Friday, 26 04 2024
Անահիտ Ավանեսյանը ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել
Իսրայելի ազգային անվտանգության նախարարը վթարի է ենթարկվել
Գեղարքունիքում բախվել են մեքենաներ, կան վիրավորներ
«Թուրքիան ռազմավարական իմաստուն որոշում կկայացնի»․ Էրդողան
00:15
Բայդենը կնոջ և դստեր մահից հետո մտածել է ինքնասպանության մասին
ՌԴ 2 քաղաքացի կանայք ալկահոլի ազդեցության տակ վիրավորել են հայերին
Ճակատագրական որոշումներ են կայացվում․ նոր մանդատ է պետք
Կորոնավիրուսի միջոցների 263 մլն. դրամ հափշտակելու գործն ուղարկվել է դատարան
Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ խոսնակ
Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել. պարզաբանում է փոխվարչապետի գրասենյակը
Հրշեջները մարել են Արարատի մարզի Վանաշեն գյուղում բռնկված հրդեհը
23:15
Բայդենը հայտարարել Է Թրամփի հետ բանավեճին մասնակցելու պատրաստակամության մասին
Թուրքիայի նախագահի այցն ԱՄՆ հետաձգվել է
22:45
Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Գերմանիայի կանցլեր
Երախտամոռությունը քաղաքական կատեգորիա չէ
Ինֆորմացիա ունեմ՝ Բաքուն քարտեզի 33 կտոր է ներկայացրել. ամեն հատվածում մի կեղծ փաստարկ են ստեղծել
Միայն հայի ձեռքով է հնարավոր զրկել Հայաստանը ինքնիշխանությունից
Ինչ է տեղի ունեցել Մոսկվայի մանկապարտեզում հայ երեխայի հետ․ հարցաքննություն, ստուգումներ
Ֆրանսիան անվերապահորեն աջակցելու է Հայաստանին. դեսպանը՝ Ցեղասպանության տարելիցի Մոնտեվիդեոյում կայացած միջոցառմանը
21:40
ՉԺՀ-ում հայտարարել են, որ ՆԱՏՕ-ն ուղիղ պատասխանատվություն է կրում Ուկրաինայի ճգնաժամի համար
Դպրոցը պետք է նաև արժեքներ և դիրքորոշում ձևավորի. 46 մենթոր դպրոցներում մեկնարկել է ուսուցչական համաժողովը
Հանրահավաքի մասնակից մի կին բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողի գլխին. նա ձերբակալվել է
Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները․ ԱԳՆ
Իրաքյան փասիանսի հայաստանյան հարցերը
20:50
F-16 կործանիչները այս տարի կսկսեն ժամանել Ուկրաինա. Պենտագոնի ղեկավար
Մոսկվան ուզում է բոլորիս դարձնել Սիմոնյան Մարգո. նպատակը մեր պետության լիկվիդացիան է
Կոպիրկինը և հայկական «դիվերսիֆիկացիան»
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սյուն
20:20
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը դաշնակիցներին կոչ է արել ավելի արագ սկսել զենքի մատակարարումն Ուկրաինային

Հայրենասիրությունը կամուֆլյաժ հագնելն ու Արցախ գնալը չի. թալանչիները պետք է իրենց ունեցածը վաճառեն ու տան բանակին

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ԱԺ ՀՀԿ-ական նախկին պատգամավոր, ՀՀԿ խորհրդի նախկին անդամ Լեռնիկ Ալեքսանյանը։

– Պարոն Ալեքսանյան, անկախ Մոսկվայում Ռուսաստանի միջնորդությամբ ձեռք բերված հումանիտար հրադադարի պայմանավորվածությանը, հակառակորդը շարունակում է արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով շարունակել ռազմական գործողությունները։ Ի՞նչ դիտարկումներ ունեք այս իրավիճակի վերաբերյալ։

– Մի բան ակնհայտ է արդեն, որ սա շատ ավելի հեռու գնացող պատերազմ է, քան Արցախի խնդիրն է։ Հատկապես Թուրքիայի ներգրավվածությունը խոսում է այդ մասին։ Հակառակ դեպքում Ադրբեջանն արդեն վաղուց գնացել էր հրադադարի։ Այս պատերազմի նպատակները շատ հեռուն տանող են, և լուծումը ոչ միայն Ադրբեջանից ու Հայաստանից է կախված, այլև ուժային որոշ կենտրոններից՝ հատկապես Թուրքիայից, Արևմուտքից։ Բոլոր դեպքերում, այդ ամբողջի մեջ է նաև Արցախի լուծման բանալին, որը այս պատերազմում փոքրիկ բաղադրիչ է դարձել, որովհետև Ռուսաստանն առաջ է մղում իր շահերը, Թուրքիան՝ իր շահերը, Հայաստանն էլ՝ իր շահերը։ Այս իրավիճակում ես շատ եմ վախենում, որ հանկարծ Հայաստանը չվերածվի Սիրիայի։ Չնայած նաև համոզված եմ, որ Ռուսաստանը կխառնվի ու կլուծի հարցը։ Մնում է այնպիսի իրավիճակ չստեղծվի, որը վեր լինի նաև Ռուսաստանի ուժերից։

– Դուք նման մտավախություն ունեք այն բանից հետո, երբ ադրբեջանա-թուրքական դաշինքը չհարգե՞ց Ռուսաստանի միջնորդությամբ ձեռք բերված հումանիտար հրադադարի պայմանավորվածությունը։

– Այո՛, այդ պայմանավորվածությունը չհարգվեց, բայց Ռուսաստանը կարող է նաև ուժ կիրառել, քանի որ Ադրբեջանը սկսել է ոտնձգություններ թույլ տալ Հայաստանի տարածքի նկատմամբ։

Պարզապես խնդիրն այն է, որ մենք պետք է դիմենք ՀԱՊԿ-ին, ՀԱՊԿ-ն ընթացք տա և այլն։ Բայց ես լավատես եմ ու կարծում եմ՝ առաջիկա մի քանի օրում հրադադարը կիրականացվի։ Ուժային կենտրոնների կողմից քայլեր կձեռնարկվեն, ու խնդիրները կլուծվեն։

Շատերին ձեռնտու չէ այս իրավիճակը, այդ թվում նաև Իրանին։ Այս պատերազմը չարիք է։ Մեր ամեն երիտասարդի կյանքը ոչ մի բանի հետ փոխել չի կարելի։ Հետևաբար՝ ամեն ինչ պետք է անել պատերազմը դադարեցնելու համար։ Դա մեր կառավարության որոշումը պետք է լինի։ Բացի դրանից՝ պետք է հաշվի առնել, որ մենք նաև ռեսուրսների խնդիր ունենք։ Պետք է հասկանալ, որ մեր ռեսուրսները նույնը չեն, ինչ Ադրբեջանինը, ինչ Թուրքիայինը։ Մենք չունենք այնքան ռեսուրս, որ 80-90 միլիոնանոց ժողովրդի դեմ անվերջ կռիվ տանք։

– Բնականաբար, խոսքը նաև ֆինանսական ռեսուրսների մասին է և պարզ է, որ միայն հիմնադրամի միջոցներով, մարդկանց հանգանակությամբ հնարավոր չէ խնդիր լուծել։ Ձեր կարծիքով՝ բացի հանգանակություններից, ի՞նչ ճանապարհով է հնարավոր գումարներ հայթայթել։

– Այո՛, ժողովրդի հանգանակությամբ գլոբալ առումով հնարավոր չէ հարց լուծել։ Շատ մեղմ եմ ասում, բայց մեր մեծահարուստները պետք է հասկանան, որ սահմանին կանգնած ջահել տղաները այն ինչ իրենց կյանքի գնով անում են, անում են հենց այդ մեծահարուստների հարստությունը պահելու համար։ Հետևաբար՝ ոչ թե պետք է մեկ միլիոն, 500 հազար դրամ, կամ 10 միլիոն հանգանակեն, ոչ թե պետք է իրենց ավելորդը հանգանակեն, այլ պետք է իրենց ունեցածը վաճառեն ու տան բանակին, տան պետությանը։ Նրանք դա պետք է անեն կամավոր ձևով, հատկապես որ այդ ունեցվածքի մեծ մասն անօրինական է։ Գոնե դա նրանց համար քավության միջոց կլինի։

Հայրենասիրությունը կամուֆլյաժ հագնելով ու Ղարաբաղ գնալով չի որոշվում։ Կրկնում եմ, եթե ուզում են իրենց մեղքերը քավել պատերազմից հետո, այս օրերին պետք է իրենց ունեցածը բերեն ու տան պետությանը։ Այ դա կլինի հայրենասիրություն և մեղքերը քավելու միջոց։ Կառավարության, հասարակության վերաբերմունքն էլ նրանց նկատմամբ կփոխվի, քանի որ այսօր այդ մեծահարուստների նկատմամբ ընդգծված բացասական վերաբերմունք կա։

– Ես ճի՞շտ եմ հասկանում, որ Դուք խոսում եք նաև Ձեր իշխանության ժամանակ ապօրինի հարստացածների, պետությունը թալանածների մասին։

– Բոլոր իշխանություններում էլ լինում են թալանչիներ էլ, ազնիվ մարդիկ էլ։ Այդպիսիք եղել են և՛ առաջին իշխանության ժամանակ, և՛ երկրորդ իշխանության ժամանակ, և՛ երրորդ իշխանության ժամանակ, այս չորրորդի ժամանակ էլ կլինեն, կհիշեք։ Կոմունիստների ժամանակ էլ են եղել կարգին մարդիկ, որ իշխանության մեջ են եղել, կամ եղել են թալանչիներ ու հակառակը։ Ես դա տեսել եմ իմ ամբողջ ապրած կյանքում։ Մարդկային տեսակի խնդիր է։ Կան մարդիկ, որ իշխանություն էլ լինեն, ընդդիմություն էլ լինեն, չափի զգացում ունեն, հասկանում են՝ ինչ է պետությունը։ Իսկ կան մարդիկ, որ ընդդիմություն են, բայց ավելի վատն են ու ձգտում են գալ իշխանության թալանելու համար։ Մեր իշխանության ժամանակ եղած թալանչիները հո միանգամից չծնվեցին։ Նրանք իրենց առաջին միլիոնները կուտակել են 90-ական թվականներին՝ առաջին իշխանությունների ժամանակ, ապա դա զարգացրել են երկրորդ իշխանության ժամանակ, ավելի խոշորացրել են երրորդ իշխանության ժամանակ, իսկ չորրորդ իշխանության ժամանակ մանևրում են, որ այդքան կուտակածը չկորցնեն։

– Մի խոսքով, Դուք բոլոր թալանչիներին եք կոչ անում թալանածը վերադարձնել պետությանը՝ առանց կուսակցական ու իշխանական պատկանելիության։

-Այո՛, բոլոր թալանչիներին՝ լինեն նրանք իշխանություն, թե ընդդիմություն, լինեն նախկին, թե ներկա, լինեն Հայաստանի, թե դրսի թալանչիներ։ Բոլոր թալանչիներին, որոնց համար փողը կուլտ է դարձել, սթափվեն ու իրավիճակը ճիշտ գնահատելով բերեն ու իրենց ունեցածը տան պետությանը։ Փողից բացի, մի քիչ էլ պետք է պետությանը, իշխանություններին վստահեն։ Թալանչիներին էլ չես կարող մեղադրել։ Պետք է մեղադրել կարգ ու կանոն ստեղծողներին, այդ գաղափարախոսությունը սերմանողներին, որ սկսած 90-ականներից փողը համարում էին առաջնային, ոչ թե միջոց, այլ նպատակ։ Նրանց ասել են՝ թալանեք, նրանք էլ թալանել են։ Ամեն դեպքում ես դեռ հավատում եմ, որ էդ թալանչիների մեջ մի քիչ հայրենասիրություն, մարդկություն կա ու այդքանից հետո կբերեն ու այդ թալանածը կդնեն իր ճիշտ տեղում՝ պետության բյուջե, որ պետությունը նորից զարգանա, ու իրենք հնարավորություն ունենան էլի թալանելու (ծիծաղում է Ս. Հ․)։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում