Մադրիդյան սկզբունքները նույնիսկ մեկ սանտիմետր չեն մոտեցրել կողմերի դիրքորոշումները, ինչի ամենալավ թեսթն ու ապացույցը 2016 թվականի ապրիլյան պատերազմն էր։ Այսինքն՝ խոսեցին, խոսեցին, ասում էին՝ «ուր որ է՝ կստորագրենք», «արդեն շատ մոտ ենք», «հասնում ենք խնդրի լուծմանը» և այլն, բայց մեկ էլ հո՛պ՝ ապրիլյան պատերազմ։ Այսինքն՝ դա արդեն ցույց էր տալիս և կողմերի հայտարարություններն էլ էին վկայում, որ դիրքորոշումները 1 սմ անգամ իրար չէին մոտենում։ Դա ցույց էր տալիս, որ Մադրիդյան փաստաթուղթը չաշխատող է, բանակցություններով այդ հարցը չէր լուծվելու։

Հիմա պատերազմ է սկսվել, ընթանում է, որը, ես կարծում եմ, Ադրբեջանը և Հայաստանը տարբեր կերպ են գնահատում։ Ադրբեջանը կարծում է և ուղղակիորեն ասում է՝ «ես կարող եմ հարցը ռազմական ճանապարհով լուծել ու կլուծեմ, լա՛վ եմ անում», իսկ Հայաստանը ու ոչ միայն Հայաստանը, այլև նաև միջազգային հանրությունը, բացի Թուրքիայից, ասում են, որ այս հարցը ռազմական ճանապարհով լուծվող չէ։ Եվ հիմա խնդիրը հետևյալն է՝ միջազգային հանրությունը, որպես կոմպրոմիս Ադրբեջանի կողմից, արձանագրում է այն, որ Ադրբեջանը, տեսե՛ք, տեսե՛ք, համաձայնել է նստել բանակցությունների սեղանի շուրջ։ Այսինքն՝ ոչ թե ռազմական ճանապարհով լուծի, այլ բանակցությունների ճանապարհով։ Հայկական կողմն էլ ասում է՝ «ես էն գլխից էլ համաձայն էի բանակցություններին»։ Դրա համար, այս պահի դրությամբ Հայաստանը միանգամից է ասել, որ «ես համաձայն եմ», իսկ նրանք, ժարգոնային լեզվով ասած, «ադալժենիա»-ով են համաձայնվում, այսինքն՝ իբր լավություն են անում, որ, իբր թե, չեն կրակում, գալիս-նստում են բանակցությունների։

Այս իրավիճակում ես այսպիսի մի բան եմ տեսնում՝ բանակցությունները, որ տեղի են ունենում այս մթնոլորտում, հայկական կողմի համար չեն տանում բարենպաստ լուծման։ Եվ այս պարագայում եթե Հայաստանը՝ ներառյալ Արցախը (մենք, իհարկե, չենք պատկերացնում ողջ պրոցեսը և չունենք ամբողջական ինֆորմացիա), կարծում են, որ այս ճանապարհը, որով հիմա մեզ նստեցնում են բանակցությունների սեղան, շատ կոնկրետ փաստաթղթի շուրջ, որի բովանդակությունը մենք գիտենք, մեզ իսկապես չեն տանում դրական արդյունքի, ապա նորից եմ ասում՝ կարելի է, պատկերավոր ասած, «շուռ տալ բանակցային սեղանը» և ասել՝ «մենք էլ չենք բանակցում ձեզ հետ այս բանի շուրջ, որովհետև մեզնից, ըստ էության, պահանջվում են միակողմանի զիջումներ»։

Այդ պարագայում կհայտարարես, որ ճանաչում ես Արցախի անկախությունը, մինչ այդ գուցե կհայտարարես, որ ռազմաքաղաքական դաշինք ես կնքում Արցախի հետ կամ ընդհակառակը՝ ճանաչում ես Արցախը, հետո ես կնքում ռազմաքաղաքական դաշինք, որովհետև պիտի ճանաչես, հետո նոր կնքես, թե կասես՝ «չէ, ավելի շուտ ես ոչ թե Արցախի անվտանգության երաշխավորն եմ, այլ դա ուղղակի իմ տարածքն է, մենք երկուսս էլ սեսիա ենք անում և հայտարարում ենք մի երկիր ենք»՝ դա այլ հարց է։ Բայց ոչ թե ճաշակի, այլ քննարկելու հարց է։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում