Saturday, 13 06 2026
15:50
Հնդկաստանի վարչապետը կայցելի Ֆրանսիա և Սլովակիա
Մեկնարկել է «Նորդիկ օրեր Երևան 2026» փառատոնը
Վլադիմիր Պուտինը Ռուսաստանի զինված ուժերի թվաքանակն ավելացնելու մասին հրամանագիր է ստորագրել
Երևանում «ՎԱԶ 21703»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին
15:10
Աննախադեպ ռեկորդ՝ Մունդիալում․ Քրիս Ռիչարդսի նվաճումը
Նաթանյահուն ինչո՞ւ է «բացահայտել» Ալիևին
14:50
Ոչ ավելի, քան 10 միլիոն մարդ․ Շվեյցարիան ընտրում է քանի բնակիչ ունենալ
Վարդահովիտի «Դզեր» կոչվող տարածքում քաղաքացիներն անցել են գետը և չեն կարողացել վերադառնալ
14:30
Ինդոնեզիայի Դուկոնո հրաբուխը ժայթքել է՝ արտանետելով ծովի մակերևույթից 2.4 կմ բարձրությամբ մոխիր
ՃՏՊ Գեղաշեն գյուղի մոտակա սարերում․ կա զոհ
14:10
ԱՄՆ-ում գողացել են Անգլիայի հավաքականի ֆուտբոլիստների խաղակոշիկներն ու գնդակները
Էկոնոմիկայի նախարարի տեղակալն այցելել է Էջմիածին համայնքում կառուցվող խեցգետնաբուծական համալիր
13:50
Հնդկաստանում ռազմական ինքնաթիռ է կործանվել
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է «Նորդիկ օրեր» փառատոնին
13:30
Իրանի խորհրդարանի խոսնակն ընդգծել է ԱՄՆ-ի հետ հնարավոր փոխըմբռնման հուշագրին հավատարիմ մնալու կարևորությունը
Ուժեղ կայծակի հետևանքով վթարվել է Ալագյազ ենթակայանի ուժային տրանսֆորմատորը. հոսանքազրկվել են Արագածոտնի մարզի մի շարք բնակավայրեր. ՀԷՑ
13:10
Միջերկրական ծովում առաջին անգամ նկարահանվել է մեծ սպիտակ շնաձուկ
Անհրաժեշտ կլինեն գրավոր դիմումներ՝ Երևանում գրաֆիտիներ և որմնանկարներ ստեղծելու համար
12:50
Հեմիլթոնը վերջապես խոսել է Քարդաշյանի հետ իր հարաբերությունների մասին
ԲՀԿ-ի ներկայացուցիչներն Ախթալայում և հարակից շրջանների մի շարք ընտրողների տվել են ընտրակաշառք. ՀԿԿ
12:30
Օվկիանոսները՝ 36 հազար կմ բարձրությունից
Սպասվում են ամպրոպային բնույթի կարճատև անձրևներ. Գագիկ Սուրենյան
12:10
Տիեզերագնացները վերադառնում են բնականոն աշխատանքին՝ տարհանումը չեղարկվել է
Գլխավոր դատախազի հրամանով 2 դատախազի նկատմամբ նշանակվել է կարգապահական տույժ
11:50
1920-ի լեգենդը վերադարձել է․ բայց արդեն առանց բենզինի
Լարսը բաց է
11:30
Նավթի գները նվազել են – 12/06/26
Պարույր Հովհաննիսյանը վերահաստատել է Հայաստանի աջակցությունը UNDP-ին և UNFPA-ին և կարևորել ծրագրային երկրների հետ գործընկերությունը
11:10
Մունդիալ-2026. Կանադան չհաղթեց մեկնարկում, ԱՄՆ-ն գերազանցեց Պարագավային
Ի՞նչ աշխատանքներ են կատարվելու Արին-Բերդի փողոցում

ԱՄՆ-ն Ղարաբաղի հարցում պետք է դիմի գործողությունների այն մոդելին, որն իրականացնում է Կոսովոյում

Ամերիկյան «The National Interest»-ում հրապարակված հոդվածում Մայքլ Ռուբինը բացատրել է, թե Ամերիկայի Միացյալ Նահանգներն իրեն ինչպես պետք է պահի Կովկասում: Նրա կարծիքով՝ ԱՄՆ-ը պետք է Արցախը ճանաչի որպես անկախ պետություն: Դա նաեւ դիվանագիտական գերազանց ազդանշան կլինի Թուրքիային, որ Կովկասում նրա ագրեսիան կարող է «տհաճ հետեւանքներ» ունենալ:

ԱՄՆ-ի ռազմավարությունը խառն է: Հակամարտության սրման օրը Պետդեպարտամենտը հանդես եկավ բարոյական համարժեքության մեջ թաթախված հայտարարությամբ: Այդուհանդերձ, հայտարարության մեջ ասվում է, որ «հակամարտությանը երրորդ ուժերի մասնակցությունը ծայրաստիճան անարդյունավետ կլինի եւ կհանգեցնի միայն տարածաշրջանում լարվածության սրմանը»: Սակայն հենց այդպես վարվեց Ադրբեջանը՝ երախտագիտությամբ ստանալով Թուրքիայի միջամտությունը: Եղած տեղեկությունների համաձայն՝ Թուրքիան «F-16» կործանիչներ եւ սիրիացի վարձկաններ է ուղարկել, որպեսզի ամրացնի ադրբեջանական ուժերը եւ օգնի Լեռնային Ղարաբաղի վրա հարձակման մեջ:

Ամերիկյան դիվանագետները, ինչպես նրանց եվրոպացի գործընկերները, Կովկասը համարում են պատմության կողմից անիծված ճահիճ: Իհարկե, Հայաստանը կարող է պարծենալ հազարամյա պատմությամբ: Իսկ Ադրբեջանը միայն կարճ ժամանակ է անկախ եղել՝ 1918 թ., Ռուսական կայսրության փլուզումից հետո: Պատմականորեն Լեռնային Ղարաբաղում բնակվել են հայեր, եւ տարածաշրջանում մինչ օրս հայկական եկեղեցիներ կան, որոնց մի մասը Թուրքիան եւ Ադրբեջանն այժմ փորձում են ոչնչացնել:

ԽՍՀՄ գլխավոր քարտուղար Իոսիֆ Ստալինը 1923 թվականին շրջանը հանձնեց Ադրբեջանին: Ամերիկյան ողջ ռազմավարության զավեշտն այն է, որ սառը պատերազմի ժամանակ տասնամյակներով եւ հանրապետականները, եւ դեմոկրատները փորձում էին դիմակայել խորհրդային սպառնալիքին, բայց երբ 1991-ին Ադրբեջանն ու Հայաստանը անկախություն ձեռք բերեցին, Պետդեպարտամենտը որոշեց շարունակել Ստալինի ռազմավարությունը:

Մինչդեռ Կոնգրեսն իրավիճակն ավելի ճիշտ է գնահատել. 1992-ին ընդունել է «Ազատության աջակցության մասին» ակտ, 907 մաս, որով Միացյալ Նահանգներին արգելել է օգնել Ադրբեջանին: 2001 թ. հոկտեմբերին Սենատը փոփոխություն է կատարել սույն ակտում՝ հանելով Ադրբեջանի նկատմամբ սահմանափակումները: Դրա համար հիմք կար: Չնայած Ադրբեջանը ղեկավարվում էր բռնապետի կողմից, օգնեց Միացյալ Նահանգներին ահաբեկչության դեմ գլոբալ պատերազմում: «Ադրբեջանը միտումնավոր սիրաշահել է Արեւմուտքին, հատկապես իսրայելամետ խմբավորումներին ՝ շեշտելով, որ Բաքուն հանդես է գալիս Թեհրանի դեմ: Հայացք նետելով անցյալին՝ մենք հասկանում ենք, որ դա սխալ էր (անկեղծ ասած, նաեւ իմ սխալն էր): Հայաստանը նույնպես բռնապետություն էր, բայց շատ ռուսամետ, ինչը բարդացնում էր Վաշինգտոնի գործերը»,- շեշտել է Մայքլ Ռուբինը:

«Հիմա ամեն ինչ փոխվել է: 2018-ին հայերը տապալեցին բռնապետին եւ վերջապես դիմեցին ժողովրդավարությանը: Երբեք խնդիրներ չեն եղել՝ կապված դեպի Ռուսաստան Երեւանի կողմնորոշման մշակութային գործոնների հետ: Սակայն ցանկացած դիվանագիտական երկարատեւ թեքում ոչ թե բնակչության ցանկությունների արդյունքն է, այլ, ավելի շուտ, անհրաժեշտություն՝ հատկապես եթե հաշվի առնենք Թրամփի վարչակազմի կողմից հայերի ուշադրությունը գրավելու եւ նրանց արեւմտամետ հայացքները զարգացնելու ցանկության բացակայությունը:

Իսկ Ադրբեջանում բռնապետությունը միայն ուժեղացել է: Հուլիսին ցուցարարները ներխուժեցին արտաքին գործերի նախարարություն ՝ խարխլելով բռնապետ Իլհամ Ալիեւի վստահությունը: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն էթնիկ բախումներն ու արտաքին ագրեսիան օգտագործում է ներքին խնդիրներից ուշադրությունը շեղելու համար: Այդպես է վարվել նաեւ Ալիեւը: Եվ հենց հիմա դա է տեղի ունենում»,- ավելացրել է նա:

«Իհարկե, Սպիտակ տունը պետք է դադարեցնի հրաժարվել 907-րդ բաժնից, իսկ եթե դա տեղի չունենա, Կոնգրեսը պետք է վերացնի նախորդ ուղղումները, որոնք թույլատրում են նման վարքագիծը: Բայց մի քիչ ավելին է պետք: ԵԱՀԿ-ի ու Մինսկի խմբի վրա հենվելու փոխարեն, հնարավոր է, պետքարտուղար Մայք Պոմպեոն եւ նրա թիմը պետք է դիմեն գործողությունների այն մոդելին, որը նրանք իրականացնում են Կոսովոյում: Ինչպես Արցախի Հանրապետության դեպքում, Կոսովոն նույնպես ունի իր պատմությունը: 2008-ին Կոսովոն դարձավ Եվրոպայի ամենաերիտասարդ անդամը: Արեւմուտքը կարող էր ճանաչել Արցախը եւ դրանով երաշխավորել անկախ պետության ճակատագիրը: Արցախն ունի հարուստ պատմություն, ավելի շատ է արժանի անկախության, քան ժամանակակից շատ երկրներ: Միացյալ Նահանգների կողմից դիվանագիտական նման արձագանքը լավ է ոչ միայն բարոյա-էթիկական տեսանկյունից: Այն դիվանագիտական ազդանշան կուղարկի Թուրքիային: Ցույց կտա նրան, որ իր ագրեսիան տարածաշրջանում եւ սիրիացի վարձկանների օգտագործումը, որոնցից ոմանք ԴԱԻՇ-ի վետերաններ են, միշտ պատասխան հարվածներ կստանան»,- շեշտել է Մայքլ Ռուբինը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում